Երևան
12 °C
«Նման ձեւով, առավել եւս ԵՊՀ-ի ուսանողին, առավել եւս ՈՒԽ ներկայացուցչին, չպետք է բերման ենթարկեն, դա արել են անօրինական կերպով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ նշելով, որ իր փաստաբանի հետ կվիճարկեն այդ որոշումը:
Հիշեցնենք՝ այսօր կեսօրին Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Նա վկայի կարգավիճակ ունի:
Լրագրողների հետ զրույցում Ափոյանը մանրամասնեց. «Իրավապահ մարմնի ներկայացուցիչները բարձրանում են իմ սենյակ, ներկայացնում են հիմքերը, շատ նոսր են ներկայացնում, ինչ-որ մեկին ճանաչելու մասին հարցեր տալիս, ես ասում եմ, որ պատրաստակամ եմ, եթե օրենքի պահանջով պիտի ներկայանամ, խնդիր չկա, բայց պահանջում եմ ծանուցում կամ որեւէ իրավական հիմք, ինչը չի ներկայացվում: Զանգահարում եմ փաստաբանիս եւ փորձում խորհրդատվություն ստանալ: Մինչ դա, ինձ հարցեր են տալիս ՈՒԽ-ի հետ կապ ունեցող ինչ-որ երկրորդական-երրորդական կարեւորության անձի մասին, ես էլ ասում եմ, որ չեմ ճանաչում. ՈՒԽ-ում հարյուրավոր ուսանողներ կան, բոլորի մասին ինֆորմացիա չես կարող ունենալ, բոլորին ճանաչել չես կարող»:
Ափոյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց իրավապահ մարմնի ներկայացուցիչը դուրս է գալիս իր աշխատասենյակից եւ վերադառնալով՝ ասում, որ իրեն պիտի բերման ենթարկեն. «Դա ինձ համար տարօրինակ էր, ասացի՝ որոշման օրինակ ցույց տվեք: Փաստաբանս էլ ասաց՝ կգնանք, ժամը երկուսին կներկայանանք: Ես տեղեկացրի, որ կներկայանամ եւ հետաքրքրող հարցերին կպատասխանեմ, բայց, ինչպես տեսաք, ինձ բերման ենթարկեցին»:
Ափոյանը նշեց, որ դա իր համար վիրավորական վարքագիծ էր. «Հատկապես այն պարագայում, երբ ես պատրաստակամություն եմ հայտնում, ասում եմ, որ կգամ, կներկայանամ, բայց քանի որ օրենքի հետ էր կապված, ես պիտի փաստաբանի հետ գնայի»:
ՈՒԽ նախագահն ընդգծեց, որ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքը եղել է ԵՊՀ-ի ներսում. «Ես գտնվում էի գլխավոր մասնաշենքի 6-րդ հարկում՝ Մշակույթի կենտրոնում, պարգեւատրում էի հանձնում, դա հեռարձակվել է, եւ դրան ներկա է եղել մոտ 200 ուսանող: Երբ ինձ սկզբում դա ասում էին, ես ծիծաղում էի. աբսուրդ է, որ իրավապահ մարմինները նման հիմքով քեզ կանչեն ու բերման ենթարկեն»:
Նա նշեց՝ նույն հաջողությամբ կարող են գնալ, քաղաքապետին ասել՝ ձեր քաղաքում ինչ-որ պահի ինչ-որ միջադեպ է եղել. «Այսինքն՝ եթե ոլորտի հետ կապվում եմ, ուրեմն պիտի որպես վկա գնա՞մ»,- ասաց Ափոյանը՝ հավելելով, որ այս պատահականություններն արդեն օրինաչափություն են դառնում:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոլորտում իրականացվող բարեփոխումները տվել են իրենց արդյունքները. ՀԿԱԾ պետը շնորհավորել է աշխատակիցներին
Դատախազությունը պահանջում է Վեդիի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, ավելի քան 40 մլն դրամ
«Տիկ-Տոկ»-ի հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով uադրանքներ իրականացնել. Ավինյան
Skype-ն այսօրվանից կդադարի գործել
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամ, 10 անձ հետախուզվում է
Սահմանամերձ Շիկահող գյուղի բնակիչների հրավերով այցելել եմ գյուղ, անցկացրել այնտեղ 2 օր. Դանիելյան
Կարծում եմ՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք էր զսպվածություն ցուցաբերել, ներողություն եմ հայցում. Տեր-Մարգարյան
Արտաշատում ծառը կոտրվել և ընկել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 6-ը բետոնացման փուլում են
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է
Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելում ավտոմեքենա է հրդեհվել
Քարը՝ պաշտամունքի առարկա և դիվանագիտական զենք. ինչպես է Բաքուն աշխարհով մեկ օգտագործում Հեյդար Ալիևի արձանները
Շուրջ 450 մասնակից համալրել է կրթաշղթան. Բերդում ընթացել է «Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը
«Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան
Խոշոր ավտովթար Իջևան-Դիլիջան ճանապարհին. կա 7 տուժած
Տարիքը խոչընդոտ չէ անընդհատ կրթվելու համար. «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից Նաիրա Մաթոսյան
Կրթվելը նորաձև է Բերդում. Նիկոլ Փաշինյան
Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան
Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել
Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան
Եթե վրդովմունք են առաջացնում Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը, այդ դեպքում՝ նզո՞վքն է ընդունելի. Խաչատրյան
Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ որպես Հռոմի պապ. կաթոլիկներին դա դուր չի եկել
Մենք ռուսական կողմի որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և ակնկալում ենք բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ
Արենիում վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Մալազիայի քաղաքացի է
Մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է
Պուտինը պատմել է, թե ինչ է իրեն նվիրել Լուկաշենկոն
Գանձաքարից մինչև Իծաքար ճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Ուկրաինայի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին
Ոստիկաններն ու փրկարարները Հրազդանի Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Ինչով էր կարևոր Վրաստանի նախագահի այցը ՀՀ, ինչ կարող է անել Թբիլիսին խաղաղության հաստատման մասով. տեսանյութ
Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցելությունը՝ նշելով պատճառները
Առինջ գյուղում վթարի է ենթարկվել ուղևորատար միկրոավոտոբուս. կան տուժածներ
Կալիֆորնիայում ինքնաթիռը մխրճվել է երկու բնակելի տների մեջ
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում. վարչապետ
Չինաստանի նախագահը կուղևորվի Մոսկվա. ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT