Իվետան ընդունել է Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը եւ մարտահրավիրել Արմենչիկին Սուպեր Սաքոյին ու Գարիկին

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ընդունել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը եւ ինքն էլ իր հերթին մարտահրավիրում է եւս 3 հոգու:

Մուկուչյանը իրեն նետված մարտահրավերն ընդունելուց հետո գրանցվել է himnadram.org կայքում եւ սկսած դեկտեմբեր ամսից՝ ամեն ամիս հիմնադրամին իր հաշվից ավտոմատ փոխանցվելու է 10.000 դրամ: «Սիրով ընդունում եմ Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը: Մարտահրավերն ուղղում եմ Արմենչիկին, Սուպեր Սաքոյին եւ Գարիկ Պապոյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին:

Հրաչյա Հակոբյանը ընդունել էր քրոջ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մարտահրավերը ու մարտահրավիրել դերասաներ Խորեն Լեւոնյանին, Սոս Ջանիբեկյանին եւ երգչուհի Իվետա Մուկուչյանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարեց, որ մարտահրավեր է նետում աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին, Ալեքսիս Օհանյանին՝ առաջարկելով ամեն ամիս 23 դոլար փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: Եվ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին պետք է մարտահրավեր նետեր եւս 3 հայի եւ դա աներ հրապարակային:

Տպել
6692 դիտում

Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում վերջերս կառուցված տաղավար է ապամոնտաժել

Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ

Ընտանեկան բռնություն, ծեծ, փաստաթղթի կեղծիք ու սպանության սպառնալիք. ոստիկանության ամփոփագիրը

Արցախի նախագահական ընտրություններում հավանաբար երկրորդ փուլ կլինի. Իոաննիսյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն ամբողջությամբ չի աշխատում

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 571 է. գրանցվել է 37 նոր դեպք

Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան 1 օրում գրանցել են կորոնավիրուսից մահերի ամենաբարձր ցուցանիշը. Guardian

Մարդիկ շարունակում են անտեսել կանոնները, երկար ժամանակ են անցկացնում բակերում. ՄԻՊ-ը կոչ է անում մնալ տանը

Այսօր ու առաջիկա օրերին Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ ու ամպրոպ

Նախագահը ստորագրել է աղմկահարույց փաթեթը եւ պարզաբանել՝ ինչու է այն անհրաժեշտ

Գորիսում Mitsubishi Pajero-ն գլորվել է և բախվել ծառի. կա տուժած

Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. 38-ամյա տղամարդը տեղում մահացել է

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արցախի նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է. նախնական

Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը. պարետի որոշումը

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը. պարետի նոր որոշսւմը

Պարետը նոր որոշում է ընդունել. կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Արցախում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ