Challange վարչապետից. Ն. Փաշինյանը մարտահրավեր նետեց Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին ու Ալեքսիս Օհանյանին (տեսանյութ)

Ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը: Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում նվիրատվությունների միջոցով կատարված աշխատանքների եւ իրականացված ծրագրերի մասին: Վարչապետը այդ ամենը ներկայացրեց թվերով:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք որեւէ անգամ գումարային թեկուզ փոքրիկ ներդրում են ունեցել հիմնադրամին, ինչի արդյունքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:

«Կարծում եմ, չեք մոռացել, որ ես լրագրող եմ եւ ընդդիմադիր գործիչ եմ եղել եւ շատ եմ սիրում հարցեր տալ: Ես այսօր էլ շատ հարցեր եմ տալիս: Ինձ հետաքրքրում էր, թե այս բոլոր տարիների ընթացքում հանրագումարային առումով որքան գումար է փոխանցվել հիմնադրամի հաշվեհամարին: Ես պարզեցի, որ դա 370 միլիոն դոլարին մոտ գումար է ստացվում:

Եթե հաշվենք մեծ թվերով, կստացվի 10 միլիոն հայությունը 27 տարվա ընթացքում 1,5 մլրդ դոլարի նվիրատվություն է կատարել: Արձանագրենք, որ 1,5 միլիարդը մենք չափազանցելով ստացանք, շատ ուռճացնելով:

Ես վերջերս խոսում էի շատ ազդեցիկ հայերից մեկի հետ: Եկեք տեսնենք, թե աշխարհի հայությունը որքա՞ն է օգնում մեզ: Տարեկան մոտ 13 միլիոն դոլար: Որպեսզի հասկանանք, թե այն ինչ է իրենից ներկայացնում, 2020 թվականի բյուջեով ՀՀ կառավարությունը հավաքել է հավելյալ միջոցներով մոտ 132 մլն դոլար: Իսկ ի՞նչն է այսպիսի իրավիճակի պատճառը: Նախ՝ մենք սովորաբար երբ նայում ենք, տեսնում ենք, որ դրամահավաքների հիմնական մասը ապահովել են սփյուռքի եւ Հայաստանի երեւելի մեծահարուստների մեծ մասը: Մենք 27 տարի նույն մարդկանցից ակնկալել ենք գումար ու մարդիկ տվել են, բայց 1, 2, 3, 4, 5,… 27… կա վստահության խնդիր: Ես ասեմ, թե ինչ եմ պատկերացնում, ինչ եմ առաջարկում:

Ես նշել եմ, որ եթե մեզ պետք է 1000 դրամ, ոչ թե պետք է գտնենք մեկ հոգու ու խնդրենք 1000 դրամ, այլ պետք է գտնենք 1000 հոգու եւ ամենքից ստանանք 1 դրամ: Սահմանափակ թվով հարուստ նվիրատուների տրամաբանությունից ելնելով պետք է անցնենք մեծ թվով, բայց ոչ մեծահարուստ մարդկանց տրամաբանությանը: Ասում են՝ աշխարհում 10 միլիոն հայ կա, եկեք ընդունենք 5 միլիոն թիվը: Եթե յուրաքանչյուր մարդ ամեն տարի 20 դոլար ընդամենը փոխանցի, մենք կունենանք հսկայական թիվ 1 տարում:

Պետք է լինի վստահություն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների տնօրինումն այսուհետ պետք է լինի եռակի, քառակի անգամ շատ վերահսկողությամբ:

Ես նախքան այստեղ գալն ուսումնասիրել եմ հիմնադրամի կայքը, հիմնադրամի կայքում կա օնլայն նվիրատվությունների բաժին եւ ես այնպես եմ արել կարգավորումները, որ ամեն ամիս իմ հաշվեհամարից ընդամենը 10 հազար դրամ անցնի հիմնադրամի հաշվեհամարին: Եթե աշխարհի 5 մլն հայ անի նույն գործողությունը, մենք տարեկան կունենք ոչ թե 13 միլիոն դրամ՝ միջինում, այլ 1 մլրդ դրամից ավելի գումար:

Ես հիմա ուղիղ եթերում ուզում եմ մարտահրավեր նետել աշխարհի 3 հայի՝ Challange անենք, առաջինը Սերժ Թանկյանին:

Սերժ, ես մարտահրավեր եմ նետում քեզ, որ մտնես Himnadram.org կայք, համոզված եմ, որ դու բանկային քարտ ունես եւ անես այնպես, որ ամեն ամիս, մինչեւ քարտիդ գործողության ավարտը 10 հազար դրամին մոտ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին, երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, 22 դոլար ամեն ամիս, եւ երրորդ մարդը՝ Ալեքսիս Օհանյանին, չգիտեմ հիմա հետեւում եք, թե չէ, եղբայր, ես Challange եմ անում ձեզ, որ նույն կայքով անեք այնպես, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին: Այստեղ ամենակարեւորն է, որ դուք ամենքդ մարտահրավեր նետեք եւս 3 հայի եւ դա անեք հրապարակային, այդպես յուրաքանչյուր մարտահրավեր ընդունող նույնը փոխանցի եւս 3 հոգու: Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12332 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է