Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցությունը երեկ փակ հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Հանդիպումը կայացել է ՀՀ եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ Ստեփանակերտում տեղի ունեցած համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստից եւ ՊԲ մի շարք զորամասեր ՀՀ ԱԺ պատգամավորների այցից հետո:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Արցախ կատարած այցի ընթացքում այցելել են տարբեր զորամասեր, զրուցել սպաների, հրամանատարության հետ, եւ իրենց դրական դիտարկումներն էլ ցանկություն են ունեցել քննարկել նախարարի հետ․
«Մենք ուզում էինք խոսել մեր դիտարկումների, ընդ որում՝ դրական դիտարկումների մասին, եւ ցանկություն ունեինք որոշակի քննարկում ունենալ՝ հետագա պլանների հետ կապված։ Նաեւ փոխադարձ կարծիքներ լսեցինք առանձին հարցերի շուրջ։ Պատգամավորներն իրենց հարցերը հնչեցրին»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ գոհ են աշխատանքային այդ հանդիպումից եւ պատրաստվում են պարբերական հանդիպումներ ունենալ թե՛ Արցախի խորհրդարանի ներկայացուցիչների, թե՛ պաշտպանության նախարարի հետ․
«Մեր երկու երկրների անվտանգության հետ կապված հարցերում մեր բոլոր քայլերը պետք է լինեն համադրված եւ հակասության մեջ չլինեն։ Նաեւ դրա համար մենք պարբերաբար հանդիպելու ենք Արցախի մեր գործընկերների, նախարարի հետ»,- ընդգցեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
Մեր հարցին՝ դրական դիտարկումներ եղել են, իսկ մտահոգություննե՞ր, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ ոչ թե եղել են մտահոգություններ, այլ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հարցադրումներ ու առաջարկներ։ Նրա պնդմամբ՝ հնչեցված բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել, նախարարն էլ նշել է, որ արդեն իսկ մի շարք խնդիրներով զբաղվում, մյուսներով էլ՝ զբաղվելու են։
«Իմ քայլը» խմբակցությունը առաջիկայում նախատեսում է հանդիպումներ ունենալ նաեւ մյուս նախարարների հետ՝ քննարկելու այն հարցերը, որոնք հանրային քննարկման տիրույթում են։
Նշենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պատգամվորներն այցելել էին Արցախի Հանրապետություն, որտեղ երկու երկրների խորհրդարանների խոսնակների գլխավորությամբ տեղի է ունեցել համատեղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ Իսկ օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձեւավորմանը եւ Հայաստանի Հանրապետությունում սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում այցեր են եղել նաեւ Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT