Երևան
12 °C
«Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման դեմ բողոքի հիմքում եղել է երկու կոմպոնենտ. Անահիտ Բախշյանի՝ որպես տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտումը, եւ լրիվ, օբյեկտիվ, բազմակողանի քննություն չիրականացնելը»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բախշյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը:
Անահիտ Բախշյանը դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Անջատված այդ մասը վերաբերում է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին եւ հովանավորներին: Այս գործի վարույթը կարճվել էր 2004թ. նոյեմբերի 11-ին՝ նախաքննությունն իրականացնող քննիչի որոշմամբ: Նախաքննական մարմինը հանցակիցների դրվագով արձանագրել էր հանցագործության դեպքի բացակայություն, երկու անձանց կողմից ապօրինի կերպով զենք ու զինամթերք ձեռք բերելու և գործածելու դրվագով՝ ապացույցների անբավարարություն, հանցագործության նախապատրաստական փուլում և կատարմանն անմիջապես նախորդող պահին այն կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց կողմից անփութություն դրսևորելու դրվագով՝ հանցակազմի բացակայություն:
Մեր զրույցում Բախշյանի ներկայացուցիչ Զարուհի Մեջլումյանը մանրամասնեց, որ խախտվել են իր վստահորդի՝ որպես տուժողի իրավահաջորդի իրավունքները, որ նախաեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հովածով. «Անահիտ Բախշյանը դեռեւս 2004 թվականին չի ծանոթացել գործի ամբողջական նյութերին, ամբողջական գործը, իհարկե, 57 հատոր է, բայց անջատված մասը 17 հատոր գործ է եղել, նա դրանց ծանոթ չի եղել, չի տեղեկացվել ավարտի մասին, չի կարողացել ներկայացնել միջնորդություններ, բացարկներ, այսինքն՝ չի կարողացել լիարժեք իրացնել տուժողի իրավահաջորդի իր իրավունքները, որոնք սահմանված են ոչ միայն ներպետական օրենսդրությամբ, այլ նաեւ միջազգային փաստաթղթերով, որոնց մաս ենք կազմում նաեւ մենք»:
Մեջլումյանի խոսքով՝ այդպիսի փաստաթղթերից են ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի հանձնարարականները, որոնց համաձայն՝ պետությունները պետք է առավելապես ուշադրություն դարձնեն նաեւ տուժողների իրավունքներին, տուժողները պետք է իրազեկված լինեն իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերի ընթացքից. «Այսինքն՝ խախտվել են տիկին Անահիտ Բախշյանի՝ թե ներպետական օրենսդրությամբ սահմանված, թե միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքները»:
Երկրորդ հիմքը, ըստ Մեջլումյանի, վերաբերել է նրան, որ չի կատարվել լրիվ, օբյեկտիվ, բազմակողանի քննություն. «Այս մասին շատ մանրամասներ ասելչեմ կարող, որովհետեւ գոյություն ունի նախաքննական գաղտնիք, բնականաբար, մեր բողոքի բավարարմանը նախաքննություն է հետեւելու, եւ մենք կաշկանդված ենք նախաքննական գաղտնիքով, ուստի ես չեմ կարող փաստական տվյալներին անդրադառնալ: Բայց այն, որ տեղի չի ունեցել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, եւ որ 2004 թվականի կարճման որոշումը պատճառաբանված եւ հիմնավորված չէ, մենք արտացոլել ենք մեր բողոքում»,-ասաց փաստաբանը:
Նրա համոզմամբ՝ կան իրավական բոլոր հիմքերը՝ անդրադառնալու եւ առերեսվելու նախկին իրավական-քաղաքական համակարգերի ժամանակ քննված գործերին. «Անշուշտ, պետք է այդ առերեսումները լինեն: Եթե մենք ուզում ենք սկսել նոր սպիտակ էջից եւ ունենալ իսկապես իրավական պետություն, ապա այդ բաժանարար գիծը պետք է դնենք, եւ դա պետք է լինի միայն ու միայն արդար դատաքննության իրավունքի իրացմամբ»,-նշեց Զարուհի Մեջլումյանը:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից էլ տեղեկացանք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ 2004թ. նոյեմբերի 11-ին քրեական գործով վարույթը կարճվելուց հետո նույն օրը դրա վերաբերյալ որոշումն ուղարկվել է գործով շահագրգիռ անձանց, սակայն այն ստանալու մասին վկայող տվյալ գործում առկա չէ. «Ելնելով այն հանգամանքից, որ տուժողի իրավահաջորդը, ըստ էության, հնարավորություն չի ունեցել քրեական գործի նախաքննության ընթացքում ամբողջ ծավալով իրականացնելու իր իրավունքները, այդ շրջանակներում նաև բողոքով նշված որոշ հանգամանքների կապակցությամբ բազմակողմանի և լրիվ քննություն կատարելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման հնարավորություն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Ա. Բախշյանի և Զ. Մեջլումյանի ներկայացրած բողոքը բավարարվել է և վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004թ. նոյեմբերի 11-ի որոշումը»,-փոխանցեց Աբրահամյանը:
Վերջինս նշեց նաեւ, որ քրեական գործով նախաքննությունը կիրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը. «Քրեական գործից անջատված մասն ուղարկվել է ԱԱԾ՝ վարույթ ընդունելու»:
Հիշեցնենք՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, մի խումբ անձինք մտել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ կրակ բացել: Ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին դատավոր Սամվել Ուզունյանի հրապարակած վճռով ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչներից 6-ը՝ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT