Երևան
12 °C
«Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը ոչ ավել-ոչ պակաս՝ հայտարարել է, թե հեղափոխությամբ իշխանության եկածները «քանդում են մեր պետության հիմքերը՝ դեմոկրատիան եւ ազգային գաղափարները»: Իմաստ չէր ունենա սրան անդրադառնալը, եթե սա լիներ ընդամենը գրեթե զրոյական վարկանիշ ունեցող քաղաքական գործչի կարծիք, բայց այս «միտքն» ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում հակաիշխանական լրատվամիջոցներում ու «վերլուծական հարթակներում», հետեւաբար՝ արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ սրան:
Փաստորեն մինչեւ հեղափոխությունը մեր պետությունը հիմնված էր երկու սյուների վրա՝ ժողովրդավարություն եւ ազգային գաղափարներ, ու նոր իշխանությունները քանդում են այդ հիմնասյուները: Հասկացա՞ք: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ժողովրդավարական երկիր է եղել, իսկ հիմա ժողովրդավարական չէ: Ըստ երեւույթին Վազգեն Մանուկյանի եւ այս թեզի մյուս կողմնակիցների կարծիքով ժողովրդավարությունն այն է, երբ երկրի ղեկավարն ընտրվում է ընտրակեղծիքներով ու բացահայտ ահաբեկումներով, իսկ բողոքողներին պարզապես ջարդում ու բանտերն են նետում, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սպանում: Ժողովրդավարությունն այն է, երբ ընդդիմադիր դաշտում հաճախորդներ են բուծում ու հետո մատուցած ծառայությունների համար պաշտոններ տալիս՝ անկախ նրանից, դիմացինը «իդիո՞տ» է, թե «դհոլ», օլիգարխներին՝ ստիպում ոչ միայն իրենց գրպանից վճարել ընտրակաշառքը, այլեւ անհրաժեշտության դեպքում զինված բանդաներ պահել՝ դիմադրության օջախները ճնշելու համար, եւ այլն: Եթե ժողովրդավարությունը սա է, եւ մեր պետությունը սրա վրա է հիմնված եղել՝ նոր իշխանություններն իսկապես էլ քանդում են այդ հիմքը, եւ լավ են անում:
Իսկ հիմա պետության մյուս հիմնասյան՝ ազգային գաղափարների մասին: Այս հարցում եւս իշխանությունների ընդդիմախոսների պատկերացումները, մեղմ ասած, տարօրինակ են: Փաստորեն կոռուպցիան արմատախիլ անելը, մենաշնորհներ ջարդելը, պետության դեմ իրականացված հանցագործությունները բացահայտելն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը հակասում են ազգային գաղափարներին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք շատ կոնկրետ «ազգային գաղափարներ» էին իշխում: Ըստ դրանց՝ պետական պաշտոնյաները «փողի վրա նստած» էին, պետության առաջին դեմքին անմիջականորեն բարեւողներին պետք էր անզգույշ քաշքշել, պետության տնտեսական քաղաքականությունը ձեւավորում էր «հայկական ավանդական ընտանիքի» նոր մոդել, ըստ որի՝ ընտանիքի հայրը պետք է մեկներ արտագնա աշխատանքի, այնտեղից փող ուղարկեր եւ կնոջն ու երեխաներին տեսներ տարեկան մեկ-երկու անգամ, ազգային գաղափարները ենթադրում էին, որ հայոց բանակի զինվորները պիտի սնվեն բացառապես խաշած ցորենով, իսկ գնդապետից բարձր կոչում ունեցող գրեթե բոլոր զինվորականները վերածվեն կալվածատերերի, եւ այսպես շարունակ: Կրթության եւ գիտության ոլորտում էլ էին իշխում «ազգային գաղափարները». դպրոցներում՝ անպայման «Հայ եկեղեցու պատմություն» եւ ընտրակեղծարար տնօրեններ, բուհերում՝ երիտհանրապետականներ, «բազեներ», «սաքուլիկներ» ու «ախալքալաքցիների պոլկ», իսկ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին՝ անպայման անվճար կրթություն եւ արտասահման: Մշակույթի ոլորտում նույնպես «ազգային գաղափարների» պակաս չկար. հարսանիքների ու նշանդրեքների ժամանակ ում երգի տակ ավելի հավեսով էին պարում՝ հաջորդ օրը վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչում էին տալիս... Եթե ինչ-որ մեկը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակներից ուրիշ «ազգային գաղափար» է հիշում՝ կարող է ավելացնել, բայց դրանից հարցի էությունը չի փոխվի. եթե սրանք էին «ազգային գաղափարները»՝ նոր իշխանությունները ճիշտ են անում, որ քանդում են:
Իրականում Հայաստանում իսկապես էլ քանդելու շատ բան կա: Ուրիշ բան, որ միայն քանդելը ճիշտ չէ, պետք է զուգահեռաբար նորը ստեղծել, իսկ դա բավականին բարդ է: Առավել եւս, որ նորն անպայման պիտի լինի եւ՛ ժամանակակից, եւ՛ իսկապես ազգային: Եվ իշխանություններն, ի դեպ, ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: Լավ են աշխատում, թե վատ՝ հասարակությունը պիտի գնահատի, եւ ոչ թե հասարակության կողմից վաղուց մերժվածները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած
Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի
Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն
Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ
Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում
Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ
Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ
Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը
Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ
Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել
ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը
Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները
Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI
Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր
Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ
Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները
Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ
Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները
Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին
Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես. սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ
Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ
Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է
Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը
Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները
Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT