Երևան
12 °C
Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում նշվում է.
Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։
Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության և թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։
Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:
Բացի դրանից՝ ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն, նույնիսկ՝ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։
Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված Առողջապահության նախարարության քաղաքականությանը։
Սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հիվանդանոցի եւ ծննդատան աշխատակիցներն ի նշան բողոքի այսօր փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց
Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար
Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել
ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր
Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ
Իրանը շարունակում է ներդրումներ անել հեռահար հրթիռների արտադրության մեջ. սա լուրջ սպառնալիք է. Ռուբիո
Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հաստատման հարցում. վարչապետ
Ակադեմիական քաղաքի բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար
Ինչ է ներառված Կառավարության գործունեության 2025թ. արդյունքների մասին զեկույցում. վարչապետը մանրամասնել է
Քննարկում ենք ԵՄ-ի ներգրավվածության ձևը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում․ Փաշինյան
Վիճաբանություն և դանակահարություն Լոռու մարզում. վնասվածքներով հոսպիտալացվել են եղբայրներ
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 65 շենք, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի եղբոր կառույցը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 34-րդ տարեդարձին
ՀՀ ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում, 2-րդ թունելն է փորվել. տեսանյութ
Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ․ վարչապետ
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ
Տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, հույս ունենք տեսնել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում
Բերդ-Ճամբարակ հատվածը դժվարանցանելի է․ ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը․ լուսանկարներ
2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն․ վարչապետ
Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ
Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն
ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին
Հիշել են վարչապետի անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ թոշակի մասին
Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ
Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը
Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ
Վարձատրվել են կանխիկ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է
«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT