Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին:
Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի մեղադրանքի որոշման մեջ որեւէ գործողության կատարման որեւէ ձեւակերպում չկա. «Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել, ինչ առնչություն ունի դրա հետ Յուրի Խաչատուրովը: Ես փորձել եմ մեղադրանքի որոշման մեջ գտնել նրան վերագրվող գործողություն կամ անգործություն, ինչը, սակայն, նկարագրված չէ»:
Պաշտպանի խոսքով՝ երբ որոշում է կայացվել Խաչատուրովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, իրենք դա բարձրաձայնել են, բայց, ամեն դեպքում, Դատախազությունը հաստատել է տվյալ մեղադրական եզրակացությունը եւ ուղարկել դատարան. «Մենք այս միջնորդությունը ներկայացրել էինք Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին, որը, սակայն, գործը իրենից խլելու արդյունքում չկարողացավ որոշում կայացնել (նկատի ունի դատավոր Դավիթ Գրիգորյանին, որին մեղադրանք առաջադրվեց, եւ լիազորությունները կասեցվեցին,- խմբ.): Դրանից հետո, փաստորեն, նոր միայն հիմա ենք կարողանում ներկայացնել մեր միջնորդությունը»,-ասաց Պողոսյանը:
Վերջինս, վկայակոչելով ներպետական եւ միջազգային օրենսդրությունը, ընդգծեց, որ հին՝ 300-րդ հոդվածը եւ նոր՝ 300.1-րդ հոդվածների հանցակազմերի մեջ ահռելի տարբերություն կա. «300.1-րդ հոդվածը չի գործել խնդրո արարքի ժամանակահատվածում, իսկ նախկինում գործող նորմը ապաքրեականացվել է: Բացի այդ՝ հին օրենքը չէր էլ կարող կիրառվել անձի նկատմամբ, այն անորոշ էր, եւ հենց այդ պատճառով է խմբագրվել եւ իբր որոշակիացվել: Գալու է ժամանակ՝ այս նորմն էլ է փոփոխության ենթարկվելու էլի որոշակիության սկզբունքի բացակայության հիմքով»:
Պաշտպանը ընդգծեց, որ հին օրենքը ոչ միայն խմբագրվել է, այլ տեղի է ունեցել հանցակազմի շրջանակի էական ընդլայնում. «Օրենսդիրը նաեւ ամբողջությամբ նոր մոտեցմամբ սահմանել է արարքից հետո վրա հասնող հետեւանքները»,- ասաց նա՝ պնդելով, որ առկա է իրավակիրառ պրակտիկա, եւ վկայակոչելով հայտնի 7-ի գործը, որով այդ մեղադրանքի մասով Դատախազությունը հրաժարվել էր մեղադրանքից. «Չի կարող լինել անձ, ով 2008 թվականին նույն գործողությունների կատարման համար քրեական հետապնդման ենթարկվի, միակ պարագան այն է, որ յոթի գործով անցնող անձանց էլ 300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվի, ինչը, հասկանալի պատճառներով տեղի չի ունենա, այդ դեպքում քրեական հետապնդում պիտի հարուցվի նաեւ իշխանության բարձր ներկայացուցիչների նկատմամբ»:
Միհրան Պողոսյանը հիշեցրեց՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ նորմերը հետադարձ ուժ չունեն. «Արդյոք 2008 թվականի մարտ ամսին Սահմանադրության 1-3 հոդվածները վերացնելու համար պատասխանատվություն սահմանվա՞ծ էր, թե՞ ոչ: Այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխան տալ: Բայց հաշվի առնելով այդ ժամանակ հարուցված քրեական գործի զարգացումները՝ այդ հոդվածով որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չի եղել: Այս հոդվածը փոփոխության է ենթարկվել: Չի կարող այս միկրոֆոնը այստեղից վերցնելու համար որեւէ պատասխանատվություն սահմանված չլինի, տարիներ անց՝ սահմանվի, եւ անձին մեղադրեն՝ այս միկրոֆոնը աջ ձեռքով այստեղից վերցնելու համար»:
Մեղադրող կողմը ընդգծեց, որ ներկայացված միջնորդությունը նույնաբովանդակ էր, ուստի իրենց դիրքորոշումը ամբողջական կներկայացնեն բոլոր միջնորդությունների քննության ավարտից հետո: Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է եւ ենթակա է մերժման:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT