Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտոնյաների հայտարարագրերը․ որոշակի խախտումներ են հայտնաբերվել

Նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն սկսել է պաշտոնյաների հայտարարագրած եկամուտների ուսումնասիրությունը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովականները նույնիսկ հասցրել են որոշ խախտումներ արձանագրել պաշտոնյաների եկամուտների մասին տվյալներում, սակայն դրանց վերաբերյալ առավել մանրամասն հանձնաժողովը կխոսի ավելի ուշ։

Հանձնաժողովը, որն, ըստ էության, փոխարինում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, իր աշխատանքները սկսել է նախորդ տարվա նոյեմբերից։ Կառույցը մինչեւ դեկտեմբերի 19-ը գումարել է 4 նիստ եւ կայացրել է 7 որոշում: Հարուցվել է նաեւ երկու վարույթ, որոնցից մեկը վերաբերում է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքին, իսկ մյուսը՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նրա կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով։ Ընդ որում՝ նշյալ վարույթը հարուցվել է հենց Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Կառույցն այս ընթացքում որոշում է կայացրել մի շարք դիմումներ վերադարձնելու մասին, նաեւ որոշել է առանց քննության թողնել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքները (բարեկրթություն եւ հարգալիություն) խախտելու վերաբերյալ դիմումը։

Հանձնաժողովի անդամների ընտրության օրվանից մինչ օրս ամենատարբեր շրջանակներից կարծիքներ են հնչել, որ կառույցը չի կարող անկախ գործել, քանի որ հանձնաժողովականներին ընտրում են պատգամավորները։ Քննադատները հարց են հնչեցնում՝ այդ դեպքում ինչպե՞ս կարող են նրանք անաչառ ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտները, վարույթներ հարուցել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, սակայն, եւս մեկ անգամ վստահեցնում է՝ Հանձնաժողովը որեւէ տեսակի կաշկանդվածություն չունի իր գործառույթները պատշաճ իրականացնելիս։

Նրա պնդմամբ՝ այս հարցի վերաբերյալ բոլոր շահարկումներն անհիմն են. «Խնդիրը, որպես այդպիսին, բարձրացվել է քաղաքական հնարավոր ազդեցության տեսանկյունից, դա վերաբերել է հանձնաժողովի ձեւավորման սկզբունքին, բայց ֆունկցիոնալ անկախության տեսանկյունից առայժմ որեւէ ողջամիտ փաստարկ ներկայացված չէ։ Մենք, որպես հանձաժողով, պատասխանատու ենք ֆունկցիոնալ անկախության համար, իսկ որպես անձեր եւ կոլեգիալ մարմին՝ կազմավորման հետ կապ չունենք»։

Անդրադառնալով պաշտոնյաների հայտարարագրերի վերանայմանը՝ Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ 2018-19 թվականներին պաշտոնի ստանձնման եւ դադարեցման ժամանակ ներկայացրած եկամուտներն ուսումնասիրելու գործընթացն իրենց ամենօրյա աշխատանքի մասն է։ Իսկ ինչ վերաբերում է 2019 թ. տարեկան հայտարարագրերին՝ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ զբաղված են նոր ձեւանմուշի եւ դրա հիման վրա համապատասխան էլեկտրոնային բազայի ստեղծման աշխատանքներով։ Սույն թվականի մարտի 31-ը տարեկան հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետն է։ Հարությունյանն ասաց, որ ձեւանմուշն ու էլեկտրոնային հարթակը պատրաստ կլինեն արդեն այս ամսվա վերջին, եւ, ըստ այդմ, հայտարարատու պաշտոնյաները առնվազն երկու ամիս կունենան իրենց հայտարարագրերը ներկայացնելու համար։

Նշենք, որ գործընթացային առումով պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրերում հնարավոր խախտում հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը վարույթ է հարուցելու, որի շրջանակում համապատասխան գործողություններ են իրականացվելու, անձն էլ կարգապահական պատասխանատվության է ենթարկվելու եւ դրամական տուգանքի։

Իսկ ոչ ճշգրիտ տվյալներ հայտնաբերելու դեպքը միանշանակ չէ, քանի որ, ինչպես պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը, լինում են դեպքեր, երբ տեխնիկական խնդիր է լինում կադաստրային տվյալների հետ կապված։ Սակայն եթե եկամուտ կամ գույք թաքցնելը եղել է դիտավորությամբ, ապա այդ դեպքում խախտումը դառնալու է իրավապահ մարմինների գործունեության առարկան, եւ նյութերը հանցագործության հատկանիշների հիմքով ուղարկվելու են համապատասխան մարմիններին։

Իսկ ահա Հաշվեքննիչ պալատի անդամի եւ Երեւանի քաղաքապետի վերաբերյալ հարուցված վարույթները ուսումնասիրման փուլում են։ Դրա համար նախատեսված է 90-օրյա ժամկետ։ Հանձնաժողովականները դեռ պետք է համապատասխան պարզաբանումներ ստանան նշված անձանցից, ուսումնասիրեն դրանք, կատարեն հարցադրումներ, ապա գնահատական տան։ Հարցապնդումների համար էլ անհրաժեշտ տվյալները ստացել են, իսկ ՀՊ անդամ Կարեն Կարապետյանն արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ որոշակի պարզաբանում է ներկայացրել։ Վերջնական որոշման համար դեռ անելիքներ կան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2832 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս