Երևան
12 °C
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր անդրադարձավ Առողջապահության ոլորտում իրականացվող ծննդօգնության պետական քաղաքականությանը: Իրականացվող բարեփոխումներն, ըստ նախարարի, բխում են միայն բնակչության շահերից: Ըստ նախարարի, ծննդօգնության ոլորտում կատարվող բարեփոխումները բխում են միայն բնակչության շահերից:
«Մենք ամենաշատ մեղադրանքները ստանում ենք մանկական եւ մայրական մահացությունների դեպքերի հետ կապված։ Ուզում եմ տեղեկացնել, որ ամենայն հավանականությամբ մանկական մահացության տեսանկյունից մենք շարունակական բարելավում ունենք, բայց նույնը չեմ կարող ասել մայրական մահացության դեպքերի վերաբերյալ։ Յուրաքանչյուր դժբախտ ելքից հետո մենք ստանում ենք պահանջ՝ կարգավորել մայրական մահացության դեպքերը: Մեր գործողությունները հենց դրանով էլ պայմանավորված են, որ ծննդաբերությունը լինի այնպիսի բուժհաստատությունում, որ եթե մոր մոտ, կամ երեխայի մոտ լինի չնախատեսված առողջական հրատապ խնդիր, հնարավոր լինի շատ արագ կարգավորել դա եւ փրկել, ոչ թե ստիպված լինեն նորից ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխել։ Իրականացվող այս գործողությունները որեւէ ֆինանսական օգուտ չեն տալու երկրին, ֆինանսավորման հետ կապ չունեն: Կապ ունեն մանկական եւ մայրական մահացությունների կանխարգելման եւ դեպքերի նվազեցման հետ»,-նշեց նախարարը:
Խոսքում Արսեն Թորոսյանը նաեւ անդրադարձավ այն բուժաշխատողներին ու հաստատությունների տնօրեններին, որոնք, ըստ նախարարի, հաճախ միտումնավոր կամ ճարահատյալ նենգափոխում են իրենց բարեփոխումների տրամաբանությունը: Նախարարը բժիշկներին կոչ արեց հավատարիմ մնալ իրենց կոչմանը:
«Մենք որեւէ բուժհիմնարկ չենք փակում, մենք կարգավորում ենք այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները եւ սկզբունքները: Մի քանի կմ ավել մեքենան վարելը շ՛ատ ավելի քիչ դժվարություն է, քան մեկ երեխայի ու մեկ ծննդկանի կյանքը փրկելը: Ուզում եմ, որ այդ ուղղությամբ մտածենք: Փողոց փակելով կամ այլ միջոցներով չպնդենք ստանդարտից ցածր ծառայությունների մատուցում ավելի մոտ բժշկական հաստատությունում: Հաճախ նման կայծերը կարող են այլ ուժերի կողմից օգտագործվել, որին ցանկալի չէ, որ բոլորս տրվենք: Մեր որեւէ քաղաքացու դեմ չենք, հակառակը, մենք ուզում ենք մեր քաղաքացիները ստանան որակյալ ծառայություն: Ես մոտակա շաբաթվա ընթացքում անպայման անձամբ կայցելեմ որոշ բնակավայրեր, որպեսզի տեղում խոսեմ եւ աշխատակիցների, եւ բնակիչների հետ, ինքս բացատրեմ այն բոլոր առավելությունները, որոնք առաջարկվում են մեր գործողություններով»,-խոսքն ավարտեց նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT