Նորայր Փանոսյանի դեմ ցուցմունք է տվել մեկ անձ. պաշտպան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը՝ պնդելով, որ Փանոսյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է:

2019 թվականի դեկտեմբերի 26-ին Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր, եւ նրան նոր մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինչից հետո նա կալանավորվել էր:

Նորայր Փանոսյանի պաշտպանը պատասխանել է քրեական գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Սարգսյան, մեղադրանքի հիմքում նախաքննական մարմինն ի՞նչ ապացույցներ է դրել:

- Ապացույց բացարձակ չկա, նախաքննական մարմինը խառնել է քրեական իրավունքի գիտությունը քաղաքականության հետ, ժամանակն ու իրադարձությունները՝ իրար հետ:

- Կմասնավորեցնե՞ք, թե ինչ նկատի ունեք:

- 2009 թվականին Բաղրամյան փողոցում գտնվող նոտարական գրասենյակը որպես սեփականություն փոխանցվել է Երեւան համայնքին, Նորայր Փանոսյանն այդ ժամանակ չի աշխատել Արդարադատության նախարարությունում, չի եղել պաշտոնատար անձ, այսինքն՝ որեւէ իրավասություն այդ տարածքի նկատմամբ չի ունեցել: 2009 թվականից սկսած՝ նոտարներ Էմմա Շաբոյանը եւ Ալվարդ Մելքոնյանը ունեցել են պահանջներ այդ նոտարական տարածքի նկատմամբ, ինչի կապակցությամբ քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների մեջ են մտել Երեւան համայնքի հետ, դիմել են դատական պաշտպանության, դատարանում գործերը քննվել են, երեք դատական ատյան անցել են եւ նոտարները պարտվել են, իսկ այդ ընթացքում՝ 2011-14 թթ, Նորայր Փանոսյանը աշխատել է Արդարադատության նախարարության տեսչության ղեկավար, նա ի՞նչ կապ ունի 2011 թվականից առաջ սկսված իրադարձությունները նրա հետ: Ասեմ ավելին, նոտար Ալվարդ Մելքոնյանը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել նոտարական աշխատանքի ընթացքում, մի բնակարանի վերաբերյալ տարբեր պայմանագրեր է կնքած եղել, ինչի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվել, եւ ՀՔԾ պետի կողմից միջնորդագիր է գրվել, որի հիման վրա նա տույժի է ենթարկվել, այդ ժամանակ է Նորայր Փանոսյանը ինչ-որ կապ ունեցել, բայց այդ ժամանակ էլ նրա գործառույթներն իրականացրել է փոխնախարարը:

- Ալվարդ Մելքոնյանն այս գործով ի՞նչ կարգավիճակ ունի:

- Վկա է, բայց նրա հետ առերես չենք հարցաքննվել, խուսափում են առերեսումից. եթե առերես հարցաքննություն լինի, նրա ցուցմունքները «օդ կթռչեն»: Ընդ որում, առերես հարցաքննությունը վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է, օրենքով եւ Սահմանադրությամբ է ամրագրված, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:

-Նորայր Փանոսյանի դեմ ցուցմունք տված անձը հենց նա՞ է, այլ ցուցմունք չկա՞:

-Բացարձակ, Ալվարդ Մելքոնյանի կցկտուր, հակասական, քրեաիրավական տեսանկյունից որեւէ արժեք չունեցող ցուցունքներ են:

- Պարոն Սարգսյան, իսկ Ձեր պաշտպանյալին առաջադրված նոր մեղադրանքում ի՞նչ դրվագներ են ավելացել:

-Ընդամենը ավելացված է Ալեք Մանուկյան հասցեի դրվագը. այդտեղ գտնվող տարածքը պատկանել է իբրեւ Հրայր Թովմասյանին, ինձ չի էլ հետաքրքրում, թե ում է պատկանել, ասվում է, որ դա նախկինում տրված է եղել 50 հազարով դրամով, հետո Նոտարական պալատին պարտադրվել է վարձակալել 30 հազար դրամով, բայց հարց է առաջանում՝ այդ տարածքի իրական արժեքը ի վերջո որն է եղել, դրա շուկայական արժեքը պարզելու համար որեւէ փորձաքննություն չի նշանակվել: Ինչ վերաբերում է Բաղրամյանի տարածքներին, դրանցից մեկի գնորդը Նորայր Փանոսյանի բարեկամն է եղել՝ մորաքրոջ թե քեռու տղան, դա էլ, թե համընկել է, թե ինչ, չգիտեմ, այդքանով է այս տղան մեղավոր, ընդ որում, ամենաբարձր գնով՝ 160 հազար դոլարով գնորդն է եղել, ամենամեծ ցանկության դեպքում էլ Փանոսյանը կապ չէր կարող ունենալ:

- Նորայր Փանոսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ եղե՞լ են այս ընթացքում. խուզարկություն, առգրավումներ…

Նոյեմբերի 6-ին, երբ Վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածի բացակայությամբ վերացրեց կալանքը, ընդամենը 1-2 քննչական գործողություն է եղել: Ի՞նչը խուզարկեն կամ առգրավեն, այդ բոլոր փաստաթղթերը հանրային բաց աղբյուրներում դրված են, Նորայր Փանոսյանը ոչինչ չունի թաքցնելու: Նա ամեն կանչով ներկայացել է վարույթն իրականացնող մարմին եւ որեւէ անգամ անօրինական ազդեցություն չի գործադրել: Նա գիտնական մարդ է,  ակադեմիական աշխատանք է կատարում, իսկ այս գործով քննություն կատարված չէ, ինչ արվել է, արվել է միայն անելու համար:

 

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2372 դիտում

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է