Երևան
12 °C
Անցած գիշերվանից մարզական միջազգային պարբերականների գլխավոր թեման «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցած մարզչական փոփոխությունն է: Իսպանիայի առաջնության 2019-20 մրցաշրջանի 20-րդ տուրի «Գրանադայի» դեմ տնային խաղում, որը կկայանա առաջիկա հանգստյան օրերին, գլխավոր մարզիչը կլինի ոչ թե Էռնեստո Վալվերդեն, այլ Կիկե Սետիենը: Այն, որ Վալվերդեի տեղը թիմում երերուն է, ակնհայտ էր վաղուց, ու դրա համար կան մի շարք պատճառներ, որոնց հետ Իսպանիայի, այսպես ասած, «բարսելոնամետ» պարբերականները համաձայն են:
Նրա նկատմամբ անվստահությունը սկիզբ է առել դեռ նախանցած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում ճանապարհը «Ռոմային» զիջելուց հետո ու շարունակվել է անցած մրցաշրջանում նույն մրցաշարում «Լիվերպուլի» ձեռքով մրցաշարից դուրս մնալով: Դրանցից հետո ամեն ոչ դրական դրվագը պակասեցնում էր ակումբի ղեկավարների վստահությունը: Ընթացիկ մրցաշրջանի սկզբից արդեն խոսում էին, որ սա մասնագետի վերջին մրցաշրջանն է: Վերջերս ղեկավարությունը նույնիսկ սկսեց բացահայտորեն նրան փոխարինող փնտրել:
Ակումբում համարում են, որ Վալվերդեն ոչ կայուն մարզիչ է: Այս պահին «Բարսան» 40 միավորով առաջինն է Լա լիգայում (նույնքան միավոր ունեցող «Ռեալին» գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով) ու շարունակում է հանդես գալ Չեմպիոններ լիգայում, սակայն չնայած սրան՝ ակումբի ղեկավարությանը դուր չի գալիս ցուցանիշների դինամիկան ու թիմի խաղի թողած տպավորությունը: Ակումբում մտավախություն ունեն, որ ընթացիկ մրցաշրջանի՝ դեկտեմբերին տեղի ունեցած առաջին Կլասիկոյում (0:0) ու օրերս կայացած Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ատլետիկոյի» դեմ կիսաեզրափակչում (որում թիմը լքեց պայքարը), նկատված բացասական երեւույթները կարող են շարունակական լինել:
Ղեկավարներին դուր չի գալիս նաեւ, թե ինչպես է մասնագետը ղեկավարում հանդերձարանը: Նրանք կարծում են, որ նա չափից շատ ազատություն է տալիս խաղացողներին ու որոշում կայացնողներն իրականում հենց նրանք են: Հարցականի տակ են դնում նաեւ մարզչի մասնագիտական որակները: Նա անընդհատ փոփոխություններ է կատարում թիմի կազմում, որոնք ոչ միշտ են հասկանալի, պահանջում է խաղացողներ ու չի օգտագործում նրանց: Եթե որոշ ժամանակ առաջ նրա ռոտացիաները համարում են հիմնական կազմը գտնելու փորձեր, ապա հիմա դա դիտվում է որպես նախագիծ չունենալու նշան:
Ակումբում վախենում է, որ այս բոլոր խնդիրները կարող են հանգեցնել նրան, որ թիմն առանց որեւէ տիտղոսի մնա այս տարի: Հետեւաբար որոշում է կայացվել նախապես միջոցներ ձեռնարկել եւ չսպասել մինչեւ թիմը վերջնականապես ճգնաժամի մեջ կհայտնվի, որի բարդ կլինի դուրս գալը:

Ըստ «բարսելոնամետ» մամուլի՝ թիմի ներսում Վալվերդեի հեռացման վերաբերյալ կարծիքները կիսվում են: Սկզբում բոլորը մարզչի կողքին էին ու աջակցում էին նրան, սակայն հիմա ոմանք կարծում են, որ իրենց վրա մեծ ճնշում կա, որը նրա հեռանալով կնվազի:
Վերջին 17 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ «Բարսելոնայում« մարզչին հեռացնում են մրցաշրջանի ընթացքում: Վալվերդեի ղեկավարությամբ «կապտանռնագույնները» 4 տիտղոս են նվաճել: 2 անգամ հաղթել են Լա լիգայում, 1-ական անգամ՝ Իսպանիայի գավաթում ու Սուպերգավաթում:

Կիկե Սետիեն
Նրան փոխարինած Կիկե Սետիենի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30-ը: Նրա նախորդ թիմը «Բետիսն» է: 61-ամյա մասնագետը կարիերայի ընթացքում ոչ մի տիտղոս չի նվաճել: Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Վալվերդեի փոխարեն ղեկավարները թիմի ղեկին տեսնում են հոլանդացի Ռոնալդ Կումանին: Վերջերս շրջանառվում էր նաեւ թիմի լեգենդար խաղացող Չավիի անունը: Սետիենի նշանակումն էլ չի դադարեցներ այդ խոսակցությունները: Կարծիքներ կան, որ «Բարսան» կարող է ղեկավարել վերջերս «Թոթենհեմից» հեռացված Մաուրիսիո Պոչետինոն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT