Ryanair-ի Երևան-Միլան առաջին չվերթը եղել է եւս կես ժամ ուշացումով. փնտրում էին հաշվառված և չներկայացած երկու ուղեւորի

Իռլանդական Ryanair ավիաընկերության Երևան-Միլան առաջին չվերթից հետո, որը կայացել է երեկ, լուրեր տարածվեցին, որ ինքնաթիռը կես ժամ ուշացումով է օդ բարձրացել, քանի որ աշխատակիցները փորձում էին գտնել հաշվառված, բայց այդպես էլ ինքնաթիռի սրահում չհայտնված երկու ուղևորի։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից հաստատեցին, որ նմանատիպ խնդիրներ առաջացել են: Արդեն մեկ անգամ մի քանի ժամով հետաձգված թռիչքը նախատեսված էր ժամը 16:20-ին, բայց օդանավը մեկնել է 16:49-ի սահմաններում: Պատճառը, սակայն, 2 ուղեւորների բացակայությունը չի եղել, այլ՝ Իտալիայում կարգավարների գործադուլը:

Ինչ վերաբերում է բացակայածներին, աշխատակիցները սկզբում չեն կարողացել գտնել հաշվառված ուղեւորներից երկուսին: Այնուհետեւ արագ պարզ է դարձել, որ նրանցից մեկը չի ներկայացել: Մյուս քաղաքացին նույնպես չի ներկայացել, սակայն ինքնաթիռում ներկա է եղել նույն անուն-ազգանունով ուղեւոր: Այս թնջուկը պարզաբանելու համար եւս որոշակի ժամանակ է պահանջվել: Ի վերջո հասկանալի է դարձել, որ սրահում գտնվող եւ չներկայացած ուղեւորները նույն անուն-ազգանունով, բայց անձնագրի տարբեր տվյալներով մարդիկ են:

«Ամեն դեպքում սա եղել է տեխնիկական խնդրի հետեւանք, եւ հիմա աշխատանքներ են տարվում, որ նմանատիպ երեւույթներ այլեւս չլինեն»,- վստահեցրեց լրատվական ծառայության աշխատակիցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2313 դիտում

Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած

Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է ընդունված իրավական ընթացակարգը. հայկական կողմը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին

Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 ծանրորդով կմեկնի Պերու՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է

Իրանի հարավային նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տուժած. տեսանյութ

Հռոմում Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ

Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում մաքրվում է կուտակված աղբը

Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ

Մուրացկաններ, բանտարկյալներ, փախստականներ համաշխարհային առաջնորդների հետ միասին հրաժեշտ են տալիս Հռոմի պապին

Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ

Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ

Հռոմի պապի հուղարկավորությունն ընթանում է հազարավոր մարդկանց և համաշխարհային առաջնորդների ներկայությամբ

Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, չի լինում սահման՝ առանց պետության. վարչապետ

Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար

ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան

Երևանում ջրատարն ընկած կինը դուրս է բերվել, նրա հետ եղած տղամարդուն ջուրը քշել-տարել է

Ընտրություններին ընդառաջ Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում. ԵԿՄ

Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ. տեսանյութ

ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»

Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը

Այն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խոսքերը, թե Ղրիմը կմնա Ռուսաստանին

Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ

Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար

Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա

8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին. տեսանյութ

Թուրքիան մտադիր է խորանցնել գործընկերությունն ԱՄՆ-ի հետ

Դեսպան Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը եզրափակչում են

35-ամյա վարորդը «Տոյոտա»-ով բախվել է բլոգեր 222Lava-ի «BMW X6»-ին. ավտոմեքենաները դարձել են ոչ շահագործելի

2024-ին որ գույքերի նկատմամբ է վերականգվել պետության սեփականության իրավունքը

Մանրամասներ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից. ինչ ընգծումներ է արել ՌԴ նախագահի օգնականը

Գերագույն գլխավոր մերժված Սերժ Սարգսյանը չլինի՞ նոր ահաբեկչական ակտ է ծրագրում, թող բախտները փորձեն. տեսանյութ

«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալը լճի ջրային հատվածներում ապօրինի հարթեցումներ է արել

Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Այցելեցի Վեդիի ջրամբար՝ հետևելու լցման ընթացքին. Դավիթ Խուդաթյան. տեսանյութ

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը նորացվել են. տեսանյութ

Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողը հրազենային մահացու վնասվածք է ստացել. ԱԱԾ

Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը. տեսանյութ