Երևան
12 °C
Երեկ համացանցում է հայտնվել Երեւանի N75 դպրոցի բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման նիստը ներկայացնող տեսանյութը, որում քննարկվում է մաթեմատիկայի ուսուցչուհու կողմից դպրոցի 10-ամյա սաներից մեկին՝ Ա.-ին հոգեբանական ճնշումների ենթարկելու խնդիրը: Նշվում է, որ ուսուցչուհու՝ ամիսներ շարունակ վիրավորական արտահայտություններ թույլ տալու հետեւանքով երեխան ձեռք է բերել հոգեբանական խնդիր, ունեցել է հոգեբույժի դիմելու անհրաժեշտություն:
«Հայկական ժամանակ»-ն այդ մասին զրուցեց դպրոցի տնօրենի, փոխտնօրենների, երեխայի դասղեկի և մոր հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվել: Տնօրեն Նարինե Սուրմալյանի խոսքով՝ մայրն ուսուցչուհուց ունեցած բողոքների մասին դիմել է դեկտեմբերի 5-ին՝ դասղեկին, և դեկտեմբերի 9-ին՝ իրեն:
«Մայրն ասաց, որ մաթեմատիկայի ուսուցչուհին իր երեխային վատ բառեր է ասում՝ ծույլիկ, տախտակ, ու երեխան նրա դասերին չի ուզում նստել: Ես դասալսման գնացի, երեխաներն էլ, Անգելինան էլ ակտիվ մասնակցում էին դասին»,- ասաց դասղեկ Ռուզաննա Ավետիսյանը՝ հավելելով, որ Ա.-ի հետ առանձին զրույց է ունեցել, երեխան իրեն ոչ մի բողոք չի հայտնել, զրուցել են նաև երեքով՝ ուսուցչուհու հետ, երեխան նրան էլ ասելիք չի ունեցել:
Այն դիտարկմանը, որ դասալսումների ժամանակ, բնականաբար, ուսուցիչները չեն հնչեցնում այն վիրավորական արտահայտությունները, որ թերևս այլ դասերին հնչում են՝ փոխտնօրեն Զեյնալյանն ասաց, որ հիմա այդ ուսուցչուհու դասարան դասալսումների գնում են առավել հաճախ և առանց նախազգուշացնելու. որևէ խնդրահարույց բան չեն նկատել:
Տնօրենի խոսքով՝ ծնողը պնդել էր նաև, որ ուսուցչուհին իր երեխային անբավարար շատ գնահատականներ է նշանակել մատյանում: «Մենք ստուգեցինք, որևէ անբավարար գնահատական մատյանում երեխան չունի: Մի երկուս ունի՝ օրագրում: Ամենայն հավանականությամբ, երեխան ստացել է այդ երկուսը, բայց ուսուցիչը չի ցանկացել դա միանգամից դնել մատյանում»: Կա նաև մի կրկնակի դրված գնահատական, որի մասին խոսվում է տեսանյութում: «Ուսուցիչը պնդում է՝ որպեսզի երեխային կարողանա ներգրավել, բերել դաշտ, խրախուսել է ցածր գնահատականի կողքին մի ութ նշանակելով»,- մեկնաբանեց տնօրենը:
Նրա բնորոշմամբ՝ Ա.-ն բավական հանգիստ, խաղաղ, ինքնամփոփ երեխա է: «Մի շրջան դպրոցից տեղափոխվել էր, վերադարձել է այս տարի սեպտեմբերին, չխոսկան է, հարցերին հաճախ գլխով է պատասխանում, շատ զգայուն է»,- ասաց դպրոցի ղեկավարը: Մաթեմատիկայի ուսուցչի հետ կապված խնդրի մասին ահազանգն ստանալուց հետո, տնօրենի պնդմամբ, իրենք տնայց են կատարել, սակայն երեխայի հայրն այցի գնացած մանկավարժներին տուն չի հրավիրել, միայն շեմքից հաղորդել է, որ շուտով երեխային դասի կբերի, սակայն աղջիկը շարունակել է դպրոց չհաճախել: «Մենք առաջարկել ենք շատ լավ հոգեբանի ծառայության դիմել, սակայն մայրը հրաժարվել է՝ նշելով, որ ինքն էլ՝ որպես մանկավարժ, հոգեբանության դասեր է ստացել, և լավ հոգեբան է»,- նշեց տնօրենը:
Որպեսզի հոգեբանական ճնշման խնդիր չլինի, տարեվերջից մեկ շաբաթ առաջ տնօրենը փոխել է դասարանի մաթեմատիկայի ուսուցչին: «Չեմ սպասել, որ կիսամյակն ավարտվի: Որպեսզի երեխան այդ հոգեբանական ճնշման տակ չլիներ, ես փոխել եմ ուսուցչին. այդ դասարանում մաթեմատիկան դեկտեմբերի կեսերից դասավանդել է և հիմա էլ դասավանդում է ուրիշ ուսուցչուհի: Աննա Արամյանը ստացել է նկատողություն: Ես պարբերաբար զանգել եմ ծնողին, խնդրել, որ երեխային դպրոց բերի, միասին փորձենք դուրս բերել այդ վիճակից: Մենք գիտենք, որ երեխաները տարբեր են, և կարող է մի խեթ հայացքից աղջիկ երեխան իրեն վատ զգա, մինչդեռ մեկ ուրիշի վրա դա բոլորովին չազդի»,- ասաց նա:
Սակայն ձեռնարկված քայլերն, ըստ Ա.-ի ծնողների, բավարար չեն երեխային դպրոց բերելու համար: Նրանք ակնկալում են, որ ուսուցիչ Արամյանը հեռացվի դպրոցից, որպեսզի երեխան նրան չհանդիպի նաև միջանցքներում:
«Ես արել եմ ամեն բան, որ կարելի էր անել նման պարագայում»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ ծնողից գրավոր բողոք ստանալու օրը բացատրություն է պահանջել ուսուցչից: Նա հերքել է թե՛ բազմաթիվ անբավարար գնահատականների առկայությունը, թե՛ մյուս մեղադրանքները: «Մենք հարցրել ենք դասարանի երեխաների ծնողներին՝ երբևէ ձեր երեխաներն ասե՞լ են, որ ընկեր Արամյանը վիրավորում է: Բոլորը հերքել են, և դա մենք նաև ներառել ենք արձանագրության մեջ: Կարող ենք հիմա էլ հրավիրել նրանց և անձամբ լսել դա երեխաների ծնողներից: Ուսուցիչը ստացել է գրավոր նկատողություն օրագրում ոչ ճիշտ գրառում կատարելու համար, բայց ծնողը պնդում է, որ նա հեռացվի դպրոցից»,- ասաց տնօրեն Նարինե Սուրմալյանը:
Նա նշեց, որ ուսուցչին հեռացնելու համար ինքը չունի օրենքով սահմանված հիմքերը՝ ուսուցիչն ունի միայն մեկ նկատողություն, և դրա հիման վրա նրան հեռացնելն ապօրինի կլինի:
«Այդ ուսուցիչը երկրորդ նկատողությունը չի էլ ստանա: Տնօրենը վախենում է, որ եթե նրան հեռացնի, նա իր դեմ դուրս կգա ու իր մասին զրպարտություններ կտարածի»,- ասաց Ա.-ի մայրը, որն աշխատում է մանկապարտեզում:
Զառա Առստամյանի խոսքով՝ խնդրի հիմքն այլ է. մաթեմատիկայի ուսուցչուհի Արամյանը ցանկացել է իր որդուն ընդունել մանկապարտեզի այն խումբը, որտեղ այլևս տեղ չի եղել, արդյունքում երեխան սկսել է հաճախել իր խումբ: Մի օր զբոսանքի ժամանակ երեխաները ներարկիչ են գտել բակում, զարմացել, ցույց տվել իրեն՝ դաստիարակչուհուն, ինքն էլ օգնականին է տվել, որ նետի աղբարկղը՝ երեխաներից հեռու: Օրեր անց Արամյանը մանկապարտեզի տնօրենին բողոք է ներկայացրել իրեն մեղադրելով անուշադրության մեջ: Առստամյանի խոսքով՝ նա օգտագործել է այս առիթը որդուն իր ուզած խումբը տեղափոխելու համար:
«Նա ասել էր, որ երեխաները բժիշկ-բժիշկ են խաղացել, իրար ներարկել, հիմա էլ իր երեխայի ոտքը թուլացել է, ներարկիչի մեջ թմրադեղ է եղել: Եթե նման բան կա, ես ինքս դատի կտամ այն բժշկին, որ նման բան է իմացել և իրավապահ մարմիններին չի դիմել, ինձ պատասխանատվության չեն կանչել: Նա ինձ մեղադրեց ամեն ինչի մեջ՝ թե նարկոտիկ սրսկելու, թե անբարոյականության»,- ասաց Զառա Առստամյանը:
Արդյունքում, Արամյանի երեխայի խումբը փոխել են, սակայն նա, Առստամյանի խոսքով, թիրախում է պահել իր երեխային՝ Անգելինային, դաս չի հարցրել, պարբերաբար վիրավորել է: Ա.-ն մորն այդ մասին պատմել է միայն ամիսներ անց: «Իմ ներկայությամբ, երբ դպրոցի տնօրենն աղջկաս հարցրեց՝ կգա՞ս դասի, ինքը սկզբում թաքնվեց իմ հետևում, հետո ասաց՝ այո: Կարծես մի ծանր բեռ ընկավ ուսերիցս: Բայց երեկոյան երեխան եկավ, ասաց, որ վախենում է դպրոց գնալ, որ հանկարծ Արամյանին չհանդիպի: Մենք միասին դպրոց գնացինք կիսամյակային գրավորները գրելու, բայց դրա երեկոյան երեխան ջերմություն ունեցավ, գունատվել էր, դողում էր»,- պատմեց մայրը: Ենթադրելով, որ խնդիրը կարող է լինել հոգեբանական՝ մայրը զանգել է 911, խնդրել, որ ուղարկեն հոգեբանների: Ժամանած մասնագետները խորհուրդ են տվել դիմել հոգեբույժի և տեղամասային բժշկին: Իրենք էլ դիմել են: Երեխայի մոտ ներքին օրգանների ախտահարումը բացառվել է, նշվել է, որ առողջական խնդիրն, իրոք, հոգեբանական ստրեսի արդյունք է:
Թիվ 18 համաբուժարանում երեխային նշանակվել են երկարաժամկետ օգտագործման հանգստացնող, լարվածությունը մեղմող դեղամիջոցներ: Դրանք օգնում են, սակայն, ինչպես նշում է մայրը, երբ երեխան մտածում է դպրոց գնալու մասին, գունատվում է, դողում. դպրոց գնալու և այնտեղ Արամյանին հանդիպելու հեռանկարը նրան վախեցնում է: Չե՞ք պատրաստվում դիմել մասնագետի, որ երեխայի հետ հոգեբանական աշխատանք տանելով՝ այս վախը հաղթահարվի՝ հարցին ի պատասխան մայրը նշեց. «Եթե պետք լինի, կդիմեմ: Հինգշաբթի պիտի ստուգման գնանք պոլիկլինիկա, հետո՝ կտեսնենք»:
Մայրը պահանջում է, որ դպրոցը նշանակի տնային ուսուցում, մինչդեռ տնօրենը նշում է, որ տնային ուսուցում նշանակելու համար բավարար հիմքեր չունի՝ չկան բժշկական ցուցումը հավաստող փաստաթղթեր: Կգնա՞ երեխան դասի՝ հարցը մայրիկին զայրացրեց. «Ինձ համար առաջնային է առողջականը, կրթությունը հաստատ կստանա: Ես տեսնում եմ, որ նրա մոտ վախն է. դպրոց էինք գնացել, չէինք հանդիպել Արամյանին, բայց նրան հանդիպելու վախից՝ Արամյանի շողքից այդպիսի ստրես էր տանում Ա.-ն»:
Մինչ մենք զրուցում էինք մանկապարտեզի բակում՝ մոտեցան Զառա Առստամյանի խմբի երեխաների ծնողները: Նրանցից Անի Ստեփանյանը նշեց, որ Աննա Արամյանը խնդիրներ ուներ խմբի ծնողներից շատերի հետ. «Ամենասկզբից իր և ծնողների միջեւ կոնֆլիկտ է եղել, առանց ինձ ճանաչելու իմ հետևից ավելորդ բաներ է ասել»: Մյուս ծնողները ևս նշեցին, որ Արամյանը սիրում է սկանդալներ, աղմկոտ պատմություններ, արհամարհական վերաբերմունք է դրսևորում այլոց նկատմամբ, հնարում և տարածում է անհավատալի բաներ՝ ինչպես ներարկիչի պարագայում էր, այնպես էլ մանկապարտեզի պետքարանը մաքրելու հերթ սահմանելը, դրամահավաք կազմակերպելը:
«Եթե ես ի սկզբանե պատիվ պահանջեի, Աննա Արամյանն արդեն իսկ դատախազությունում կլիներ»,- նշեց Առստամյանը:
Ինքնարդարացումների, դաստիարակչուհի և ուսուցչուհի մայրերի փոխադարձ մեղադրանքների այս թնջուկում բարդ է վերհանել մեծերի հակամարտության և վրեժխնդրության իրական պատկերը, սակայն արդյունքում համացանցում դպրոցն է վարկաբեկվում, դպրոցից ու ընտանիքից հավաստում են, որ իրենց միակ մտահոգությունը երեխայի շահն է, իսկ 10-ամյա երեխան մեկուսանում է իր վախերի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւժեղ բուք է. Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Շիրակի մարզից
Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ. Իոաննիսյանը՝ սոցհարցմամբ Գյումրու քաղաքապետի պաշտանակատարի նշանակման մասին
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
Մեղրիի լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում (տեսանյութ)
Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. վարչապետն ասաց՝ երբ և ինչ կարգով. տեսանյութ
Հաղթողներն արժեքավոր նվերներ կստանան. «Իմ Քայլը» ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի
Տարիներով եթերում կատարվողը պետք է բերեր այս այլանդակությանը. Բաբայանը՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի մասին. տեսանյութ
6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Խոյ խոշորացված համայնքի ղեկավարը կառաջադրվի Արմավիրի մարզպետի թեկնածու. տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը
Եթե Լոնդոնը սրի իրավիճակը, Ռուսաստանն անհապաղ հայելային պատասխան կտա. Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
Ամերիկյան կողմի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամություն կա. Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բարթերին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ
Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մանրամասնել է՝ որ դեպքում Ադրբեջանը վերջնականապես կգնա խաղաղության (տեսանյութ)
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ)
Պաշտոնական ճաշ և նախագահական բաժակաճառեր. ինչ են քննարկել Հայաստանի և Լեհաստանի նախագահները սեղանի շուրջ
Հայտնի է՝ ով է հրկիզել քաղաքապետարանի պաշտոնյայի «Լեքսուս»-ները. կասկածյալը «Սամիկոյի» որդին է
«Չլինեն՝ իրար վրա կքշեն». կո՞ղմ են արդյոք քաղաքացիները արագաչափերի առկայությանը, թե՞ ոչ. հարցում (տեսանյութ)
ՀԱՊԿ-ի դռները Հայաստանի համար միշտ բաց են, Ռուսաստանը հարգում է ՀՀ-ի որոշումը. Ուշակով
Ինչ իրավիճակ է Լարսում
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից 11.8 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ է առգրավվել
ԵԱՏՄ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում. այն կնախագահի Նիկոլ Փաշինյանը
ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Կարեն Սարուխանյանը հերքել է շրջանառվող լուրերը
Հայ-լեհական համագործակցությունը սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդան՝ Սիմոնյանին
Հետս գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ, ես ձեր տեսած եզակի լեգիտիմ ընտրված ԱԺ նախագահն եմ. Սիմոնյան
Լեհաստանը վստահելի գործընկեր է Հայաստանի համար. ՀՀ նախագահը՝ Անջեյ Դուդային (տեսանյութ)
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները
Տղամարդը՝ նռնակը ձեռքին, սպառնացել և հրաժարվել է ենթարկվել շտապօգնության անձնակազմին. մանրամասներ
Առատ ձյուն է տեղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Շիրակի մարզից
«էլիտայի» հարստության աճի համար գործել է 2+2+2=8 թվաբանությունը, երկրի տնտեսության համար՝ 2+2+2=4-ը. Սաֆարյան
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ամենուր ձյուն կտեղա
Հզոր ցիկլոն է ներթափանցել. ինչ է հորդորել ՆԳՆ-ն վարորդներին
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի աշխատանքը
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Եթե ԲԴԽ-ի կամ ԱԺ պատգամավորների վրա ճնշում լիներ, տեքստային խնդրանքով նրանց դիմելու կարիք չէր լինի. Չախոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT