Երևան
12 °C
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահն արդեն առաջարկել է վարչապետի նոր թեկնածու՝ Պետդումային ներկայացնելով Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Նա դաշնային հարկային ծառայության ղեկավարն է: ՌԴ Պետդումայի բոլոր խմբակցությունները հինգշաբթի առավոտյան հանդիպում կունենան Միշուստինի հետ: Նրա նշանակումը Դումայում կքննարկվի նույն օրը՝ հունվարի 16-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ ՌԴ կառավարության հրաժարականի մասին:
Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը
Այսօր՝ հունվարի 15-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա ուղերձն է հնչեցրել Կառավարության անդամների, վարչապետի, Դումայի կազմի, երկրի դատավորների, ՌԴ ամբողջ ղեկավար կազմի, լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ:
Ի դեպ, իր իշխանության ընթացքում առաջին անգամ է, որ ամենամյա ուղերձը Պուտինը հնչեցրել է ոչ թե ավարտվող տարվա դեկտեմբերին, այլ նոր տարվա հունվարին:
Պուտինի ուղերձն այս տարի անսպասելիորեն այլ ընթացք է ստացել: ՌԴ ղեկավարը ներկայացրել է փոփոխությունների մի հսկայական փաթեթ՝ ներառող տարբեր ոլորտներ, սակայն ամենակարեւոր փոփոխությունը՝ Սահմանադրությունն է լինելու:
Պուտինը նշել է, որ կփոխվի պաշտոնյաների նշանակման կարգը, կբարձրանան նրանց նկատմամբ պահանջները եւ կխստացվեն աշխատանքային պայմանները:
Այսպես. Պուտինի առաջարկով, կառույցների ղեկավարները, Պետդումայի եւ Դաշնային խորհրդի անդամները, վարչապետն ու փոխվարչապետերը, նախարարները, դաշնային մարմինների ղեկավարները, դատավորները չեն կարող ունենալ այլ երկրի քաղաքացիություն կամ այլ երկրում կեցության փաստաթուղթ: Ավելի խիստ պայմաններ ՌԴ նախագահն առաջարկել է սահմանել նախագահի աթոռին հավակնող անձի համար. այլ երկրի քաղաքացիության բացակայություն եւ կեցության թղթի բացակայություն անգամ նախկինում, ՌԴ-ում մշտական բնակություն՝ 25 տարուց ոչ պակաս:
Պուտինը նշել է, որ ՌԴ Սահմանադրության մեջ առանցքային փոփոխություններ է պետք մտցնել, օրինակ, ըստ նախագահի, պետք է վերանայել մի քանի ժամկետ շարունակ ՌԴ նախագահ ընտրվելու հնարավորությունը. «Մեր հասարակության մեջ քննարկվում է սահմանադրական կարգավիճակն այն մասին, որ միեւնույն անձը չպետք է զբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը 2 անգամից ավելի: Չեմ կարծում, որ այս հարցը սկզբունքային նշանակություն ունի, սակայն համաձայն եմ»,-նշել է Պուտինը:
ՌԴ ղեկավարն առաջարկում է Պետդումային վստահել ոչ թե պարզապես համաձայնություն կառավարության անդամի նշանակման մասին, այլ հենց հաստատումը Պետդումայի կողմից: Նա նշել է, որ այսուհետ, ըստ իր պատկերացման, հենց Դուման պետք է հաստատի բոլոր փոխվարչապետերին ու դաշնային նախարարներին իրենց պաշտոններում: Ընդ որում, այս տարբերակով, եթե Դումայի կողմից հաստատվի թեկնածությունը, նախագահը պարտավոր կլինի նշանակել անձին պաշտոնում:
Սպասվող փոփոխություններով, ըստ Պուտինի, պարտադիր պետք է պահպանվի երկրի զինված ուժերի եւ իրավապահ համակարգի ուղիղ ղեկավարումը նախագահի կողմից: Նախագահը կկարողանա նշանակել ուժային կառույցների ղեկավարներին՝ Դաշնային խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո: Նույն սկզբունքն է գործելու նաեւ շրջանային դատախազների նշանակման դեպքում:
Միջազգային օրենսդրությունը, միջազգային մարմինների որոշումները ՌԴ տարածքում կգործեն միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին սահմանափակում չեն հանդիսանա եւ չեն հակասի ՌԴ Սահմանադրությանը:
Վլադիմիր Պուտինը նաեւ առաջարկել է ընդլայնել եւ ամրապնդել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները: Առաջարկվող փոփոխություններով վերանայվելու են երկրում նվազագույն աշխատավարձի եւ նվազագույն կենսաթոշակների չափերը, առաջին երեխայի ծնունդից արդեն ծնողները կստանան մայրական կապիտալ, որի գումարային չափը կմեծանա:
Բացի վերը նշված կետերը, ՌԴ ղեկավարը տասնյակ այլ փոփոխություններ էլ է առաջարկել՝ դրանք մանրամասնորեն ներկայացնելով:
Ուղերձը հրապարակելուց հետո հանդիպում են ունեցել ՌԴ նախագահն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ինչից հետո Մեդվեդեւը հայտարարել է ամբողջ կառավարության հրաժարականի մասին: Լրատվամիջոցներում նշվում է, որ նախարարների համար որոշումն անսպասելի է եղել, նրանցից ոմանք չեն կարողացել թաքցնել զարմանքը:
Պուտինը հայտարարել է, որ երկրին ահռելի փոփոխություններ են պետք, որի համար արդյունավետ կառավարում է անհրաժեշտ:
Նշենք, որ նախագահական ամենամյա ուղերձը Պուտինի կողմից արդեն 16-րդ անգամ էր հնչեցվում, այն տեւել է մոտ 1,5 ժամ: Ուղերձը լուսաբանելու համար հավատարմագրվել է 880 լրագրող:
լուսանկարները՝ РИА Новости-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու
Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան
Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից
Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան
Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան
Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան
Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը
Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին
Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին
Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան
Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան
Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան
Ինչ օրը 1 մլն 700 հզր դր․ կեցության ծախս, այ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար․ Հակոբյանը՝ Ղազարյանին
Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Կադրային փոփոխություններ են եղել․ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի քննչական ստորաբաժանումներում
ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
Սիրում ենք հայերին և Հայաստանը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ
Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստանում․ հայտնի է, թե երբ կժամանի նա
Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան
Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ո՞ւմ է փնտրում Ալեն Սիմոնյանը
2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը
Ողորմելի, տգետ ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին
Ծծակից չեն կարողանում բաժանվել, ականատես ենք «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ջղաձգումներին․ Ազարյան
Ինչի՞ հետևանքով է բռնկվել հրդեհը․ նոր մանրամասներ Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից
Գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ․ Քոչարյանի հայտարարությունը չորս լրագրողից ոչ մեկը չհիշեց․ Ղազարյան
Ես և Ջիլը ամենաուժեղն ենք․ Բայդենը կնոջ հետ առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ախտորոշումից հետո
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Բախվել են ավտոմեքենաներ․ մանրամասներ Երևանի փողոցներից մեկում բռնկված հրդեհի դեպքից
Ակնկալում եմ սերտ համագործակցություն․ վարչապետը շնորհավորել է Դանին Ռումինիայի նախագահի ընտրության առթիվ
Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր
Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում․ տեսանյութ
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT