Դերասան Հովհաննես Ազոյանի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի

Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում դերասան Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ խուլիգանությունը)։

Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ նույն քրեական գործով Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել:

Հիշեցնենք՝ հունվարի լույս 3-ի գիշերը Ոստիկանությունը հայտնել էր, որ Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Ոստիկանության ծառայողները պարզել էին Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը, որը կատարվածի վերաբերյալ տվել էր բացատրություն։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել էր քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով:

Դեպքի վերաբերյալ Ազոյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով. «Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ.... մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է....գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի»:

 

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4812 դիտում

Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել. խափանման միջոցը հայտնի է

Արծվաբերդ գյուղում այրվել է «Զիլ» բեռնատար և խոտածածկույթ

ԿԸՀ-ն իրազեկում է տարածել Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրությունների մասնակիցների անձնագրերի մասին

Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ

Ուկրաինային է հանձնվել 909 զինծառայողի մարմին

Գնացեք, ասեք՝ էս զանգերը անջատեն, կարո՞ղ է մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան. Ղուկասյան. տեսանյութ

Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է

Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան

Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ

Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ

Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ

Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր

Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա

Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ

Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել

Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար

Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ

Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին

ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ

Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան

ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան

AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին

«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո

Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան

Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին

Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին

Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ

34-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառերն ու հայտնվել կանաչ գոտում

Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել. տեսանյութ

Աբովյանի պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է