Երևան
12 °C
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է մարտի 27-ին Հանրային ՀԸ կազմակերպած մեծ բանավեճի ընթացքում Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի՝ ԼՂ-ում զինծառայության վերաբերյալ արած հայտարարություններին:
«Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար և ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը երեկ հեռուստաբանավեճում բարձրաձայնեց մի դաժան ճշմարտություն, որը ալեկոծեց ոչ միայն շատ կոնկրետ թեկնածուների ու նրանց տիկնիկավարների, այլ նաև աջակիցների։ Իսկ դառը ճշմարտությունը տասնամյակներով հասարակության որոշակի խավերի կողմից իրենց երեխաներին տարատեսակ կապերով, կաշառքով Արցախում կամ սահմանամերձ զորամասերում ծառայությունից ազատելն էր, որը իր «գնացուցակով» մեր հասարակության մեջ ոչ մեկի համար էլ գաղտնիք չի եղել...
Սարիկ Մինասյանը լավ ու տեղին շրխկացրեց Արցախի համար պարբերաբար 5 մանեթանոց լաց կապող, բայց Արցախի անվան տակ ինչ ասես արած պսևդոհայրենասիրական ջոկատի կամ խավի ճակատին։
Իսկ մարդ կա՞ր, որ դրա մասին չգիտեր կամ չէր լսել, որ հիմա աչուկները կլորացրած նեղսրտում են։ Հայաստանի զինկոմիսարիատներում տասովկաների մասին չգիտեի՞ք: Արցախի «զինկոմիսարիատային» խտրական ու կոռուպցիոն ժուլիկությունների մասին է՞լ չգիտեիք, թե որտեղ ու որ գիծ էին ծառայում Հայաստանից գնացածները, և որտեղ Հայաստանի ու Արցախի «էլիտարկաները» և «սվոյները»: Օրինակ՝ Լևոն Քոչարյանի ծառայության կամ մյուս «էլիտար» զավակների ու ինքնահռչակ «պրինցների» ծառայության առանձնահատկությունների մասին չէի՞ք լսել: Այդ կեղտոտ մեխանիզմն ակնարկող գրառումներ պատերազմում զոհված տղաների ծնողների կողմից աչքներովդ չի՞ ընկել:
Բանակից գժի, գիշերամիզության ու այլ տեղեկանքներով ազատված շիֆաներկա թիկունքով, ջիմերում մուսկուլ գցած տղաների ազատվելու պատմություններ լսած չկայի՞ք: Գիտեք, որ այդ մեխանիզմներից օգտվածների թիվը տասնամյակների ընթացքում տասնյակ հազարներ է...
Պատերազմից հետո Հանրային խորհուրդ եկավ մի նախկին զինվորական։ Վրդովված էր «ընդդիմադիր նախկինների» արցախամղկիտ ու արցախափրկիչ դեմագոգիաներից, իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների, դասախոսների, քաղաքական գործիչների տեքստից։ Բառացի մեջբերում կանեմ. «թող լռեն բոլորը՝ դաշնակ-մաշնակախառը։ Եթե ուսումնասիրեք, թե որտեղ են ծառայություն անցել նրանց բոլորի տղաները, կհասկանաք ամեն ինչ։ Ես կարող եմ նույնիսկ ասել ՊՆ այն սենյակի համարը, որտեղ այդ հարցերը լուծվել են»...
Իսկ Սարիկը համարձակվեց դա ճակատին մեխել հեռուստաեթերից...»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹուրքիայում որոշ չվերթներ չեղարկվել են, որոշները` հետաձգվել
Աշտարակի խճուղում մեքենան բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավnր
Մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում
Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են
Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, սա մեր լավագույն խաղերից մեկն էր. Մխիթարյան
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ
Մոսկվայում վայրէջք է կատարել գերության մեջ եղած 246 ռուս զինծառայողի տեղափոխող օդանավը
Դիլիջանում տնակ է հրդեհվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները
Սպանություն Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում
Եվրոպայի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ
Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հարության տոնը
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը
ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ
Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի
«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից
Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց
Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ
Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է
Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ այնքան ժամանակ, քանի կարծում է, որ դրանք կառուցողական են
Զատկի հրադադար հաստատելու հրաման է տրվել. Պուտինը հույս ունի, որ Ուկրաինան կհետևի իր օրինակին
Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը
Թալինում լսեցինք, թե ինչու է կրթվելը նորաձև, և ինչպես այն կարող է փոխել կյանքեր և մի ողջ պետություն. Հակոբյան
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը
Միքայել Աջապահյանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների գնդակահարությունը. Հարությունյան
Ծաղկահովիտ գյուղում կուտակած անասնակեր է այրվել
Մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով սպառնում. Թորոսյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր. տեսանյութ
Պետության տնտեսական զարկերակը գործարարն է, նա առանցքային դերակատարություն ունի երկրի զարգացման գործում. ՊԵԿ
Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան
Միխայիլ Բոյարսկին ելույթի ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից ընկել է. արտիստը հիվանդանոցում է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT