Երևան
12 °C
Լոռիում սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարի գերազանցել է բոլոր սպասելիքները: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Փոխմարզպետի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են վերջին տարիներին մարզի համայնքների հավաքագրումների պատկերը, ինչն էլ ապացուցել է, որ հավաքագրումներն ավելին են. «Հավաքագրումների նման պատկերը մեզ համար նաեւ սպասված էր, քանի որ ողջ տարի տքնաջան աշխատանք ենք տարել համայնքնապետերի ու տարբեր կառույցների հետ, որպեսզի հնարավորինս բյուջեի հավաքագրման ցուցանիշը բարձր լինի, ու նախորդ տարիների նման չհայտնվենք մարզերի համեմատական ցուցանիշների վերջին հորիզոնականներում»,- ասաց փոխմարզպետը՝ նշելով, որ թեպետ այս պահին մարզերի համեմատականը դեռ պաշտոնապես չի հայտարարվել, իրենք արդեն իսկ տեղեկություններ ունեն, որ հավաքագրումների առումով Լոռին առաջին հնգյակում է:
Սեփական եկամուտների հավաքագրումը 2018թ-ի նկատմամբ կազմել է 110.3 տոկոս՝ արձանագրելով 10.3 տոկոս աճ: «Հողի հարկի հավաքագրումը ամեն տարի մեզ մոտ նվազման տենդենց էր արձանագրում, ու այս տարի առաջին անգամ աճ ենք ունեցել: Աճ ունենք գրեթե բոլոր հարկատեսակների գծով: Մի փոքր կաղում է հողի եւ գույքի վարձակալության ցուցանիշը»,- ասաց Գայանե Մարկոսյանը:
Ըստ փոխմարզպետի՝ նախորդ տարիներին մարզն ունեցել է 4 բաժնով դասակարգված համայնքներ՝ մինչեւ 60, մինչեւ 80, մինչեւ 100 եւ 100 տոկոսից ավելի հավաքագրումներ ապահոված համայնքներ, մինչդեռ 2019թ-ին այս համամասնությունը բավականին փոխվել է: Մինչեւ 60 տոկոս հավաքագրումներ ապահովված համայնքներ մարզում չկան. «Մինչեւ 80 տոկոս հավաքագրում ապահովել են Ձորագյուղ եւ Հալավար համայնքները, 90-99 տոկոս հավաքագրում ապահովել են 12 համայնքներ, իսկ մարզի 56 համայնքից 46-ը ապահովել են 100 տոկոսի եւ ավելի հավաքագրումներ»:
Լավագույն ցուցանիշ ապահովել է Ծաղկաբեր համայնքը՝ 128.9, Լոռի Բերդ համայնքը՝ 124.6, Արեւաշողը՝ 121.8 տոկոս ցուցանիշ:
Հարցին, թե ինչով է պայմանավորված հավաքագրումների նախորդ տարվա նման աճը, երբ բազմաթիվ համայնների ղեկավարներ տարիներ շարունակ տարբեր պատճառաբանություններ են նշել՝ կապված ցածր ցուցանիշների հետ՝ սկսած բնակչության՝ համայնքներում չլինելուց մինչեւ անվճարունակ լինելը, փոխմարզպետը պատասխանեց. «Գյուղապետերի՝ նախկինում բերած պատճառաբանությունների մի մասը չեզոքացվեց մեր կողմից այն հիմնավորմամբ, որ կամ պատճառաբանությունը պետք է լինի հիմնավոր եւ փաստարկված, կամ եթե չկա հիմնավոր ու փաստարկված պատճառաբանություն, համայնքապետը պետք է եւ պարտավոր է կատարել իր պարտադիր լիազորությունները եւ պետք է բյուջեն հավաքի, որպեսզի կարողանա իր համայնքում ծրագրեր իրականացնել, փոփոխություններ անել»:
Փոխմարզպետն ասում է՝ հավաքագրումները մեծ կապ ունեն նաեւ սուբվենցիոն ծրագրերի իրականացման մեջ. «2019թ-ին մենք 56 սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել, 2018թ-ի 26-ի դիմաց: Այս տարի մենք ակնկալում ենք, որ այդ ծրագրերը կլինեն շատ ավելի մեծ: Բնակիչները պատրաստակամ են վճարել, եթե տեսնում են, որ իրենց համայնքում ինչ-որ բան է արվում»:
Մարզպետի տեղակալն ասում է՝ տարիներ շարունակ հավաքագրումների ոլորտում եւս գործել է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, որի դեմ ներկայումս լուրջ պայքար է տարվում. «Ունեցել ենք բազմաթիվ համայնքներ, երբ համայնքապետերը ուղղակի զիջել են հարկերը իրենց ծանոթ բարեկամներին այն դեպքում, երբ իրենց բարեկամը թանկարժեք մեքենա է ունեցել: Այս տարի մենք ամենայն մանրամասնությամբ հետեւել ենք նաեւ այդ գործընթացին, ու 2020թ-ի հունվարից, մարզպետի հանձնարարականով, հատ առ հատ ուսումնասիրվելու են համայնքներից եկող ավագանիների որոշումները, որպեսզի հնարավորինս բացառենք նմանատիպ դեպքերը»:
Ինչ վերաբերվում է խոշոր հարկատուներին, որոնք եւս տարիներ շարունակ համայնքներին չէին վճարում հարկերը, փոխարենը գործունեություն էին ծավալում, մարզպետի տեղակալն ասաց. «Մենք նախ պահանջել ենք, որ մեզ տրամադրեն խոշոր հարկատուների ցանկը, եւ մենք էլ ենք աշխատում այդ ուղղությամբ: Մենք պատրաստ ենք անմիջականորեն աշխատել այդ մարդկանց հետ, բայց դեռ աշխատելու տեղեր ունենք»:
«Այս տարի մենք ունեինք շատ լավ համայնքներ, որոնց կատարած հավաքագրումները իրենց թույլ տվեցին համայնքում 5-6 ծրագիր անել: Ախթալան ու Լոռի Բերդ համայնքներն արժանացան մարզպետի շնորհակալագրին՝ ակտիվության ու ծրագրերը հաջողությամբ անելու համար, ինչը չեմ կարող ասել Վանաձորի մասին, որը թեպետ ծրագրերի մեծ թիվ ուներ, սակայն նրանց մեծ մասը ձախողեց»,- հավելեց փոխմարզպետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել. խափանման միջոցը հայտնի է
Արծվաբերդ գյուղում այրվել է «Զիլ» բեռնատար և խոտածածկույթ
ԿԸՀ-ն իրազեկում է տարածել Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրությունների մասնակիցների անձնագրերի մասին
Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ
Ուկրաինային է հանձնվել 909 զինծառայողի մարմին
Գնացեք, ասեք՝ էս զանգերը անջատեն, կարո՞ղ է մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան. Ղուկասյան. տեսանյութ
Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան
Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ
Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ
Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ
Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր
Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա
Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ
Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել
Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար
Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ
Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը
Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին
ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ
Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան
ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան
AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին
«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները
ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո
Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան
Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին
Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին
Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ
34-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառերն ու հայտնվել կանաչ գոտում
Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել. տեսանյութ
Աբովյանի պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT