ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելել է Քուվեյթի Պետություն

20/01/2020 schedule14:52

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն: Տիկին Նունե Սարգսյանի և շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին, Երևանում: Այդ հանդիպման ընթացքում, հաշվի առնելով բազմաթիվ ընդհանրությունները, նրանք որոշել էին ամրապնդել կապերն ու համագործակցությունը, որը վերածվել է ջերմ բարեկամության (դրա վկայությունն է նաև այն, որ քուվեյթական կողմը հոգացել է հայկական պատվիրակության՝ այցի հետ կապված բոլոր ծախսերը)։ Հայաստանում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը այցելել էր մի շարք մշակութային հաստատություններ, ինչպես նաև հյուրընկալվել «Երևան իմ սեր» հիմնադրամում, ծանոթացել հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը, որը ճարտարապետական կոթողների պահպանության գործում զգալի փորձ ունի, հետաքրքրվել էր պատմական շենքերի վերականգնման գործում հիմնադրամի կատարած աշխատանքով ու ծրագրերով:

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ քուվեյթյան այցի օրակարգը ևս հագեցած է եղել կրթամշակութային ծրագրով։ Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին հյուրընկալել է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը։ Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում նրանք նշել են, որ իրենց երկրներին ու ժողովուրդներին հարուստ անցյալից բացի միավորում են նաև վստահելի ներկան և խոստումնալից ապագան։ Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահն ասել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հայաստան, ինչպես նաև շատ տպավորված է այն ամենով, ինչին ծանոթացել է մշակութային հաստատություններ այցելության ընթացքում։

Շեյխ Նասեր Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահի կեցավայրում տեղի ունեցած հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը շնորհակալությունն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հայաստանի նախագահի տիկինն ասել է, որ մշակութային երկխոսությունը ժողովուրդների փոխըմբռնման լավագույն հարթակներից մեկն է, իսկ Հայաստանի և Քուվեյթի պարագայում այն շատ ամուր է և ընդգրկուն։ Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի և Հայաստանի գիտամշակութային հաստատությունների համագործակցության հնարավորությունները, կարևորել փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը, մասնավորապես հայկական մշակութային ժառանգության ներկայացումը Քուվեյթում և իսլամական մշակույթի ու արվեստի ներկայացումը Հայաստանում:

Քուվեյթի Պետություն այցի շրջանակում Նունե Սարգսյանն այցելել է շեյխուհի Հուսայի Ամրիկանի կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին ու դրանց պատմությանը։ Տիկին Սարգսյանը զրուցել է կենտրոնի աշխատակիցների և այնտեղ ներկա երեխաների հետ, վերջիններիս համար անգլերենով ընթերցել իր հեղինակած հեքիաթներից մեկը։

Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի ուղեկցությամբ Հայաստանի նախագահի տիկինն այցելել է «Յարմուկ» մշակութային կենտրոն, որտեղ դիտել է հանրահայտ Ալ Սաբահ հավաքածուի ցուցանմուշները։ Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատերն է։ Տիկին Նունե Սարգսյանը և շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը քննարկել են Ալ Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու հնարավորությունը։ Ալ Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ:

Քուվեյթի ազգային գրադարանում տիկին Նունե Սարգսյանը հանդիպում է ունեցել Մշակույթի, արվեստի ազգային խորհրդի տնօրեն Քամել Աբդուլ Ջալիլի հետ։ Նա եղել է նաև «Բեյթ Աբդալլահ» մանկական կենտրոն» հիվանդանոցում: Այցի շրջանակում Հայաստանի նախագահի տիկինը հանդիպել է Քուվեյթի տեղեկատվության և երիտասարդության հարցերով նախարար Մոհամմեդ ալ Ջաբրիի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև մշակութային կապերի սերտացմանը, գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են մշակութային տարբեր ձեռնարկների, փոխանակման ծրագրերի, մշակութային օրերի անցկացումը: Տիկին Սարգսյանն ասել է, որ մշակույթը ժողովուրդների և երկրների փոխըմբռնման, միմյանց մոտեցնելու յուրահատուկ լեզու է, որը հասկանալի և սրտամոտ է բոլորին: Նա հույս է հայտնել, որ իր այցելությունը ևս մի ազդակ կդառնա հայ-քուվեյթական կրթամշակութային հարաբերությունների սերտացման, համատեղ ծրագրերի իրականացման համար։ Տիկին Նունե Սարգսյանը նախարար Մոհամմեդ ալ Ջաբրիին հրավիրել է այցելել Հայաստան:

Հայաստանի նախագահի տիկինը այցելել է նաև Քուվեյթի հայկական ազգային վարժարան, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ։ Կրթօջախը Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է:

Տնօրինության, սկաուտների, աշակերտության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթամշակութային, ազգային ինքնության պահպանության խնդիրներին։ Նշելով, որ վարժարանում իրոք թևածում է ազգային ոգին, տիկին Նունե Սարգսյանը բարձր է գնահատել վարժարանի նշանակությունը մեր լեզվի, հավատքի, հայապահպանության, հայեցի դաստիարակության գործում և շնորհակալություն հայտնել վարժարանի ուսուցչակազմին և աշակերտությանը՝ ազգային բարձր ինքնագիտակցության, ազգային արժեքներին հավատարմության համար։ Տիկին Սարգսյանը մաղթել է, որ մեր հայրենակիցները ամուր պահեն իրենց ազգային արմատները և կապը հայրենիքի հետ, հավատան իրենց ուժերին և վաղվա օրվան, շարունակեն նորանոր ձեռքբերումներ ունենալ: 

Տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի հայ ազգային վարժարանին է նվիրել իր հեղինակած գրքերից։ Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցում տիկին Սարգսյանը մասնակցել է պատարագի, այնուհետև հանդիպել ազգային վարչության ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է կատարվել ազգային, մարզական, մշակութային մարմինների գործունեությանն ու նրանց կարևոր ու անգնահատելի դերին հայապահպանության, Քուվեյթի հայ համայնքի համախմբման գործում։ Նշվել է, որ հայկական համայնքը ճանաչում և հարգանք է վայելում Քուվեյթում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1402 դիտում

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը