Իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա են գտնվել Գեորգի Կուտոյանի հրաժեշտի արարողությանը․ Մակունց

Շատ սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ իր ցավակցությունը հայտնելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Ինչ վերաբերում է վարչապետի մասնակցությանը, նա ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա են գտնվել հրաժեշտի արարողությանը: Այն անձինք, այդ թվում՝ վարչապետը, որոնք չեն մասնակցել, չեմ կարծում, որ դա տեղին է, որ շահարկման առարկա դառնա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե վարչապետը ցավակցել է այն ժամանակ, երբ կայքերից մեկը դիմել է վարչապետի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե ինչու վարչապետը ցավակցություն չի հայտնել, Մակունցն ասաց, որ խրոնոլոգիային չի հետեւել, բայց չի կարծում, թե դա էական է․

«Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է»։

Ինչ վերաբերում է Կուտոյանի մահից հետո ֆեյսբուքյան գրառումներին, որտեղ նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին գրում են՝ «հաջորդը դու ես», «Իմ քայլի» ղեկավարն ասաց. «Մեջբերումը, որ արեցիք, ինձ համար էլ ավելի զարմանալի էր, թե ովքեր են նշում՝ հաջորդը ով է․․․ մասնավորապես, այն անձինք, որոնք շատ մտերիմ աշխատել են»: Մակունցը նշեց, որ իր համար ցանկացած նման ձեւակերպում, մեկնաբանություն ընդունելի լինել չի կարող․

«Բոլորը պետք է զսպվածություն ցուցաբերեն այս առումով: Յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր մասնաբաժինը, որպեսզի լինի այնպիսի մթնոլորտ, որտեղ կարեւոր լինի աշխատանքային բովանդակությունը, ոչ թե վիրավորանքները եւ ողջամտության սահմաններից դուրս մեկնաբանությունները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2044 դիտում

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

Ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը, սարսափելի բառ չէ, չվախենանք. Խանդանյան

Ընդգծվել է ՀՀ-ի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը. Ղազարյանն ընդունել է Իլզե Յակոբսենին

Վիլեն Գաբրիելյանը դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին

Հանրապետության հրապարակից տեսանյութ տարածած թnւրք բլոգերի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մուտքի թույլտվություն, լեզվի թեստավորում, և ոչ միայն. փոփոխություններ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան

Մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ընդամենը 8437 անձ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

2024-ին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս

Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը. այրվում են նաև տներ ու տաճարներ

Հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը. նախագիծ

Հայտնի է՝ ով կիրականացնի արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում անձրև կտեղա

Ինչ խափանման միջոց է կիրառվել «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ

20 հազար 192 նոր ծառ՝ վերջին 3 տարում. շուտով կհայտարարենք մեծ ծառատունկի մասին. Տիգրան Ավինյան

Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Հանձնառու ենք աջակցել տարածաշրջանում խաղաղությանը. ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշել է 5000-րդ պարեկությունը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել. հայտարարություն

Հավատում եմ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, մենք չպետք է բաց թողնենք այս պահը. Գերմանիայի նախագահ

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավական մոտ են. Ալիև

Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում. Արշակյանն ու Չան Թան Մանը ելույթներ են ունեցել

Նման սուտասան ու ցինիկ գյումրեցի չէի տեսել. Պետրոս Ղազարյանը՝ Ռուբեն Մխիթարյանին

25 ժամ 4 րոպե. ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորն ամենաերկար ելույթի ռեկորդ է սահմանել

Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել

2024 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 40.6%-ով ավելի քրեական վարույթ. դատախազություն

Մեքենաներ են բախվել, «Մերսեդես»-ը հարվածել է նաև սյանը. վարորդներից մեկը ՊՆ ծառայող է

Պետբյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ. ՊԵԿ-ը ստվերային շրջանառության նոր դեպք է բացահայտել

Մեկնարկել է Ադրբեջանի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

«Դեմ Առ Դեմ»՝ «Մի դրամի ուժի» հետ

Երևանի փողոցներից մեկում անվադողեր են այրվել

Թերևս անցյալի մուռն էր պատճառը, որ Մարտունը իրեն չզսպեց և Ղուկասյանին անվանեց իշխանության ...-ը. Սաֆարյան

Արալեզի գերեզմանատանը ավտոմեքենա է հրդեհվել

Խաչմերուկում վիճաբանել են. 26-ամյա աղջիկը նյութ է փչել տղայի աչքերին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2800-ի սահմանը. կան հարյուրավոր անհետ կորածներ

«Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Իսրայելը կընդլայնի գործողությունները Գազայում․ Կաց

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունելությանը․ անդրադարձ է եղել գլոբալ տնտեսական մարտահրավերներին

Հոբելյանական ծաղկեփնջեր և պատվոգիր. մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանը 100 տարեկան է. լուսանկարներ

ՄԻՊ-ն ու պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այցելել են «Աբովյան» ՔԿՀ, հանդիպել կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ