«Ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ». Կուտոյանի տան դուռը կապարակնքված է, հարեւանները շատ զգուշավոր են ու սակավախոս

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Պարույր Սեւակ 8/1 շենքում գտնվող բնակարանի դուռը կապարակնքված է քննիչների կողմից։ Շենքում քար լռություն է. մարդիկ դեռ ուշքի չեն եկել տեղի ունեցածից։ 

Կուտոյանն իր կնոջ եւ փոքրիկ տղայի հետ ապրում էր 10-րդ հարկում։ Մուտքի բնակիչներից մեկը մեզ թույլ տվեց իր հետ մուտքից ներս մտնել (մուտքի դուռը բացվում է կոդով), սակայն զգուշացրեց, որ ոչ ոք չի խոսելու։ 9-րդ հարկի այդ բնակիչը չսխալվեց. 9-րդ, 10-րդ, 11-րդ հարկերում մեր թակած 8 դռներից եւ ոչ մեկը չբացեցին՝ չնայած ակնհայտ էր, որ ապրողներ կան այդ տներում։ Կրակոցների ձայներ չե՞ք լսել. վերելակում միայն հասցրի հարցնել 9-րդ հարկի հարեւանին, տղամարդը խիստ դեմքով պատասխանեց. «Չեմ մեկնաբանում, ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ»։ Բակում մի քանի այլ հարեւանների հանդիպեցինք, նույն մուտքում ապրող մի կին վստահեցրեց, որ որեւէ կրակոցի ձայն, աղմուկ նրանց տնից չի լսել, ասաց, որ Կուտոյանի որդին բակում իր երեխաների հետ հաճախ էր խաղում, ԱԱԾ նախկին տնօրենին ու նրա կնոջը ճանաչում էին որպես համեստ ու լավ մարդկանց։ Կինն ասաց նաեւ, որ Կուտոյանին հաճախ տեսնում էր շենքի հարեւանությամբ գտնվող սպորտային համալիր գնալիս։ Կուտոյանի համեստության մասին խոսեց նաեւ մեկ այլ հարեւան՝ կողքի մուտքից։ Ասաց, որ անցնելիս բարեւել է նույնիսկ այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրեն էր աշխատում, եւ մարդիկ սպասում էին, թե գոռոզացած կլինի։ Մեզ հանդիպած այլ հարեւաններ չափազանց զգուշավորություն ցուցաբերեցին՝ չցանկանալով բառ անգամ ասել։

հուղարկավորեցին

Նախօրեին տեղի ունեցավ 38-ամյա Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի հոգեհանգստի արարողությունը, իսկ երեկ նրա մարմինը հողին հանձնեցին։ Հոգեհանգստին եւ հուղարկավորությանը, ի թիվս հարազատների, բարեկամների, բազմաթիվ այլ քաղաքացիների, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների, մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Կիրակի օրը լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ ինքնասպանության մասին վկայող։ Բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի։ Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու, առավել եւս՝ քննության արդյունքների մասին, մենք բոլորս, անձամբ ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից էին «Արմենպրես»-ին տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար՝ ընդգծելով. «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաեւ երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի՝ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»:

Քեմբրիջում էր սովորում

Կուտոյանի մահվան դեպքը քննող Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այլ մանրամասներ չհրապարակվեցին։ Հարուցված քրգործից մանրամասներ հրապարակվել էին նախօրեին։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը) դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ եւ 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարեւանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է եւս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ՝ առանց փամփուշտի: Հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է դիակը) դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թ. դեկտեմբերի 9-ին՝ Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան: Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թ. դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները եւ հայտնաբերված գնդակները հավաքել եւ դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին»,- նշվում էր հաղորդագրությունում:

Դրանում նշվում էր նաեւ, որ Կուտոյանը 2020 թ. հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երեւանի Արշակունյաց պողոտայից, վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու-երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թ. հունվարի 17-ին Գ. Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

Հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ Կուտոյանը Հայաստան է վերադարձել 2019 թ. դեկտեմբերի 9-ին։ Թե մինչ այդ նա որտեղ է եղել եւ ինչու է վերադարձել՝ չէր մանրամասնվում։ ԱԱԾ նախկին տնօրենի մորաքրոջ որդուց՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է եղել Կուտոյանը մինչ դեկտեմբերի 9-ը, ինչո՞ւ  է վերադարձել Հայաստան: Ուրիխանյանն ասաց, որ մանրամասների չի տիրապետում, ոչինչ չի կարող ասել։ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր՝ դրսում սովորում էր, տոներին էլ վերադարձել էր տուն:

«Հետք» պարբերականը Cambrigetrust.org կայքից տեղեկացել է, որ Գ. Կուտոյանը բրիտանական Քեմբրիջի համալսարանի «Cambridge Trust» կրթաթոշակով 2019-2020 թթ. ուստարում իրավագիտություն էր սովորում այս համալսարանի Սբ. Էդմունդի քոլեջում: Նա մասնագիտությամբ իրավաբան էր, 1997-2002 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել էր Ռոստովի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2002-2005 թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան՝ դառնալով իրավաբանական գիտությունների թեկնածու, իսկ 2007-ին ավարտել էր ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը:

անվտանգության 

ապահովման կարիք կա

Կուտոյանի մահվան դեպքի առիթով շարունակվում են շահարկվել նախկին պաշտոնյաների անհասկանալի մահվան դեպքերը։ Խոսքը վերաբերում է ամիսներ առաջ իր բնակարանում, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, նոյեմբերին ՌԴ-ում գարեջրի գործարանի պայթյունի հետեւանքով (ըստ ռուսական ԶԼՄ-ների) մահացած Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին։ Միեւնույն ժամանակ համացանցում շարունակվում են քննարկումները, թե ինչու նման պաշտոնյաների անվտանգությունը չի ապահովվում։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ մեր զրույցում ասել էր, որ կան պաշտոնյաներ, որոնց անվտանգության լրացուցիչ պահպանման խնդիր գոյություն ունի. «Որովհետեւ վերջին հաշվով հիմա բաներ են կատարվում, որ հասարակության մեջ լարվածության եւ հարցականների տեղիք են տալիս։ Կարծում եմ, որ արժե այդ մասին համապատասխան մարմինները մտածեն եւ առաջարկություններ ներկայացնեն, թե ինչ ձեւաչափով պետք է խնդիրը լուծվի»: Խոսքը, ըստ նրա, առաջին հերթին վերաբերում է ուժային կառույցների եւ կարեւոր, հնչողություն ունեցող քրգործերի շրջանակում շատ կարեւոր վկաների անվտանգությունը ապահովելու խնդրին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7509 դիտում

Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում

Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել

Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում

Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները

Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան

Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ

Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան

Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին

Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել

Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ

Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել

Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին

Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա

Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան

Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան

Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում

Վարչապետը ժամանել է Ալթայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են սպասվում

Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին

ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ. նրան ուղեկցում են Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը. լուսանկարներ

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Կրեմլ

Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր կարգավորումները

Ուկրաինայում զանգվածային ցույցեր են. ինչու է մարդկանց զայրացրել, ԵՄ-ին զարմացրել Զելենսկիի ստորագրած որոշումը

2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է

Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան

Վերաքննիչ դատարանը մերժել է Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը

Ամռանը շատ ջուր խմել է հարկավոր. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ջրազրկման վտանգների մասին

ՌԴ-ում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. ինչ մանրամասներ են հայտնի

Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Սոչին ու Ադլերի նավթային պահեստը. տեսանյութ

Թուրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 14 հրշեջ

ԿԳՄՍՆ-ի և Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ

Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև. տեսանյութ

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ջրաշենում պիտբուլ շունը հարձակվել է մարդկանց վրա. 3 անձ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել է հիվանդանոց