Երևան
12 °C
«Ուղիղ հինգ օր առաջ հանրագրով հիշեցրինք, որ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեկտեմբերին, ի շարս այլոց, մի կեղծ թեզ է նետել լրատվական դաշտ՝ հայտարարելով, թե իբր Երեւանի քաղաքապետարանը «Կամազ չի նվեր ստացել, այլ փողն է վերցրել»՝ ակնարկելով դրանում իբր կոռուպցիոն ռիսկի առկայությունը:
Հրապարակեցինք քաղաքապետ Մարությանի հորդորը՝ ուղղված Է. Մարուքյանին՝ հերքել ակնհայտ կեղծիքը, կամ փորձել փաստեր ներկայացնել: Մինչ օրս, սակայն, որեւէ արձագանք ԼՀԿ ղեկավարից չկա»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ կարապետյանը՝ հույս հայտնելով, որ Էդմոն Մարուքյանը, որպես պատասխանատու քաղաքական գործիչ, հարգանք կդրսեւորի իր լսարանի հանդեպ եւ պարզաբանում կներկայացնի իր վերոնշյալ արտահայտության վերաբերյալ՝ հերքելով կամ հաստատող փաստեր ներկայացնելով:
«Նույնը, ի դեպ, վերաբերում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը, ըստ էության, հետեւելով իր քաղաքական ղեկավարի օրինակին, եթերում կրկնել էր նույն կեղծ թեզը»,- եզրափակել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն այս կապակցությամբ Էդմոն Մարուքյանին ու Դավիթ Խաժակյանին առաջարկում էր հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել:
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ այս մասին ՀԺ-ին հայտնում են, որ դատախազության կողմից, փաստաթղթերի ուսումնասիրությամբ, խախտումներ չեն հայտնաբերվել:
Դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Երևան համայնքին աղբատար տրանսպորտային միջոցներ նվիրաբերելու դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նախագծման և շինարարության թույլտվություններ տրամադրելու և ինքնակամ կառույցներ օրինականացնելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Երևան քաղաքի դատախազությունից պահանջվել են դրանց վերաբերյալ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը.
«Տերյան 5», «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերություններին, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը տրամադրվել են համապատասխանաբար նախագծման, քանդման և (կամ) կառուցապատման թույլտվություններ, իսկ քաղաքացի Շողերինա Մկրտչյանի ինքնակամ կառույցը օրինականացվել է:
Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ, և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել: Ավելին՝ պարզվել է, որ, օրինակ, շինության նախագծման թույլտվությունը «Տերյան 5» ՍՊ ընկերությանը տրվել է 2017թ.՝ սահմանելով շինության վերգետնյա բարձրության մինչև 75.4 նիշ, սակայն 2019թ. տրված շինարարության թույլտվությամբ սահմանվել է բարձրության ավելի պակաս՝ 56 նիշ:
Պարզվել է նաև, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ», «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունները, ինչպես նաև «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, որը, ըստ հրապարակումների, կապված է «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության և քաղաքացի Շողերինա Մկրտչյանի հետ, Երևան համայնքին նվիրաբերել են 19 տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ աղբատար, իսկ «Տերյան 5» ՍՊԸ-ն նվիրաբերության պայմանագրով պարտավորվել է նվիրաբերել անշարժ գույք:
Նվիրաբերություն կատարած «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կամ դրան փոխկապակցված անձանց Երևանի քաղաքապետարանի կողմից թույլտվություններ չեն տրամադրվել:
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետարանի և նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև վարչաիրավական հարաբերությունների պայմաններում վերջիններիս կողմից նվիրաբերություններ կատարելու հանգամանքն առաջացրել է և կարող էր առաջացնել այդ գործընթացներում շահերի բախման կամ այդ հարաբերություններից դուրս պայմանավորվածությունների և գործարքների առկայության ռիսկեր կամ առնվազն դրա վերաբերյալ ընկալում՝ ազդելով օրենսդրությանը համապատասխան իրականացված վարչաիրավական հարաբերությունների նկատմամբ հանրային վստահության վրա՝ ուսումնասիրության արդյունքներով Երևան քաղաքի դատախազությունից Երևանի քաղաքապետարանին հաղորդում է ներկայացվել՝ առաջարկելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների ապահովման նպատակով սահմանել միմյանց հետ առերևույթ առնչակցվող վարչաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունների այնպիսի կարգավորումներ (հաշվի առնելով նաև միջազգային փորձը) և կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք կապահովեն այդ գործընթացների իրավական հիմնավորվածությունը, անհրաժեշտ թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Երևան քաղաքի դատախազությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդպիսի կարգավորումների և ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությունը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
23 անգամ 15 հազար վճարելու փոխարեն՝ անվճար. այսպես են հոգ տանում թոշակառուների մասին. Ալեքսանյան
Ձեզ համար տարօրինակ է, որ նախարարին բացի գողությունից՝ կարելի է տեսնել պարելուց. Սիսակ Գաբրիելյան
Ես նաև քնում եմ, հաց ուտում, երբեմն՝ աշխատանքից դուրս, պարում, մարդը պետք է ունենա հետաքրքրություններ. նախարար
ՏԱՑ-ը 2025-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1 տոկոսով
Ապահովագրական փաթեթի՝ տարվա համար առավելագույն շեմ չկա. կա կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ. նախարար
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Թոշակառուներին մինչև 5 մլն դրամ փոխհատուցում է տրվում առողջական ապահովագրության համար. Չախոյան
ՀՀ-ում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ չի եղել, որ 4 մլն դրամ ստանա իր առողջության համար. Հայկ Կոնջորյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ շրջաններում մառախուղ է
Եթե քաղաքացին չունի սմարթֆոն, ինչ պետք է անի «Արմեդ» հավելվածում ընդգրկվելու համար. նախարարը մանրամասնել է
Արվել է ևս մեկ քայլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության համար. Կալաս
Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերի կարողությունների ուժեղացման նպատակով 20 մլն եվրո կհատկացնի
Թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյան
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին
Արտաշատի ԲԿ-ն վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով. վարչապետ
Առողջապահության նախարարի հետ քննարկում ենք ապահովագրության համակարգի գործարկման ընթացքը. Հովհաննիսյան
Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակով
Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ
Ֆուտզալի մեծերի հետ՝ նույն շարքում. ասել, որ սա լուրջ արդյունք է, ուրեմն՝ ոչինչ չասել. Հարությունյան
Երևանում հայտնի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը
ԱՄՆ պատվիրակությունն ու ՊԵԿ նախագահը դիտարկել են Հայաստանում ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները
Ովքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Թորոսյանը մանրամասնել է
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ո՞նց ես»-ի փոխարեն իրար հարցնենք՝ «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան
Ռազմական ակադեմիայում էական աշխատանք է արվել բարեկարգման և ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ․ Պապիկյան
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, կդիտվեն տեղումներ, քամու ուժգնացում և բուք. Սուրենյանը՝ եղանակի մասին
65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4.3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. վարչապետ
Սիրելի՛ դպրոցականներ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ․ նախարար
Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին
Արագածոտնում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1-ը մահացել է
Ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ ավտորիտար ուղու միջև է, մենք կատարել ենք ընտրությունը․ Միրզոյան
Դրվագ վաղվա ֆլեշմոբից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առուշանյանը չի մասնակցել, մահացածը վարորդն էր, վիրավորը մարզիչ է․ ով է եղել «Լեքսուս»-ով․ մանրամասներ դեպքից
Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT