«Արման Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր». Արման Աբովյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

21/01/2020 schedule12:37

Ես վատ եմ զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Աբովյանը համարում է, որ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը բացահայտ սադրել է։

Հարցին, իսկ իր խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթն ինչպե՞ս կգնահատի, այն դատապարտելի չէ՞ր, Արման Աբովյանը պատասխանեց. «Այո՛, ես նրա ելույթը լսել եմ, այն դատապարտելի չէր: Հորդորում եմ ուշադիր լսել Գեւորգ Պետրոսյանի ելույթը, եւ թող լսեն բոլորը, որովհետեւ նրա ելույթի մեջ չկար ո՛չ վիրավորանք, ո՛չ զրպարտություն»:

Հարցին՝ ԲՀԿ-ն արդեն անցել է բռունցքների՞, երբ ԱԺ նիստերի դահլիճում փորձում էին հաշիվներ պարզել, Արման Աբովյանն այսպես պատասխանեց․

«Ոչ մի հաշիվներ մաքրել, պարզաբանումներ չկա: Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցներին պետք է ինչ-որ սենսացիոն բաներ: Ո՛չ, բոլորն էլ մարդ են, լարվեց իրավիճակը: Կրկնեմ, որ սա սադրանք էր: Այս իրավիճակը չեմ կարող անվանել բնականոն, բայց ոչ մի ողբերգություն չկա: Պետք չէ սենսացիա ման գալ այնտեղ, որտեղ այն չկա»,- եզրափակեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը օրինագծի հրապարակման հենց առաջին օրվանից դեմ է արտահայտվել ու անհասկանալի համարել առաջարկվող կարգավորումը, այսօր ԱԺ-ում այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։

Պետրոսյանը, մասնավորապես, ասաց, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրության սկզբունքից։ Նա դժվարանում է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել, որովհետեւ իր համար անորոշ պայքար է։

«Էդ գողական աշխարհը ես չգիտեմ՝ ինչ է նշանակում, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել»,- ասաց ԲՀԿ-ականը՝ ապա արդարադատության նախարարին դիմելով՝ ասաց՝ մի խորհուրդ է ուզում տալ․

«Էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»։

Ըստ ամենայնի՝ հենց այս նախադասությունը բարկացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Նա իր ելույթում ասաց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պիտի ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «այս խայտառակ պահվածքի համար»։ Բաբաջանյանն ԱԺ նախագահին կոչ արեց, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Պատգամավորի ելույթի ժամանակ ԲՀԿ-ականները տեղից ռեպլիկներ արեցին, Բաբաջանյանն էլ բարձր տոնով գոչեց՝ «Լռե՛ք, երբ ես խոսում եմ»։

Երբ նա ավարտեց ելույթն ու նստեց իր տեղում, ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Արթուր Դալլաքյանը, Արման Աբովյանն ու Ջանիբեկ Հայրապետյանը, գնացին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ «հաշիվ պահանջելու»։ ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց, «Իմ քայլ»-ի պատգամավորները մի կերպ հանդարտեցրին մթնոլորտը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2956 դիտում

Ահա թե ինչպես են «կտրիճներն ու փրկիչները» կոնսենսուսի եկել պետականության դեմ. Ալխաս Ղազարյան

Ու վերջում՝ շնորհակալություն ռուս գործընկերներին հաստատման համար, սա է «հայաստանյան ընդդիմությունը». Հակոբյան

Վստահ եմ, որ գործընթացը օրենքի տառից չի շեղվելու. Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին

Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորում` մարզային բուժհաստատություններին. որ ԲԿ-ներն են համալրվել

Իրանի նման մեծ երկրի դեմ արկածախնդրության դիմաց Իսրայելը «սարսափելի գին» վճարեց՝ չհասնելով նպատակին. Փեզեշքիան

Ի՞նչ բացահայտումներ կլինեն. ինչի կհասնի օտարված մանկապարտեզների համար ստեղծված հանձնաժողովը. մանրամասներ

Սամվել Կարապետյանի կալանավորումը քաղաքական հաշվեհարդար չէ, հակասահմանադրական կոչեր են հնչել. Պետրոսյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Այդ «հեղաշրջման պլանն» այն իրողությունն է, որում մենք ապրում ենք 2018 թվականից սկսած. Ավինյան

Սամվել Կարապետյանը նույնքան շուտ «կմաշվի», ինչպես ՀՀ ուղարկված այլ դեմքերը. մեռնելուց առաջ խռխռոց է

Ժամանակը ցույց կտա. ինչպես է Սասուն Միքայելյանը գնահատում ընդդիմության հեղափոխության ծրագիրը

Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Եթե Իսրայելը չխախտի հրադադարի ռեժիմը, Իրանը նույնպես կպահպանի այն. Փեզեշքիան

Առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ. Պապոյան

Գարեգին Բ-ն տապալել է Եկեղեցու սահմանադրական կարգը. ոչ կուսակրոն քահանաների նկատմամբ անարդար վերաբերմունք է

Այդպես էլ չհասկացան, որ այսպիսի պարզունակ սցենարներով ու կերպարներով միշտ էլ ձախողելու են. Ավանեսյան

«Civic.am»-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե. դատախազություն

Թուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում. ժամանակացույց

Երդվում եմ, շրջանավարտների Վերջին զանգի ծրագիրն ավելի լուրջ է. մոռացեք փողով հեղաշրջման մասին. Ստեփանյան

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները

Գևորգ Պապոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Աշխատանքային հանդիպում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դիտարկվել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի փլուզված հատվածի վերականգնման և Թթուջուր-Նավուրի հիմնանորոգման աշխատանքը

Աննա Հակոբյանը երկու հայտարարություն է արել

Մեր դպրոցի վատ աշակերտները դրա նմաններին ասում էին՝ մեռելի զդաչի, թե բա՝ «ազգակործան պատուհաս», գիտնական ոջիլ

Սա ավելի մեծ պղծություն է, քան կուսակրոնության ուխտի խախտումը. Ռուբինյանը՝ ընդդիմության հեղաշրջման պլանի մասին

Սրանք մտածում են՝ հայ ժողովուրդը ստրուկ է, կարող ես քշել ժողովների և օգտագործել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Էս պլանով ու կարգախոսով գնացեք ձեր բակում հեղաշրջում արեք, եթե համարձակություններդ կհերիքի. Մանավազյան

Ռոբերտ Այդաբիրյանն աջակցություն է հայտնել վարչապետի՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությանը

Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում». վարչապետ

«Ընդդիմության հեղաշրջման պլանը». պետական դավաճան եք, անհայրենիք եք. Աննա Հակոբյանը փաստաթղթեր է վերահրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Ինչ վիճակում են Երևանում վրաերթի ենթարկված երեխան ու մայրը. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Տղերք, մի հատ կողմնորոշվեք, դուք Տեր Հայր եք, թե՞ «մռութ ու ....» ուտող, կանանցից nude photo ուզող․ Ալեքսանյան

Թրամփը հայտարարել է, որ «պետք է ստիպի Իսրայելին հանգստանալ»

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

«Փինկ Բերրի»-ի պաղպաղակները համապատասխանում են անվտանգության նորմերին. արտադրության կասեցումը վերացվել է

Ինչո՞ւ կարգալույծ չէ Սամվել Խաչատրյանը, որը ոչ միայն իր ընտանիքն է պղծել, այլև Ձեր. վարչապետը՝ Ներսիսյանին