Ես անասունին ոնց հասցնեմ մոտակա սպանդանոց, ավելի լավ ա ջուրը գցեմ, պրծնեմ. լոռեցի անասնապահները ճամփա փակելը հետաձգել են

Լոռեցի անասնապահները ժամեր առաջ բողոքի ակցիա են իրականացրել Վանաձոր-Երեւան ավտոճանապարհի սկզբնամասում: Նրանք բողոքում են կառավարության որոշման դեմ, որով նախատեսված է այսուհետ մորթն իրականացնել միայն սպանդանոցներում:

Գյուղացիները մի շարք պատճառաբանություններ են նշում, որոնք, ըստ նրանց, այս պահին լուրջ խոչընդոտ են հանդիսանում իրենց համար: Հիմնական խնդիրը, ըստ բողոքող անասնապահների, ավելորդ վճարումներն են, ինչպես նաեւ դժվարությունները՝ անասուններին սպանդանոցներ հասցնելու հետ կապված. «Էդ ես ինչ եմ աշխատում, որ իմ ապրանքի վրա էլ սպանդանոցները օգուտ ստանան: Ես սաղ տարի տանջվեմ, քրտինք թափեմ, որ տանեմ իրենց հարստացնեմ, կամ ով է ասել, որ անասունին սպանդանոց հասցնելը էսքան հեշտ բան ա, որ մեր գյուղերը գան տեսնեն, կիմանան՝ հեշտ ա թե դժվար»:

Բողոքող գյուղացիների հետ հանդիպել են Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանն ու ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանը: Մարզպետարանի ներկայացուցչի եւ ոստիկանապետի հետ բանակցություններից հետո գյուղացիները Երեւան տանող ճանապարհը չեն փակել՝ խոստանալով մեկ օր եւս սպասել, մինչեւ որ կառավարությունն ու համապատասխան մարմինները զիջումների կգնան՝ հօգուտ գյուղացու:

Բնակիչներից ոմանք նշում են, որ շատ հաճախ պարզապես տեխնիկապես անհնար է հիվանդ կամ վիրավոր անասունին տեղափոխել սպանդանոցներ: Մինչեւ սպանդանոց հասնելը՝ անասունը արդեն սատկած կլինի, հետեւաբար ողջ տարվա ապրուստը ջուրը կթափվի. «Օրինակի համար՝ Լորուտ գյուղը, …աշխարհի ծերն ա, ես էդ անասունին ոնց հասցնեմ մինչեւ մոտակա սպանդանոց… էնա ավելի լավ ա՝ միանգամից գետը գցեմ, պրծնեմ»:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի  պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մարզում այս պահին արդեն իսկ կա 3 սպանդանոց՝ Օձուն, Դարպաս եւ Քարաձոր համայնքներում. «Տաշիր համայնքում հիմա կառուցվում է, այն փետրվարից կաշխատի, մեծաքանակ դիմումներ ենք ստացել մարզպետարան՝ սպանդանոցներ կառուցելու հետ կապված»:

Ինչ վերաբերում է այն համայնքներին, որտեղից սպանդանոցները հեռու են, մարզի գյուղոլորտի պատասխանատուն ասաց. «Այդ դեպքում պետք է կատարվի մոտակա սպանդանոցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սպանդանոցների հետ, որ մինչեւ 30 կմ շառավղով անասունները կտեղափոխվեն սպանդանոցի հաշվին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5195 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին

30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան

Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին

Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան

Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին

AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով

Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP

Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը

Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել

Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման

ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան

Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին

Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում

Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան

Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP

Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու

Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան