Ցավով եմ նշում, որ «Լուսավոր Հայաստան»-ը ուղղակի խցանվել է անցյալում. Լենա Նազարյան

Ժողովրդավար կառավարող ուժը լավ ընդդիմության կարիք ունի: Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, կարեւորելով իրենց խմբակցության գործունեության մասին հանրային ընկալումները, ջանք չի խնայում՝ բացատրելու, թե ինչ է ընդդիմությունը, ինչ դեր ունի եւ ինչի համար է այն պետք: «Ինքս էլ, կարեւորելով ընդդիմության դերը, ներկայացնեմ, թե, իմ կարծիքով, ինչպիսին պետք է լինի ընդդիմության ինստիտուտն այսօր: Ցավով եմ նշում, որ անգամ ԼՀԿ խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով նաեւ, որ ԼՀԿ-ն շատ հաճախ անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում իր մոտեցումներով, իր բառապաշարով, մտածելակերպով եւ վախերով:

«Պարո՛ն Մարուքյան, ձեր ընդդիմադիրությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ դասական է հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով: Դուք հիմա այնպիսի ընդդիմության դերով եք ներկայանում, ինչպիսին մենք՝ ավանդաբար ստիպված ենք եղել նախորդ իշխանության ժամանակ, եւ դա, մեղմ ասած, լավ օրից չէր: Դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք է ելք գտնեք անցյալի ձեւերից, հրաժարվեք անցյալի չափանիշներից, անցյալի տեսակի ընդդիմադիրության ռեսուրսը սպառված է մեկընդմիշտ, որովհետեւ մերժված է, չկա նախորդ իշխանությունը»,- հայտարարեց Նազարյանը:

Նրա պնդմամբ՝ ասել, թե իրենց դուր է գալիս լինել Սերժ Սարգսյան, նշանակում է՝ լինել անհուսալի կերպով հին: «Ասել՝ մեջ մի ընկիր, երբ բանավիճում ենք քո քաղաքական պապայի հետ, նշանակում է՝ վերարտադրել անցյալն ու անհուսալի կերպով լինել հին»,-ասաց պատգամավորը՝ հարցնելով, թե սա ի՞նչ բառապաշար է, եւ մի՞թե նրանք քաղաքական հայրերի կատեգորիաներով են բանավիճելու:

Նազարյանի խոսքով՝ պետական կառավարման համակարգը դեռ իներցիայով է շարժվում, որովհետեւ դժվար է վերափոխվել մի ակնթարթում, դրա համար ժամանակ եւ աշխատանք է պետք: Նրա պնդմամբ՝ իներցիայով է շարժվում նաեւ ընդդիմությունը: «Ինքնության ճգնաժամ է, ինչը բնական էր, հասկանալի էր գուցե նախորդ տարի, բայց 1 տարի է անցել, դուք 1 տարի անց հետ եք շարժվում»,- ասաց պատգամավորը:

Նա կոչ արեց չմտածել, թե անցյալում մարդիկ թողեցին միայն նախորդ իշխանությունը. մարդիկ անցյալում թողեցին նաեւ նախորդ բոլոր ընդդիմությունները, ուրեմն անցյալինն է նաեւ ոչ միայն նախորդ իշխանության գործելաոճը, այլ նախկին ընդդիմադիր գործելաոճը:

«Մեր երկրին անհրաժեշտ է նոր գործելաոճով կառավարող ուժ եւ նոր գործելաոճով ընդդիմություն: Ոչ միշտ է ճիշտ լինել կլասիկ «հին» Հայաստանի ընդդիմության իմաստով: Դասականությունն արդեն իսկ խանգարել է ձեզ 1 անգամ, ու այն խանգարում է ձեզ նաեւ այս շրջանում, երբ պետք է աշխատել գերազանցել ինքներդ ձեզ՝ նորը գտնելու համար: Իհարկե, դժվար է, բայց դա է բոլորիս մարտահրավերն այսօր»,- նկատեց Նազարյանը:

Նրա համոզմամբ՝ նոր գործելաոճ ընդունելով միայն՝ ընդդիմությունը կարող է ունենալ իր կարեւոր ներդրումը Հայաստանի քաղաքական մշակույթի զարգացման գործում եւ, առհասարակ, բարձրացնել իր կշիռը, ազդեցությունը:

«Գուցե տարօրինակ է հնչում, որ ես, կառավարող ուժի ներկայացուցիչ լինելով, խոսում եմ ի նպաստ ընդդիմության կշիռը բարձրացնելու, բայց այս ամենն անում եմ, որովհետեւ անկեղծորեն ուզում եմ, որ քաղաքական մշակույթն իրոք բարեփոխվի, մենք բոլորս միասին դուրս գանք անցյալի ճահճից, քաղաքական երկխոսությունը կայանա եւ դառնա «ըստ էության»»,- եզրափակեց Նազարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2604 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս