Նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ

27/01/2020 schedule14:02

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետև՝ հանդիպել ուսանողության հետ: Ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ուրի Սիվան ասել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին և կրկնակի պատիվ՝ հյուրընկալել գիտնական-նախագահի:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքն առաջին անգամ այս համալսարան է այցելել դեռ անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ հետազոտություն էր անում աստղաֆիզիկայի և ձգողականության ոլորտում։ «Այս համալսարանի նման համալսարանները կդառնան աշխարհի զարգացման հիմքը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահը նշել է, որ այսօր երիտասարդների մեծ մասը ցանկանում է ստարտափ ստեղծել, ունենալ նոր տեխնոլոգիաների ընկերություն: «Այս աշխարհը նոր ստարտափ է, և յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործելու հնարավորություն ունի,- ասել է նախագահը։ -Աշխարհը դառնում է մի վայր, որտեղ նորարարությունը և գաղափարն են կարևորվում։ Նույնիսկ մեծ ընկերությունները մեծ տեղ են հատկացնում նորարարությանը, ստարտափերին։ 21-րդ դարում նորարարությունները և նոր գաղափարներն են քաջալերվելու։ Սա նոր աշխարհ է, որը շատ արագ է փոփոխվում։ Մենք փոփոխության խաչմերուկում ենք։ Այդ փոփոխությունը տպավորիչ է և հետագայում ավելի դրամատիկ կլինի»։

Նախագահի խոսքով՝ այսօր մենք ապրում ենք նոր աշխարհում. «Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է, ինչպես տարրական մասնիկները։ Մենք հաղորդակցվում ենք լույսի արագությամբ և սկսում ենք քվանտային առարկաների վարքագիծ դրսևորել։ Այսօր մենք բոլորս փոխկապակցված և շաղկապված ենք, գլոբալ ռիսկերը դառնում են քվանտային»։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ ասվածը վերաբերում է նաև քաղաքականությանը: «Եթե 100 տարի առաջ գիտնականները բացահայտեցին, որ բնությունը դասական չէ, այլ՝ քվանտային, այժմ ես փորձում եմ փոխանցել այն ուղերձը, որ մարդկային վարքագիծը ևս այսօր քվանտային է: Ուստի, գնալով ավելի ու ավելի դժվար է լինելու բացահայտել մարդկային վարքագիծը դասական ձևերով: Աշխարհը նույնպես գնալով դառնում է քվանտային: Մենք պետք է փոխենք մեր տրամաբանությունը՝ ինչպես ենք մենք ղեկավարում քաղաքականությունը, արտաքին հարաբերությունները, ինչպես ենք դիտարկում ապագան: Նոր աշխարհում շատ բաներ անկանխատեսելի են, և եթե մենք փոխենք մեր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, հնարավոր կլինի շատ բաներ հասկանալ: Քվանտային աշխարհը գրավիչ է, քանի որ մեծ հեռանկարներ է բացում նոր տրամաբանություն գործի դնելու համար»:

Խոսելով արհեստական բանականության մասին և անդրադառնալով  աշխարհի վրա նրա ազդեցությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ արհեստական բանականության զարգացման պայմաններում ևս ամենակարևոր էակը մնալու է մարդ արարածը: «Եթե մենք կորցնենք պարզ մարդկային զգացմունքները՝ սեր, հարգանք, ազնվություն, բարոյական արժեքները, ապա կստեղծենք դժոխք այս մոլորակի վրա: Ուստի բարոյականությունը մնալու է մարդկային ամենամեծ արժեքներից մեկը»,- նշել է նա:

Անդրադառնալով հայաստանյան համալսարանների հետ համագործակցությանը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: «Այն նպատակ ունի համախմբելու միջազգային մեծ ընկերությունների արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտներում, ինչպես նաև կամուրջներ ստեղծել հայտնի համալսարանների հետ: Ես կցանկանամ այս հաստատությունը ևս տեսնել մեր գործընկերների ցանկում»,- ասել է Հայաստանի նախագահը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև Technion տեխնոլոգիական ինստիտուտում սովորող հայ ուսանողների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5638 դիտում

Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան

Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները

Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել

Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին

Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել

Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա

Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կոչ եմ անում աջակցել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին. Կոնջորյան

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ

Արտաշատի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպ է փլուզվել. գազատար խողովակներ են վնասվել

Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը

Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև

Ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր են հրկիզվել, ոչնչացվել 30 մզկիթ. Իրանում իրավիճակը լարված է

Ձյուն կտեղա. լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք

Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին

Կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին. Բաբաջանյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

Տեր Շահան քահանա Միրզոյանը ևս միանում է ՀԱՍԵ բարենորոգմանը

Հինգերորդ շարասյան և վեցերորդ պալատի մեյմունարիումի «թրենդից հավատքը դուրս է մնում». Մեհրաբյան

Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին

Եղե՛ք զգոն, առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր. ՆԳՆ

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ. վարչապետ

Կտրիճը անառակության և դավաճանության սպասավոր է, նա չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից

Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին. Հակոբյան

Հետայսու տիրադավ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ. Արայիկ Հարությունյանն ասել է՝ ինչու

Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը և Տեր Համազասպ քահանա Հագեյանը միացել են Բարենորոգման պահանջին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը միացավ Եկեղեցու բարենորոգման պահանջին

Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք. վարչապետ

Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգումների պահանջին

ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի

Արգելափակումից դուրս է բերվել 54 տրանսպորտային միջոց

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները

Արփինե Սարգսյանին են ներկայացվել 2025-ին կատարված աշխատանքները․ նախարարը հանձնարարականներ է տվել

Տեր Վահան քահանա Առաքելյանը միանում է ՀԱՍԵ բարենորոգման հայտարարությանը

Ասում էին Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ես ասում եմ՝ մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար. Կոնջորյան