Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել

10/01/2026 schedule18:58

Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցցանցի իր էջում գրառմամբ անդրադարձել է հոգևոր հայրերի վերջին քայլերին և գրել.

«Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ, երբ ես սեպտեմբեր ամսին իմ էջով երեք գրառում արեցի եկեղեցական մեր կյանքն աղճատող ու հասարակական անդորրը խաթարող, շտկման և վերանորոգման կարոտ երևույթների մասին, մի շարք հոգևորականներ, եկեղեցու տարատեսակ և կասկածելի ծագմամբ «պաշտպաններ», ֆեյքերեցներ, ֆեյքեր ու ֆեյքուհիներ շտապեցին կռահել, թե ես ընդվզում եմ եպիսկոպոսի կամ կաթողիկոսի դեմ և հավակնում եմ Լուսավորչի Թադեական Գահին։

Իրականության մեջ ես չէի տվել որևէ եպիսկոպոսի անուն, ոչ էլ ընդվզել էի կաթողիկոսի աթոռն զբաղեցրած անձի դեմ։ Փոխարենը ստանում էի և շարունակում եմ ստանալ աշխարհի ամենանողկալի լուտանքներն ու մեղադրանքները։

Ճեմարանի ընդունելության քննության անցողիկ շեմը հաղթահարելու անընդունակ ամեն պատահական երևույթ ինձ Հուդա էր կոչում։ Փողոցային, անդաստիարակ, անուղղելի սրիկայի վարք ունեցող իբրև թե «եպիսկոպոսներ» իրենց բնորոշ միջոցներով սպառնալիքներ էին փոխանցում ինձ, հետո սեփական վախերին տուրք տալով՝ հերքում փոխանցված սպառնալիքները։

Հիմա, երբ մեր Սրբասուրբ Եկեղեցուն պատուհասած գլխավոր չարիքի դեմ ծառանում են իրավ սրբազաններ, որոշ հոգևորականներ հոգու պարտք են համարում չլռելը և հանդգնում են ամոթանք և աստվածաբանության դաս տալ եպիսկոպոսների, որոնք իրենց խղճի մտոք և ի պաշտպանություն ճշմարտության սեփական արարքով են փաստել իրենց արդարասիրությունը։

Իմ խորին երախտագիտությունը, որդիական սերն ու շնորհակալությունն եմ հայտնում Գերաշնորհ Տ. Հովնան, Նավասարդ, Աբրահամ, Առաքել, Սիոն, Վազգեն, Անուշավան, Վրթանես, Արտակ, Գևորգ Սրբազան Հայրերին»։

Հիշեցնենք՝ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա ՄուշադյանըՏեր Մովսես քահանա ԱշուրյանըՏեր Պողոս քահանա ՄիքայելյանըՏեր Գալուստ քահանա ՍահակյանըՏեր Անուշավան քահանա ԿոշեցյանըՏեր Արարատ քահանա ՕրդոյանըՏեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա ՍաֆարյանըՌաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ ՊետրոսյանըՏեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա ԱբրահամյանըՏեր Վահան քահանա ԱռաքելյանըՏեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա ՏերտերյանըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ ԱյվազյանըՏեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը, Տեր Համազասպ քահանա ՀագեյանըՏեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա ԽաչատրյանըՏեր Շահան քահանա ՄիրզոյանըՏեր Վարդան քահանա ՆերսիսյանըՏեր Սիոն քահանա Սաֆարյանըսարկավագ Պետրոս Ղազարյանը հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2804 դիտում

Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին

Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել

Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել

Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել

Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ

Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը

2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի

Հանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան

Երբ քաղաքական միտքը սկսում է ստեղծագործել․ գոյատևման օրակարգն այլևս հաղթահարված ենք համարում․ վարչապետ

2025 թվականին Քրեական ոստիկանությունը բացահայտել է 12 սպանության նախապատրաստություն, կանխել դրանք․ ՆԳ նախարար

Ծնվել է հերոս Վահե Ասատրյանի քույրը. Էլենը և մեր մյուս բալիկները կյանքի շարունակության խորհրդանիշն են․ նախարար

ԿԺԴՀ-ն «Ազատության վահան» զորավարժությունը տարածք ներխուժելու գլխավոր փորձ է որակել․ անհայտ արկեր են արձակվել

Ոչ խնդրելու կարիք կա, ոչ աղաչելու, հերթով ամեն ինչն անելու ենք․ վարչապետը՝ շինուհայրցիներին․ տեսանյութ

Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար

Երեխեք, ո՞նց եք, լա՞վ եք․ հանդիպում Շինուհայրում․ տեսանյութ

Աղբյուրակ ջրամբարում դի է հայտնաբերվել

Հլը տատին ինչ ա կարդում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն

Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ վարչապետ․ տեսանյութ

Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար

ՆԱՏՕ-ի առաջնորդները Թրամփին կոչ են արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու որոշումը

Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը ԱՄՆ սադրանք է որակել

Երևանի բնակարաններից մեկից առգրավվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ, կշեռքներ, հեռախոսներ․ տեսանյութ

1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել

Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սիրում ենք բոլորիդ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել են Սյունիք՝ ներկուսակցական քարոզարշավի

Որոշ տարածաշրջաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց

Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ

«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը

Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար

Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ

«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել