Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների և Ջրային կոմիտեի վերակազմավորման հեռանկարները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխման ճանապարհային քարտեզը, որը ներառում է 2026-2035թթ. ընթացքում ջրային համակարգերի կառավարման ռազմավարական ծրագրի մշակում, օրենսդրության և գործող նորմերի վերանայում, արդիականացում, ոռոգման համակարգերի և հողատարածքների գույքագրում, ջրային ռեսուրսների արդյունավետ, կլիմակայուն և ջրախնայող կառավարում, ոռոգման համակարգերի կառավարման կատարելագործում, մշտադիտարկում, հողերի խոշորացում, ջրախնայող գյուղատնտեսության տեսակարար կշռի ավելացում, ջրամբարների կառուցմանն ուղղված աշխատանքներ և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև 2026-2031թթ. Ջրային կոմիտեի միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ ջրի կառավարման ոլորտում ռազմավարական նպատակները պետք է հստակ արձանագրել՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու նպատակով. «Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողեր, բազմամյա տնկարկներ և խոտհարքներ, դարձնել 100 տոկոսով ոռոգելի»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ջրային ոլորտում ներդրումները պետք է էականորեն ուղղված լինեն ոռոգման տեխնոլոգիաների զարգացմանը։
Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև գյուղատնտեսական նշանակության հողերն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: «Դա արդեն մասնագիտական վերլուծության հարց է, և սա նույնպես շատ կարևոր ուղղություն է, այսինքն՝ ես կարծում եմ, որ մենք ջրային ոլորտում այսպիսի ռազմավարական խնդիր պետք է դնենք և այդ ռազմավարական խնդիրը հնարավորինս ձևակերպենք»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով հողերի խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու շատ ուղիղ և կոնկրետ գործիք է: Վարչապետն առաջարկել է հանրային կառավարման բարեփոխումների տրամաբանության շրջանակում դիտարկել այս երկու խնդիրների փոխկապակցված լինելու հարցը:
«Մեր հաջորդ ռազմավարական խնդիրը ջրի ոլորտում հետևյալն է, որ հանրապետության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Այսինքն՝ առանց բացառության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Մենք մեր երկարաժամկետ ծրագրերը պետք է կառուցենք այս տրամաբանությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս բոլոր հարցերի լուծումը հնարավոր չէ առանց ջրի նկատմամբ գիտակցության փոփոխության:
Շարունակելով թեման՝ վարչապետն արձանագրել է. «Հաջորդ կարևոր խնդիրը, որը, իմ կարծիքով, մեր տեսադաշտից շատ հաճախ բաց ենք թողնում, մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների գեներացիան և մատակարարումն է, որովհետև տեխնիկական ջուրը և խմելու ջուրը խառնում ենք իրար, և, ըստ էության, կորցնում ենք նաև տեսադաշտից մի շատ կարևոր հարց, որ, ի վերջո, տնտեսության բազմաթիվ ճյուղեր ունեն տեխնիկական ջրի անհրաժեշտություն: Ես հիմա ինչքան հասկանում եմ, նաև տեղ-տեղ խմելու ջուր է օգտագործվում որպես տեխնիկական ջուր, որը նույնպես ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այսինքն՝ այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ, ի վերջո, նախորդող շրջանում տարեկան 7% տնտեսական աճ միջինում ապահովեցինք, հիմա հաջորդ շրջանում դնում ենք տարեկան 6% տնտեսական աճ, բայց չունենք հաշվարկ, այդ աճող տնտեսությունը ջրային ի՞նչ լրացուցիչ ռեսուրսների կարիք է ունենալու, որովհետև գնում ենք արդյունաբերական արտադրանքի շատ հավակնոտ աճի, ցուցանիշներ ենք դնում, սակայն մոռանում ենք, որ առանց ջրի հնարավոր չէ արդյունք: Արդյունաբերություն և արդյունաբերության աճ հնարավոր չէ: Եթե կա արդյունաբերության աճ, նշանակում է կա նաև ջրի սպառման աճ, տեխնիկական ջրի սպառման աճ»: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տեխնիկական ջրի հետ կապված խնդիրների կարգավորումը:

Անդրադառնալով ռազմավարական հաջորդ խնդրին՝ երկրի ղեկավարը կարևորել է, որ հանրապետությունում առանց մաքրման ջուր բաց չթողնվի բնություն: «Էական չէ՝ ինչ նպատակով է այդ ջուրն օգտագործվել: Այսինքն՝ ջուրն օգտագործվեց, բնություն բաց թողնվելուց առաջ պետք է մաքրվի: Սա շատ կարևոր ռազմավարական խնդիր է, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանման և զարգացման տրամաբանությամբ։ Եվ, իհարկե, մշտական թեման, որն ունենք, Սևանա լճի պահպանությունը և զարգացումն է, հաջորդը՝ սրանից բխող գետերի և լճերի սպասարկումը, խնամքը»:
Մտքերի փոխանակություն և շահագրգիռ քննարկում է ծավալվել ջրային ռեսուրսների և համակարգերի կոնսոլիդացման ու արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքային քննարկում կազմակերպել ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ և զեկուցել արդյունքների մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT