Երևան
12 °C
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:
Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև, բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։

Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև»:
Շվեյցարիայի ԱԳ նախարար Կասիսն ընդգծել է. «Դաշնային մայրաքաղաքում ներկայությունը հնարավորություն կտա առավել սերտ համագործակցություն զարգացնել մեր հաստատությունների միջև և էլ ավելի ամրապնդել հարաբերությունները մեր երկու երկրների միջև»:
Ստորև ներկայացնում ենք նախարար Արարատ Միրզոյանի խոսքը։
«Հարգելի՛ արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, հարգելի՛ Իգնասիո,

Ձերդ գերազանցություննե՛ր,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր մենք հավաքվել ենք Բեռնում՝ նշելու Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը Շվեյցարիայի Համադաշնությունում։ Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև։
Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան՝ միաժամանակ ծառայելով որպես կամուրջ՝ առավել ամուր կապելով մեր կառավարությունները, մեր հաստատությունները, գործարար համայնքները և, ամենակարևորը, մեր ժողովուրդներին։
Բայց թույլ տվեք նախևառաջ իմ խորին երախտագիտությունը հայտնել շվեյցարական իշխանություններին՝ ցուցաբերած աջակցության համար, և հատկապես Ձեզ, պարո՛ն նախարար, Ձեր անձնական ներգրավվածության, էմոցիաների և այսօր այստեղ մեզ հետ լինելու համար, ինչն այս արարողությանը հաղորդում է առանձնահատուկ նշանակություն։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այսօր այստեղ ներկա բոլոր հյուրերին՝ Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներին, դիվանագիտական կորպուսի անդամներին, մեր գործընկերներին և բարեկամներին՝ այս կարևոր օրը մեզ հետ միասին նշելու համար։
Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին՝ Հայաստանի անկախության ձեռք բերումից կարճ ժամանակ անց։ Անցած երեք տասնամյակների ընթացքում մեր գործընկերությունը հետևողականորեն զարգացել է քաղաքական, տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում։ Մեր քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է բազմաթիվ փոխադարձ այցելությունների և մեր երկրների բարձրագույն ղեկավարության միջև կայացած հանդիպումների շնորհիվ։ Առավել լայն ոլորտային սերտ համագործակցությունը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական փոխգործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակներում, ևս ավելի են ամրապնդել Հայաստանի և Շվեյցարիայի միջև կապերը։
Այսօր մեր երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ։ Մենք տեսնում ենք համագործակցության հետագա ընդլայնման զգալի ներուժ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունը, բարձր տեխնոլոգիաները, կրթությունը, կայուն զարգացումը և առևտուրը։ Գիտության, ճարտարագիտության և ֆինանսների ոլորտներում Շվեյցարիայի ձեռքբերումներն ու առաջատար դիրքը, համադրված Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական հատվածի և դինամիկ մարդկային ներուժի հետ, ստեղծում են փոխշահավետ համագործակցության նոր և խոստումնալից հնարավորություններ։
Հայաստանը հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, խթանել տնտեսական զարգացումը և նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Կարծում եմ, որ սա նաև մեր երկու երկրների ընդհանուր տեսլականն է՝ հիմնված պատմական զարգացումների, մեր ընդհանուր արժեքների և, գուցե ամենակարևորը, մեր քաղաքացիների բարեկեցիկ ապագային միտված մոտեցման վրա: Ավելորդ է նշել, որ բազմաթիվ բարդ մարտահրավերների առջև կանգնած աշխարհում համախոհ գործընկերների հետ ավելի սերտ համագործակցությունը դարձել է առավել կարևոր, քան երբևէ:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եվ թույլ տվեք ավարտել ավելի անձնական և շատ պարզ մի նկատառումով. մոտ երկու շաբաթ առաջ ես այստեղ էի, և ամեն անգամ, երբ վերադառնում եմ Շվեյցարիա, այն ինձ ավելի շատ է տուն հիշեցնում, քան տարվա ընթացքում մեր այցելած որևէ այլ վայր: Պատճառն ակնհայտ է. դրանք ոչ թե այն գործոններն են, որոնց մասին ես խոսեցի, այլ հիասքանչ լեռնային տեսարանն ու բնությունը, որոնք շատ նման են Հայաստանին, ինչպես նաև ավանդույթների նկատմամբ հարգանքը:
Մարդկային ներուժի կարևորությունն ընդգծելով՝ կցանկանայինք նաև առանձնահատուկ հարգանքի տուրք մատուցել Շառլ Ազնավուրին, որը, ներկայացնելով մեր երկիրն այստեղ, մի երկրում, որը նույնպես նրան հարազատ և մտերիմ էր, արժանապատվությամբ ու մարդասիրությամբ մարմնավորում էր Հայաստանի և Շվեյցարիայի միջև կենդանի կապը:
Եվս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր շվեյցարացի գործընկերներին՝ բարեկամության և համագործակցության համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս օրվա կայացման գործում:

Շնորհակալություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան
Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը
Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ
Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան
Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ
Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է
Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ
«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները
Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին. Խուդաթյան
ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարը Պարեկային ծառայությունում ծանոթացել է ստորաբաժանումների աշխատանքին
Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը
405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկում, ինչ 2026-ին է. Մեսրոպ Մաշտոցի ուղերձը. վարչապետ
Սուրենյանը զգուշացրել է սպասվող առատ տեղումների և նոր կանխատեսումների մասին. տեսանյութ
Հերթական դղյակը, այս անգամ՝ հրազդանցի 432 աշակերտի համար. Չախոյան
ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների. Բրուններ
«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ
Միջերկրական ծովից ներթափանցող նոր ցիկլոնը առաջիկա օրերին բերելու է առատ ձյան տեղումներ. որոշ տեղերում՝ բուք
Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել, ապա կրակ է բացել սինագոգի մեջ․ տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում
Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան
Վստահ եմ՝ Էդգար Ղազարյանը կլրացնի Նարեկ Կարապետյանի կրկեսային ելույթները. Չախոյան
Տափերական գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ վիրավորներից երկուսը երեխա է
Այսքանից հետո «ուժեղ»-ն էլ առաջվանը չէ․ Պարսիլյանը՝ Էդգար Ղազարյանի մասին
«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ
Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին
Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ
ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT