ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների. Բրուններ

13/03/2026 schedule09:30

Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական Միության համար, և եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։

ԵՄ-ն պատրաստ է նաև շարունակելու աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացման մեջ ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է մարտի 12-ին Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։ 

-Պարո՛ն Բրուններ, վերջին տարիներին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները զգալի թափ են ստացել՝ ընդլայնվելով քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերը ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում։ Կարելի՞ է ասել, որ Հայաստանը Հարավային Կովկասում դառնում է Եվրոպական Միության ավելի ու ավելի կարևոր գործընկեր։

-Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Եվրոպական Միության համար, և արդարացի է նշել, որ մեր հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, որ քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումների ընթացքը զգալի առաջընթաց են ապրել: Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ընդունումը վկայում է այս առաջընթացի մասին՝ բազմաթիվ ոլորտներում սահմանելով համագործակցության խորացման հավակնոտ առաջնահերթություններ։

Մեր գործընկերության հիմքում են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և ազատ ու բարեկեցիկ ապագա կառուցելու նպատակը։ Այս համատեքստում Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական Միության համար։

Սա արտացոլվում է նաև այն փաստով, որ Եվրոպական Միությունն առանց վիզայի ճանապարհորդության համաձայնագրեր ունի ավելի քան 60 երկրների հետ, իսկ Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման շուրջ ընթացիկ երկխոսություն: Սա վկայում է Հայաստանի հետ մեր գործընկերությունն ամրապնդելու հարցում Եվրոպական Միության վճռականության մասին։

-Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում տարածաշրջանի համար զգայուն մի ժամանակահատվածում անվտանգային շարունակվող լարվածության և Հայաստանի անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումների պայմաններում։ Ձեր այցն ի՞նչ ուղերձ է հղում Հայաստանի հետ Եվրոպական Միության ներգրավվածության և տարածաշրջանում կայունության ապահովման նկատմամբ նրա հանձնառության վերաբերյալ։

-Հայաստան իմ առաջին այցը, և, վստահ եմ, ոչ վերջինը, տեղի է ունենում 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ։ Այն ընդգծում է Եվրոպական Միության վճռականությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման նկատմամբ։

Դրա կարևոր բաղադրիչներից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։ Եվրոպական Միությունը պատրաստ է շարունակելու աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացմանը նպաստող ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Մեր համագործակցությունն աճում է նաև տնտեսական գործնական ոլորտներում։ ԵՄ-ն և Հայաստանը իրականացնում են 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագիրը, որն աջակցում է բարեփոխումներին և նպաստում Հայաստանի տնտեսության ու դիմակայունության ամրապնդմանը։ «Global Gateway» նախաձեռնության շրջանակում մենք նաև ուսումնասիրում ենք տարածաշրջանային կապուղիների, տնտեսական դիվերսիֆիկացման, թվային և կանաչ փոխակերպումների, էներգետիկ անվտանգության և կլիմայի շուրջ համագործակցության ոլորտներում լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։

Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք ընդլայնել Հայաստանի առևտրային հնարավորությունները և օգնել հայկական բիզնեսին ավելի արդյունավետ օգտվել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող ԵՄ շուկայի հասանելիությունից։ Սա կարող է նոր հնարավորություններ բացել հայկական արտահանումների, ներդրումների և տնտեսական աճի համար։

-Որպես Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար՝ դուք ձևավորում եք ԵՄ ներքին անվտանգության օրակարգը։ Այսօրվա աշխարհաքաղաքական միջավայրում որքանո՞վ են Եվրոպայի անվտանգության մարտահրավերները կապված հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների հետ։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի և Եվրոպական Միության միջև գործնական համագործակցության ամրապնդման համար սահմանների կառավարման, կազմակերպված հանցավորության և կիբեռհանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև եվրոպական իրավապահ մարմինների հետ համագործակցության ոլորտներում։

-Եվրոպայի ներքին անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այնպիսի սպառնալիքները, ինչպիսիք են կազմակերպված հանցավորությունը, կիբեռհանցավորությունը և հիբրիդային հարձակումները, հաճախ չեն ճանաչում սահմաններ։ Կայուն և դիմակայուն հարևանությունն իր հերթին նպաստում է նաև Եվրոպական Միության անվտանգությանը, ուստի մենք աջակցում ենք Հայաստանի դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Գործնական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանների կառավարումն ու անվտանգությունը։ ԵՄ գործակալություններն արդեն ընդլայնում են իրենց ներգրավվածությունը։ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալությունը (Frontex) պատրաստ է աջակցել Հայաստանի սահմանապահներին, իսկ Եվրոպական Միության իրավապահ համագործակցության գործակալությունը (Europol) ընդլայնում է համագործակցությունը հայկական իրավապահ մարմինների հետ։ Այն աջակցում է կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարին, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կոռուպցիայի և ապօրինի ակտիվների վերադարձման ուղղություններով։

Մենք նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների ավարտական փուլում ենք, ինչը կուժեղացնի համագործակցությունը սահմանների կառավարման ոլորտում։

Եվ վերջապես, ընդամենը երկու շաբաթ առաջ մենք հաստատեցինք ահաբեկչության դեմ պայքարի օրակարգը, որն ընդգծում է ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ աշխատելու մեր ուժեղ հանձնառությունը։

-Վերջին տարիներին Հայաստանը միգրացիայի կառավարման բարելավմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ու միգրացիոն ծառայությունների արդիականացմանն ուղղված մի շարք բարեփոխումներ է իրականացրել: Ինչպե՞ս է Եվրոպական Միությունը գնահատում Հայաստանի արձանագրած առաջընթացն այս ոլորտներում և ինչպիսի՞ աջակցություն կարող է տրամադրել՝ տարածաշրջանային անկայունության պայմաններում հնարավոր միգրացիոն կամ հումանիտար մարտահրավերներին արձագանքելու համար։

-Եվրոպական Միությունը բարձր է գնահատում վերջին տարիներին միգրացիայի կառավարման բարելավման և ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը։ Կարևոր բարեփոխումներ են իրականացվում միգրացիոն ծառայությունների արդիականացման և միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ԵՄ-ն լիովին աջակցում է այդ ջանքերին։

2020 թվականից ի վեր ԵՄ-ն մոտ 30 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցություն է տրամադրել միգրացիայի և ներքին գործերի ոլորտում բարեփոխումներին օժանդակելու նպատակով՝ ներառյալ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագրերի շրջանակում տրամադրելով սարքավորումներ և աջակցությունը։ Բացի այդ՝ մոտ 40 միլիոն եվրո տրամադրվել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով։

270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի նման նախաձեռնությունների միջոցով մենք նաև օգնում ենք Հայաստանի ինստիտուտներն ամրապնդմանը ու դիմակայունությանը։

Միևնույն ժամանակ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ աջակցություն։ Մերձավոր Արևելքում ընթացող ճգնաժամը կարող է ստեղծել մարդասիրական և միգրացիոն լրացուցիչ ճնշումներ։ Նման իրավիճակներում մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ մարդասիրական կարիքներին պատշաճ արձագանքելու համար։

-Պարո՛ն Բրուններ, վիզաների ազատականացումը շարունակում է մնալ Հայաստան-ԵՄ օրակարգի առանցքային հարցերից մեկը և մեծ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ինչպե՞ս եք գնահատում մինչ այժմ արձանագրված առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում, ինչպիսի՞ հիմնական բարեփոխումներ են դեռ անհրաժեշտ, և որքանո՞վ է իրատեսական, որ առաջիկա տարիներին Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միություն։

-Վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր բաղադրիչներից է, քանի որ այն մոտեցնում է մեր ժողովուրդներին։ Այն կհեշտացնի ճանապարհորդությունը աշխատանքի, ուսման և զբոսաշրջության նպատակներով։ Սա իր հերթին կնպաստի համագործակցության խորացմանը և մարդկանց միջև կապերի ընդլայնմանը:

Անցյալ տարվա նոյեմբերին մենք փոխանցեցինք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, և այն ժամանակից ի վեր արձանագրվել է կայուն առաջընթաց, հատկապես փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ոլորտներում։ Կենսաչափական նույնականացման փաստաթղթերի ներդրումը կարևոր քայլ է, և ինչպես հասկանում եմ, այն շուտով կգործարկվի: Բարեփոխումները շարունակվում են նաև ապաստանի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով ԵՄ գործընկերների և այնպիսի գործակալությունների աջակցությամբ, ինչպիսիք են Europol-ը և Frontex-ը:

Վիզաների ազատականացումը չափանիշների վրա հիմնված գործընթաց է, ուստի գործողությունների ծրագրում նշված բոլոր պահանջները պետք է կատարվեն մինչև վերջնական որոշման ընդունումը ոչ միայն ԵՄ-ի, այլև առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով։ Առաջընթացի առաջին զեկույցը կներկայացվի 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում։

Եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ Դա նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար կրթության, բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների ոլորտներում և էլ ավելի կամրապնդի կապերը Հայաստանի և Եվրոպական Միության միջև։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
301 դիտում

ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները

Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին

2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին. Խուդաթյան

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարը Պարեկային ծառայությունում ծանոթացել է ստորաբաժանումների աշխատանքին

Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը

405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկում, ինչ 2026-ին է. Մեսրոպ Մաշտոցի ուղերձը. վարչապետ

Սուրենյանը զգուշացրել է սպասվող առատ տեղումների և նոր կանխատեսումների մասին. տեսանյութ

Հերթական դղյակը, այս անգամ՝ հրազդանցի 432 աշակերտի համար. Չախոյան

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների. Բրուններ

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ

Միջերկրական ծովից ներթափանցող նոր ցիկլոնը առաջիկա օրերին բերելու է առատ ձյան տեղումներ. որոշ տեղերում՝ բուք

Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել, ապա կրակ է բացել սինագոգի մեջ․ տեսանյութ

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում

Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան

Վստահ եմ՝ Էդգար Ղազարյանը կլրացնի Նարեկ Կարապետյանի կրկեսային ելույթները. Չախոյան

Տափերական գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ վիրավորներից երկուսը երեխա է

Այսքանից հետո «ուժեղ»-ն էլ առաջվանը չէ․ Պարսիլյանը՝ Էդգար Ղազարյանի մասին

«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ

Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ

Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին

Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ

ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը

Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ

Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով

Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար

ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան

Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի

Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ

ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում

Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը

Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին

Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է