Երևան
12 °C
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը ոչ լեգիտիմ և մերժելի է համարում Ամենայն Հայոց Հայրապետի գահը զբաղեցրած անձի կողմից ս․թ․ հունվար 10-ին հրապարակած Մասյացոտն Թեմի Առաջնորդ, գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ անարդար մեղադրանքների հնչեցումն ու ապօրինի ցուցումների պարտադրումը։
Այս մասին հայտարարություն է տարածել խորհուրդը՝ ընդգծելով, որ եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ բնական և կանոնական ընթացքով։
«Սիրելի՛ ծառայակից եղբայրներ, հավատացյալներ և հավատարիմ ու աշխարհասփյուռ ժողովուրդ,
Ելնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին շրջանում ծավալված խիստ մտահոգիչ իրողություններից, որոնք այլևս վերածվել են խորացող ճգնաժամի և առաջնորդվելով մեր խղճի, Ամենախնամ Աստծու և Մայր Եկեղեցու հանդեպ ստանձնած ուխտի և հավատարմության, պատմության ու սերունդների նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ՝ համակարգող խորհրդի անունից պարտավորված ենք կրկին բարձրաձայնել այն, ինչը երկար ժամանակ է՝ արդեն քայքայում է Եկեղեցական և հանրային մեր կյանքը, և որի մասին ցանկացած խոսք փորձ է արվել լռեցնել Մայր Աթոռի վերնախավի կողմից այնքան ժամանակ, քանի դեռ մեր Առաքելական և Լուսավորչի Սուրբ Գահին գտնվող անձն ազնիվ կերպով, խղճմտանքով և զղջումով, հրապարակայնորեն, հստակ և սպառիչ կերպով չի անդրադարձել տարիներ ի վեր հանրայնորեն իրեն ուղղված ծանրագույն մեղադրանքներին՝ ներառյալ՝
Կամայական և կողմնակալ կառավարումը, Ազգային և համաքրիստոնեական սրբությունների հանդեպ գործած, ոտնձգությունները (Սուրբ Գեղարդի և այլ սրբությունների օտարում), Սրբազան ավանդության աղավաղում և պատմության հանդեպ անհարգալից վերաբերմունք,
Հակապետական և ապազգային գործունեությունը, Նիկիայի Տիեզերական Ա Սուրբ ժողովի թիվ 15 և 16 կանոններին հակառակ, թեմակալ առաջնորդներին շրջանցելով, թեմերի կանոնական տարածքներում իրականացված ապօրինի միջամտությունները (ինչպես օրինակ՝ այլ թեմերից կամ Մայր Աթոռից նոր հոգևորականների ծառայության «հայրապետական տնօրինությամբ» կոչելը կամ գործող հոգևորականներին թեմից նույն կերպով հեռացումն ու արձակումը, Քահանայից ու սարկավագաց ձեռնադրութան, ալև դպրաց տվչության պարագայում եպիսկոպոսական իշխանության և առաքելահաստատ ու ավանդական իրավունքի արգելքը, և իվերջո առաջնորդի կամ առաջնորդական տեղապահի ծառայության անարդար կասեցումը,
Եկեղեցու բարենորոգության նախաձեռնությանը միանալ ցանկացող նոր վարդապետ և քահանա հայրերի, ինչպես նաև սարկավագաց դասի հանդեպ կիրառվող ճնշումը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ բնական և կանոնական ընթացքով։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը ոչ լեգիտիմ և մերժելի է համարում Ամենայն Հայոց Հայրապետի գահը զբաղեցրած անձի կողմից ս․թ․ հունվար 10-ին հրապարակած Մասյացոտն Թեմի Առաջնորդ, գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ անարդար մեղադրանքների հնչեցումն ու ապօրինի ցուցումների պարտադրումը։
Մենք անընդունելի ենք համարելու նաև այլ հոգևորականների հանդեպ առաջիկայում սադրանքի, կաշառքի և բարոյահոգեբանական ճնշման դրսևորումը՝ որպես կառավարման ապօրինի գործիքակազմ։ Անընդունելի և դատապարտելի ենք համարելու նաև մեզ միացած հոգևորականների դեմ ուղղված ապատեղեկատվական և վարկաբեկիչ արշավների կազմակերպումն ու խրախուսումը և Կաթողիկոսարանի ու Դիվանատան կողմից նման արարքների միտումնավոր համակարգումը տարբեր լրատվամիջոցների ու անհատների միջոցով։ Հայրապետական վեհ պաշտոնը զբաղեցրած անձի նման գործելակերպը խորապես և անդառնալիորեն վնասում են թե՛ եկեղեցու ներքին միասնությանը, և թե՛ հավատավոր ժողովրդի վստահությանը։
Սույն իրողությունների լույսի ներքո մենք հայտարարում ենք, որ մինչև նշված հարցերին չտրվի եպիսկոպոսաց ողջ դասի համար ընդունելի և արժանապատիվ պատասխան, առանց ավելորդ ձեռնածությունների, այլ եկեղեցական կանոններով հիմնավորված, Հայրապետական գահը զբաղեցրած անձի կողմից ընդունվող ցանկացած որոշում, արձակված վճիռ, ստորագրած տնօրինություն, կոնդակ, հնչեցված հորդոր, տրված ցուցում կամ արձակված հրաման, ինչպես նաև իր նախագահությամբ կազմակերպված յուրաքանչյուր խորհուրդ, հանձնաժողով կամ ժողով և մասնավոր խմբակային որոշում համարում ենք ոչ լեգիտիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար։
Վերստին հավաստիացնում ենք, որ այս դիրքորոշումը չի բխում անձնական հակասություններից կամ պահի ազդեցության զգացմունքայնությունից, այլ ծնունդն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի պետականության և հավատավոր ժողովրդի հանդեպ ունեցած մեր անշահախնդիր սիրո և ծառայական պարտքի։
Պատմությունը, վստահաբար, կգնահատի ամենքիս լռության կամ խոսքի գինը։ Այդ իսկ պատճառով մենք ընտրում ենք ազնվորեն խոսել և գործել՝ ի սեր Ամենախնամ Տիրոջ, Հիսուս Քրիստոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ժողովրդի հոգևոր ապագայի։
«Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը»։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:23»,- ասվում է հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրություն. տեսանյութ
Խոշոր ավտովթար Երևանում․ 6 տուժած կա
Վարչապետը Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդը
Վեհափառը պիղծ է, շատ նորմալ եմ վերաբերվում բարենորոգման օրակարգին. քաղաքացի
Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի եկեղեցում կմասնակցի կիրակնօրյա պատարագի
Հերիք է հա, անընդհատ Փաշինյան, Փաշինյան, ինքն ի՞նչ կապ ունի, եկեղեցի է, պատարագ է․ քաղաքացի
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Թեղուտում ավտոմեքենա է այրվել
Արամ Ղազարյանը կազատվի ոստիկանապետի պաշտոնից. հայտնի է՝ ինչ պաշտոնի կնշանակվի նա, և ով կլինի նոր ոստիկանապետը
Կանգնեց մորս սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս. Զառա Արամյանի դուստրը հայտնել է հոգեհանգստի տեղն ու ժամը
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին
Մահացել է Զառա Արամյանը
2018-ի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտ 1225 տոկոսով. վարչապետ
7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցների մասին
Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցինք ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. Փաշինյան
Երևանում վագոն-տնակ է այրվել
Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը
Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք
Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Մանիպուլյացիայի վարպետ Նարեկին ամենալավը կարձագանքի նորաթուխ գործիչ Նարեկը. Մանավազյանը տեսանյութ է հրապարակել
Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել
Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով
Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով
Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ
Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան
2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել. ԿԳՄՍ նախարար
Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նիստ
Հեղինակավոր Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. սա վստահության հայտ է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT