Երևան
12 °C
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ՊՆ նոր տարբերանշանի տարբերակը: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով առաջարկվող տարբերանշանի լուսանկարը, նշել է, թե այդ տարբերակում յուրաքանչյուր բաղադրիչն ինչ է խորհրդանշում:

Ֆեյսբուքում նոր տարբերանշանի քննարկումը բավականին բուռն է, սակայն դժվար է գտնել դրական կարծիք: Առավելապես դժգոհ են հերալդիկայի մասնագետները, նկարիչները, դիզայներները: Կատարված աշխատանքը որակելով մասնագիտորեն վատ իրականացված՝ նրանք նշում են էական բացերը:
«Որպես մասնագետ ասեմ՝ մեջը ուժ չկա։ Ունի ավելորդ լարումները ու սուր անկյունները։ Արվածի քանակայինը, հատերը, չեն բացատրվում։ Գունայինը՝ շատ է դեղին ու թերևս դեղինը ցորենի գույնը չէ։ Էսքանը բավարար է վրան կրկին աշխատելու համար»,- նշել է Գյումրիի քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը:
«Ես տամ մասնագիտական գնահատական: Այստեղ պակասում են գույների նշանակությունները. խնդրում եմ ավելացնել, որպեսզի պարզ լինի՝ որ գույնը ինչ խորհրդանիշ ունի։ Իսկ եթե հեղինակը խորհրդանշական չի համարում գույները, ապա շատ խայտաբղետ է, որն էլ, զինանշանի արտաքին տեսքը փչացնում է»,- նշել է մարքետոլոգ Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով, որ խորապես ուսումնասիրել է սիմվոլիզմի թեման, որն էլ կիրառում է իր աշխատանքում՝ տարբերանշաններ ստեղծելիս:
Նկարիչ, դերասան Սուքիաս Թորոսյանը կետ առ կետ ներկայացրել է իր դիտարկումները՝ նշելով. «Հեղինակին չեմ մեղադրում, նա արել է այնպես, ինչպես պատկերացրել է: Առաջինը որ աչքի է ընկնում, կենտրոնում խաչ հիշեցնող կելտական զարդանախշն է... Հայկական խաչերը դեռ ուրարտական շրջանից եղել են ծաղկող, իսկ կելտականը համադրություն է սկանդինավյան Թորի և Օդինի տարբերանշանների: Երկրորդը տակի եռագույն ժապավենն է, որ ըստ հերալդիկայի կանոնների ոչ թե դրոշ, այլ կարգախոսի համար է: Երրորդը ցորենի հասկի և նռան ճյուղի համադրությունն է: Նռան ճյուղ պատկերելուց ամենաքիչը երեք պտուղ են պատկերել, որպես կենաց ծառ, և այն ցորենի հասկի հետ Ամանորի դիցին կարող էր նվիրվել: Տվյալ դեպքում դափնին ավելի տեղին կլիներ: Չորրորդ՝ առյուծի դիմացի թևերը կապ չունեն կենդանու հետ, և ներքևը բերած օրինակը՝ Սերովբենների թևերն են:
Հինգերորդ՝ թրերի կոթերը քիչ հավանականություն ունեն հայկական լինելու, և հետո կարծես նույն ուղղության վրա չեն (ժամանակակից զինանշաններում աշխատում են հին զենքեր չցուցադրել, իսկ ցուցադրելուց էլ, հիշեցնեմ, որ ՄԵՐԸ՝ նետն ու աղեղն է եղել միշտ):

Օգտատերերից Վազգեն Բաբայանը կարծիք է հայտնել, որ կամ առյուծը պիտի մնա տարբերանշանի վրա, կամ՝ արծիվը, «բայց ոչ սենց՝ իրար խաչասերված: Թևերով առյուծ: Ու մի տեսակ չի էլ զգացվում, որ թևերն առյուծինն են, իրարից առանձնացված են և իրար անհամահունչ»:
«Ի՞նչ կապ ունի ժողովրդի աշխատասիրությունը ու պտղաբերությունը ՊՆ լոգոյի հետ: Որպես Լոգո՝ չափից շատ ա միջի ինֆորմացիան: Կարծում եմ էս պարագայում արժի մաքսիմում պարզացնել»,- նկատել է Հայկ Բերիկյանը:
Դավիթ Մարտիրոսյանը նշել է, որ առյուծը չպետք է նայի դեպի ձախ, քանի որ դա խորհրդանշում է թիկունքից անպաշտպան է մնալը. «Կամ պետք է երկու առյուծի գլուխ լիներ՝ աջ ու ձախ նայող, կամ էլ՝ առյուծն ուղիղ նայեր»:
«Առյուծը դինոզավր է հիշեցնում»,- նշել է Սահակ Ալեքսյանյանը:
Օգտատերերից ոմանք մտահոգություն են հայտնել, թե մասնագետների կարծիքները, հնարավոր է, հաշվի չառնվեն և տարբերանշանն այսպես էլ ընդունվի, քանի որ այն արդեն առկա է Պաշտպանության նախարարի բաճկոններից մեկի թևին:

ՊՆ խոսնակը քննարկման մասնակիցներին հիշեցրել է. «Այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։
1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։
2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։
3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT