Երևան
12 °C
Հունվարի 29-ին եւ 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնեւում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ վերջիններիս միջնորդությամբ եւ մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։
Նախորդ տարվա դեկտեմբերին Բրատիսլավայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց ամփոփիչ հայտարարության մեջ նշել էին, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպել 2020 թ. սկզբին: Դրանից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շտապել էր տեղեկացնել, որ հանդիպումը կկայանա հունվարի 20-ին: Ինչպես ցույց տվեց ժամանակը, հունվարի 20-ին հանդիպում տեղի չունեցավ, իսկ Մամեդյարովի նման վարքագիծը քննադատության ենթարկվեց պաշտոնական Երեւանի կողմից:
Ընդհանրապես սա առաջին դեպքը չէր, երբ Մամեդյարովը «գերազանցիկի ջանասիրությամբ» շտապում է տեղեկացնել բոլորին հաջորդ հանդիպման կամ արդեն կայացած հանդիպման «մանրամասների» մասին: Այդպես է եղել նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումից առաջ եւ հետո, երբ Մամեդյարովը նախ՝ տեղեկացրեց կայանալիք հանդիպման մասին, ապա՝ հայտարարեց, թե իբր Մոսկվայում քննարկման առարկա է եղել 2016 թ. «Լավրովի պլանը»:
Ադրբեջանի արտգործնախարարի նման գործելաոճը միտված է՝ պատրանք ստեղծելու, թե իբր ադրբեջանական կողմն ավելի լավ հարաբերություններ ունի համանախագահների հետ, ինչն ավելացնում է բանակցային գործընթացում իրենց «հաղթելու» շանսերը: Այլ կերպ ասած՝ Մամեդյարովը փորձում է ներկայացնել, թե բանակցությունների օրակարգը թելադրում է Ադրբեջանը: Այսինքն՝ ադրբեջանական կողմին չի հաջողվում հաղթահարել բանակցություններում «հաղթող-պարտվող» ձեւաչափի բարդույթը, ինչը դրական ազդեցություն չի կարող ունենալ ո՛չ բանակցությունների ընթացքի, ո՛չ էլ ընդհանուր առմամբ խնդրի կարգավորման վրա:
Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպմանը, ապա էական տեղաշարժերը քիչ հավանական են ոչ միայն վերոնշյալ պատճառներով: Հայկական կողմի հայտարարությունները եւս խոսում են դրա մասին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ «անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի»: Հարցերի շրջանակն ընդհանուր առմամբ հայտնի է, եւ նախորդ շաբաթ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւս մեկ անգամ անդրադարձավ դրանց.
«Մշտապես ընդգծել ենք խաղաղությանը նպաստող միջավայրի կարեւոր բաղադրիչը բանակցային փաթեթում։ Դա վերաբերում է նաեւ էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթներին, որի մեջ մտնում են ե՛ւ զինադադարի ամրապնդման պահանջները, ե՛ւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, ե՛ւ տարբեր այլ գործառույթներ, որոնք ամրապնդում են այն կարեւոր նպատակը, որ վերաբերում է էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը»,- ասել էր նախարարը:
Առաջիկա հանդիպումն ուշագրավ է նաեւ նրանով, որ տեղի է ունենալու հակամարտող կողմերի ներքաղաքական բուռն շրջանում: Եվ եթե ՀՀ ներքաղաքական զարգացումներն ընդհանուր առմամբ տեղավորվում են հետհեղափոխական շրջանի տրամաբանության մեջ եւ ինչ-որ առումով սովորական են դարձել, ապա Արցախի եւ Ադրբեջանի նախընտրական իրավիճակը որոշակի ազդեցություն կարող է ունենալ հանդիպման տրամաբանության վրա: Այլ կերպ ասած՝ հանդիպումը միտված է լինելու արձանագրել ներկա հարաբերական անդորրը եւ քննարկել դրա երկարաձգման պայմանները: Ուստի կողմերը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն քննարկել հումանիտար օրակարգը:
Բացի Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որոնք դժվար թե լուրջ վերադասավորումների պատճառ դառնան Ադրբեջանում, հումանիտար օրակարգի օգտին է խոսում նաեւ ՀՀ ԶՈՒ վերջին համալրումը: Ադրբեջանին ժամանակ է պետք նախ՝ հասկանալու՝ ինչպես արձագանքել հայկական Cy-30CM կործանիչներին, ապա, ըստ այդմ, վերադասավորումներ կատարելու սեփական օրակարգում: Իսկ հումանիտար հարցերի քննարկումը, ինչու ոչ, նաեւ որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերումը, ունիվերսալ է. Ադրբեջանին այն թույլ կտա ժամանակ շահել, իսկ հայկական կողմին եւս մեկ քայլ կատարել խաղաղության նախապատրաստման ուղղությամբ:
Չի բացառվում նաեւ, որ արտգործնախարարներն անդրադառնան փետրվարին Մյունխենում կայանալիք Անվտանգության համաժողովին, որին մասնակցելու են ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել Մյունխենում Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու հնարավորությունը: Մյուս կողմից, սակայն, կարգավորման գործընթացի ներկայիս տրամաբանությունը երկրների ղեկավարների լիարժեք հանդիպում չի պահանջում, ուստի հումանիտար օրակարգն առաջիկա հանդիպման անհրաժեշտ նվազագույն պայմանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT