Երևան
12 °C
Վերջին շրջանում տարածված նոր կորոնավիրուսի պատճառով Չինաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վարակման դեպքեր են արձանագրվել նաեւ աշխարհի արդեն 15 երկրներում: Հայաստանը թեեւ դրանց շարքում չէ, սակայն այստեղ եւս շատ բնակիչների մոտ խուճապի հասնող անհանգստություն կա:
Համացանցում լուրեր էին տարածվել, որ հանրապետության պոլիկլինիկաներում հերթեր են գոյանում. կորոնավիրուսից պաշտպանվել ցանկացող քաղաքացիները դիմում են գրիպի դեմ պատվաստվելու համար:
Տարածվեց նաեւ հաղորդավար Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ երեւում է Երեւանի թիվ 20 պոլիկլինիկայում առաջացած հերթը: Նա հրապարակման տակ հետեւյալ գրառումն էր արել. «Պոլիկլինիկայի հերթերն անողոք են, իսկ հեռախոսը երբեք հասանելի չի (պատվաստման գրանցման համար)»:
Երեւանի մի քանի պոլիկլինիկաներում մեր իրականացրած շրջայցի ժամանակ այդպիսի պատկերի ականատես չեղանք: Երեւանի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանն ընդգծեց, որ իրենց մոտ հակառակը՝ վերջին օրերին պատվաստում ստացողներն ավելի քիչ են եղել:
Համեմատաբար աշխուժություն էր հենց թիվ 20 պոլիկլինիկայում: Հաստատության բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր իրենց մոտ մարդկանց թվաքանակը շատ է եղել, նույնիսկ հերթեր են գոյացել: Պատճառները, ըստ բժշկի, մի քանիսն են:
Առաջինը գրիպի սեզոնը եւ ցուրտ եղանակն են: Մարդիկ դիմում են պոլիկլինիկա, անհրաժեշտ օգնություն ստանում կամ պատվաստվում՝ հետագայում գրիպով չհիվանդանալու համար: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում հիվանդացության մակարդակն այսօր ավելի ցածր է, քան անցյալ տարի: Բժիշկը չժխտեց, որ հնարավոր է՝ մարդկանց նաեւ վախեցրել է նոր կորոնավիրուս վարակը՝ հիշեցնելով, որ իրենք պատվաստում են գրիպի դեմ, այլ ոչ թե՝ նորահայտ վիրուսի:
Թիվ 20 պոլիկլինիկայում երեկվա տվյալով պատվաստվել է շուրջ 10 հոգի, որոնք հիմնականում մեծահասակներ են եղել:
Նշենք, որ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ գրիպի դեմ պատվաստանյութը չի կարող օգնել կորոնավիրուսի դեպքում, սակայն կօգնի բժշկին՝ հետագա տարբերակիչ ախտորոշումը ճիշտ իրականացնելու համար: Այսինքն՝ եթե հիվանդ մարդը պատվաստվել է, ուրեմն հերքել գրիպի վարկածը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով հանձնաժողովի տվյալների համաձայն՝ 5997 հաստատված դեպքից 132 մահ: Դեպքեր են արձանագրվել նաեւ 15 այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT