Շարունակում ենք «ինքնասպանվել»

09/10/2010 schedule15:47

Չեմ հավատում, որ քսանամյա Մանվել Սարիբեկյանը մոլորվել է, եւ ադրբեջանցիները ձերբակալել են հայ սահմանախախտին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է եղել «դիվերսանտ» հայտնաբերել, իրենք են խախտել մեր սահմանը եւ առեւանգել հայ երիտասարդին` հակահայկական անհեթեթ առասպել հյուսելու համար: Ուրեմն` Մանվելի ողբերգական մահվան մեղքը ՀՀ իշխանությունների ուսերին է: Հասկանում եմ, որ այս հայտարարությամբ հարվածում եմ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հեղինակությանը` կասկած հարուցելով մեր սահմանների հուսալիության նկատմամբ, բայց հո զոռով չի` չեմ հավատում: Գուցեեւ սխալվում եմ: Ինչ կա որ. եթե ՀՀ պաշտպանության նախարարն է ամեն Աստծու օր սխալվում ու մարսում, ես էլ կարող եմ սխալվել: Մանավանդ որ` իմ սխալվելը դժվար թե ճակատագրական նշանակություն ունենա Հայաստանի համար: Իսկ Սեյրան Օհանյանի եւ նրա տերերի սխալները ոչ միայն երկիրը գլորում են անդունդը, այլեւ պատճառ են դառնում, որ առնվազն շաբաթական մեկ անգամ լսենք, որ հայ զինվոր է ինքնասպան եղել: Ըստ մերոնց` հայ գերի Մանվել Սարիբեկյանին սպանել են: Կամ էլ` այնքան են տանջել գազաններն ու հրեշները, որ խոշտանգված երիտասարդն այլ ելք չի տեսել` ինքնասպանությունից բացի: Երկուսն էլ հնարավոր են... Ոչ մեկս չենք կարող պարծենալ, որ հակառակորդի ձեռքն ընկնելով` փրկության միակ ելքը ինքնասպանությունը չենք տեսնի: Ինչ բոցաշունչ բնորոշումներ են հնչում ադրբեջանցիների հասցեին, ոնց է նորից ալիք տալիս «թուրքը մնում է թուրք» թեւավոր խոսքը: Այս նույն մարդիկ ո՞նց են պահում իրենց, երբ մեր բանակից է հրեշավոր բոթը շամփրում օդը: Հայտնի է, թե ոնց են պահում. մեղադրում են Հայոց բանակում տիրող վիճակի մասին ահազանգողներին: Ոչ ոք չի հավատում ինքնասպանության բազմաթիվ վարկածներին, բայց չհավատացողների մի մասը բարձրաձայնում է դրա մասին, մյուսներն էլ «անհավատներին» հայրենասիրության դասեր են տալիս: Լավ, ենթադրենք` հավատում ենք, որ մեր բանակում խոսքները մեկ արած` հայ զինվորներն ինքնասպան են լինում... Եթե մարդկային դեմքը իսպառ չեն կորցրել, ինչու՞ այս նույն Սեյրան Օհանյանն ու իր տերերը չեն սարսռում մտածելուց, որ բանակում այնպիսի հրեշներ են վխտում, որոնք այնչափ դժոխային են դարձնում զինվորի կյանքը, որ վերջինս գերադասում է ինքնակամ մահը: Հայրենի հողի վրա, իր ոչուփուչ հայրենակիցների միջավայրում: Ինքնասպանության վարկածներն առաջ մղողներն իրո՞ք այդքան անհուսալի բութ, քառակուսի ու անհոգի են, որ չեն հասկանում` ինքնասպանությունն ավելի ահավոր բան է, քան սպանությունը: Եթե զինվորն ինքնասպան է լինում, պարզ չէ՞, որ անելանելի վիճակում է հայտնվել` ստիպված լինելով պարանը սեփական վիզը գցել... Սարսափելի չի՞: Ինչու՞ դրանից հետո ոչ ոք չի պատժվում, ինչու՞ հրամանատարը չի հեռացվում աշխատանքից ու դատվում, ինչու՞ հրաժարական չեն տալիս ՀՀ պաշտպանության նախարարն ու շտաբի պետը: Ինչու՞: Որովհետեւ հայերը պուպուշ են` թու՞րք չեն: Քնքշորե՞ն են սպանում կամ «ինքնասպանում»: Որովհետեւ մեր զինվորները ռոմանտիկ տղե՞րք են` գիշերները նայում են երկնքին ու մտածում, թե ինչ անծայրածիր է աշխարհը, եւ որքան չնչին արարած է մարդը, ու այդ առեղծվածային աշխարհի դեմ սեփական անզորությունն զգալով` որոշում են մեռնել, որ «համաշխարհային» հարցականները չշամփրե՞ն իրենց մատղաշ ուղեղները: Լավ, հայտարարեցինք` թուրքը մնում է թուրք, մեր հերսը մի կուշտ թափեցինք, հետո՞... Իսկ ի՞նչ անուն տանք հայ Սեյրան Օհանյանին, որ այսքան ողբերգություններից հետո փորձում է նույնիսկ հայտնի տեսաերիզի սադիստ սպային արդարացնել` դե, խմած է եղել, ասում են, չխմած ժամանակ էնքան լավ տղա է: Ի՞նչ ասես... Սրանց մայրերի արցունքն արցունք է, բանակում սպանված ու «ինքնասպանված» զինվորների մղկտացող մայրերի արցունքը` ջու՞ր: Ինչու՞ են այսպես ատամներով պաշտպանում դահիճներին ու մարդասպաններին: Դժվար չի, չէ՞, որ դատեն հանցագործներին եւ քիչ թե շատ բացճակատ ներկայանան հասարակությանը, սգավոր մայրերին ու ասեն` ներեք, եթե կարող եք... Սեփական տանը թափված անմեղ արյունը չտեսնող եւ ադրբեջանցիների վրա հեռուներից քաջաբար բռունցք թափահարողները շա՞տ կզայրանան, եթե ասեմ` պաշտպանում են, որովհետեւ իրենք էլ են դահիճ ու մարդասպան: Ասում եմ, զայրացեք: Դահիճներին հովանավորողներն ավելի վտանգավոր են: Հովանավորելով սրանց` Հայաստանի ղեկավարությունը քաջալերում է դահիճներին` շարունակեք նույն ոգով, մենք տեր ենք: Իսկ ինչու՞ են «տեր»: Որովհետեւ եթե մի օր ժողովուրդը բռունցքվի ու պահանջի իրենց հրաժարականները, հենց այս նույն դահիճներին են քսի տալու անզեն ժողովրդի վրա: Հայաստանյան իշխանավորների աթոռների հուսալի պաշտպանները սրանք են` մեր զինվոր որդիների դահիճները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
404 դիտում

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը

«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս

Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան