Արամ Թանանյանը նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի մաքսային կցորդ

30/01/2020 schedule12:41

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի մաքսային կցորդ նշանակել Արամ Թանանյանին:

Հարցը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ Թանանյանը 2018 թվականից զբաղեցնում է ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը. «Նա երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ՝ Անվտանգության խորհրդի աշխատակազմում, ԱԻՆ վարչությունում, Փրկարար ծառայությունում: Պարգեւատրվել է մեդալներով, Փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում ունի»:

Կառավարության նիստից հետո Թանանյանը զրուցեց լրագրողների հետ: Նա նշեց, որ իր լիազորությունները դեռ վերջնական չեն սահմանվել, սակայն հավելեց, որ ՊԵԿ-ն ընդունել է զարգացման 5-ամյա ռազմավարություն:

«Դուք տեսել եք, թե վերջին 1.5 տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են կատարվել մեր համակարգում: Մեր համակարգը միտված է ապահովել երկրի ամբողջ շրջանառությունը: Եվ այդ ֆոնի վրա հիմա նաեւ ծավալվում ենք դեպի հյուսիս, որովհետեւ Լարսով անցնում է մեր հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը, որով մենք կապ ենք հաստատում ԵԱՏՄ տարածքի հետ»,- ասաց նա:

Ներկայում Վերին Լարսում առաջացող խնդիրները լուծվում են հեռակա՝ հեռախոսազանգով, տարբեր կապի միջոցներով. «Մենք արդեն հնարավորություն կունենանք առերես քննարկել բոլոր խնդիրները՝ փորձելով դրանց տալ լուծումներ, որոնք կլինեն արագ, օպերատիվ, հիմնավորված: Լարսում կունենանք դեմք, ով կներկայացնի մեր երկիրը»,- ասաց Թանանյանը:

Նրա խոսքով՝ իր առաջին գործը լինելու է հասկանալ, թե ինչ իրավիճակ է այս պահին եւ ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի ՀՀ ղեկավարության կողմից իր առջեւ դրված խնդիրներին համահունչ վիճակը բարելավվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2102 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է