Երևան
12 °C
Հունվարի 29-ին «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի եւ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է մշակութային միջոցառում: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Միջոցառմանը ներկա են եղել, «Ազգային Արժեք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Թադեւոսյանը, հիմնադրամի տնօրեն Նարե Թադեւոսյանը, Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը, հանձնաժողովի անդամներ Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ բանաստեղծ Գոռ Հարությունյանը:
Նախքան միջոցառման մեկնարկը ողջույնի խոսքով հանդես են եկել Աշոտ Թադեւոսյանը եւ Անի Սամսոնյանը՝ նշելով, որ օրվա գլխավոր նպատակը հոգեւոր, մշակութային բավարարվածություն, ժպիտ նվիրելն է անազատության մեջ գտնվողներին՝ փոխելով նրանց կյանքի թեկուզ մեկ օրը:
Աշոտ Թադեւոսյանը հայտարարել է նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագրով մրցույթի մասին, որն իրականացվելու է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, եւ լավագույն աշխատանքները ներկայացրած հեղինակներն արժանանալու են դրամական պարգեւատրումների: Միջոցառումը սկսվել է Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Սարգսյանի բեմադրած՝ «ԱԻՆ-911, լսում եմ ձեզ» մոնո-ներկայացմամբ՝ դերասանուհի Լիանա Ավետիսյանի խաղով: Այնուհետ բանաստեղծ Գոռ Հարությունյանը հանդիսատեսին ներկայացրել է իր ստեղծագործություններից:
Միջոցառման ողջ ընթացքում արվեստագետ Աշոտ Թադեւոսյանը նկարել է դատապարտյալների ճեպանկարները եւ հանձնել նրանց որպես նվեր, իսկ դատապարտյալները, մասնակցելով մրցույթին, յուրաքանչյուրը փորձել է յուրովի թղթին հանձնել նկարչի դիմանկարն այնպես, ինչպես տեսնում եւ կարողանում էր:
Հատկանշական է, որ մրցույթին մասնակցել են նաեւ օտարերկրյա դատապարտյալներ: Լավագույն նկարների հեղինակներն անձամբ Աշոտ Թադեւոսյանի կողմից ստացել են նկարչական պարագաներ, իսկ պատգամավորները նրանց պարգեւատրել են մրցանակներով: Մասնակից դատապարտյալներից Արմենակ Դավթյանին էլ առանձին մրցանակ է շնորհվել նկարիչ Աշոտ Թադեւոսյանի՝ տվյալ օրն արվեստով հագեցած դարձնելու մասին լավագույն լուսաբանման համար: Միջոցառման ավարտին դատապարտյալները կազմակերպիչներին հանձնել են իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքները՝ հայտնելով երախտիքի խոսքեր նման բացառիկ եւ գեղեցիկ օր նվիրելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
Սիրում ենք հայերին և Հայաստանը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ
Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստանում․ հայտնի է, թե երբ կժամանի նա
Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան
Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ո՞ւմ է փնտրում Ալեն Սիմոնյանը
2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը
Ողորմելի, տգետ ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին
Ծծակից չեն կարողանում բաժանվել, ականատես ենք «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ջղաձգումներին․ Ազարյան
Ինչի՞ հետևանքով է բռնկվել հրդեհը․ նոր մանրամասներ Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից
Գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ․ Քոչարյանի հայտարարությունը չորս լրագրողից ոչ մեկը չհիշեց․ Ղազարյան
Ես և Ջիլը ամենաուժեղն ենք․ Բայդենը կնոջ հետ առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ախտորոշումից հետո
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Բախվել են ավտոմեքենաներ․ մանրամասներ Երևանի փողոցներից մեկում բռնկված հրդեհի դեպքից
Ակնկալում եմ սերտ համագործակցություն․ վարչապետը շնորհավորել է Դանին Ռումինիայի նախագահի ընտրության առթիվ
Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր
Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում․ տեսանյութ
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետ
Դեպք է եղել, որ ինձ վիրավորել են, դրանից հետո այդ մարդու քիթը կոտրվել է. Սիմոնյան
Քոչարյանն անգերազանցելի մենեջեր է, եթե պետք է պետությունը կախման մեջ դնել մեկ այլ պետությունից․ Իոաննիսյան
Բոյկոտը որոշ չափով ազդել է եկամուտների վրա, բայց մարդկանց 70-80 տոկոսը վճարում է տրանսպորտի համար․ Ավինյան
2018-ին զանգեցի Սերժ Սարգսյանին, շատ հանգիստ ասեց՝ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ վերահսկվում է, զարմացա. Քոչարյան
Կարևորվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը․ Սիմոնյանը հանդիպել է Աննիտա Դիմիտրիուին
Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին. Քոչարյան
Ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան
Աշխատանքային հանդիպում Արտաքին գործերի նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին և մարդասպանի որդի լինելն է. Սիմոնյանը` Քոչարյանին
Դիտարկվում է Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը. հանդիպում ԱԺ-ում
Ինչպիսի տրագեդիա. երգչուհու միլիարդատեր ընտանիքից այլևս պահանջում են հավուր պատշաճի վճարել հարկերը․ Սաֆարյան
Մխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել
Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են իրականություն դարձնել խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան
Կողես համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է 2,2 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Անընդունելի է. Աննիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու
Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան
Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու
Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT