Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կմասնակցի Եվրոպայի 2020 թ. առաջնությանը։ Այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը հայտարարեց մեկնող թիմի կազմը։ Նա նշեց, որ Ալեքսանյանին, որն այս տարի արդեն 1 ոսկի նվաճել է Նիսում կայացած միջազգային մրցաշարում, կողի վնասվածքն այլեւս չի խանգարում:

«Ավելի վստահ է իրեն արդեն զգում: Ապաքինվելուց հետո հույս ունենք, որ պետք է իր լավ ավանդույթները շարունակի: Վնասվածքն արդեն կարծես թե չի խանգարում: Արդեն կարողանում է լիարժեք պարապմունքներ անցկացնել:

Բացի Ալեքսանյանից՝ մրցաշարին կմասնակցեն եւս 9 հոգի: Նրանք են՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Սահակյանը նշեց, որ կազմն ընտրվել է հիմնականում Հայաստանի 2019 թ. առաջնության արդյունքների եւ մարզչական խորհրդի որոշմամբ: Հարցին, թե ինչու 60 կգ քաշային կարգում ՀՀ ներկայացուցիչն Արմեն Մելիքյանը չէ, Սահակյանը պատասխանեց, որ դա մարզչական խորհրդի որոշումն է: Աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Արթուր Շահինյանի բացակայությունը նա մեկնաբանեց նրանով, որ վերջինս ՀՀ առաջնությունում իր հիմնական՝ 87 կգ քաշային կարգում, հանդես չի եկել (խմբ. այլ 97 կգ-ում): Ինչ վերաբերում է աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին, որն էլ կմասնակցի 87 կգ քաշային կարգում, ապա Նիսում նրա ելույթից Սահակյանն այնքան էլ գոհ չէ, սակայն հույսեր է կապում նրա հետ:

67 կգ քաշային կարգի հետ կապված էլ հարց առաջացրեց աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Սլավիկ Գալստյանի բացակայությունը. նա ՀՀ գործող չեմպիոն է, սակայն Եվրոպայի առաջնություն է գնում ՀՀ փոխչեմպիոնը: Սահակյանը նշեց, որ այս պահին իրենք վստահել են Ասլանյանին, որը Եվրոպայի բրոնզեմեդալակիր է:

Մարզչին հարց ուղղվեց նաեւ, թե հետագայում ինչպես է ընտրվելու, թե 77 կգ քաշային կարգում ով է ՀՀ-ն ներկայացնելու օլիմպիական խաղերում: Նա ասաց, որ այդ հարցին հիմա ո՛չ ուզում է պատասխանել, ո՛չ էլ կարող է:

Եվրոպայի 2020 թ. առաջնությունն անցկացվելու է Հռոմում: Սկսվելու է փետրվարի 10-ին: Ավարտվելու է 16-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2305 դիտում

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը