Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործի ամբողջ նյութերն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ Դատախազության բողոքի քննության ժամանակ պաշտպանական կողմը հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին:
Հիշեցնենք՝ Դանիելյանն այն դատավորն է, որը նախորդ տարի՝ 2019 թվականի հունիսի 25-ին, բեկանեց Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը եւ որոշեց նրան դարձյալ կալանավորել:
Նիստի սկզբում պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախ հետաքրքրվեց՝ արդյոք դատարանը միջոցներ ձեռնարկե՞լ է Քոչարյանի ներկայությունը նիստին ապահովելու համար: Ի պատասխան՝ նախագահող դատավորը հայտնեց, որ կազմակերպման առումով դատարանն այս ձեւաչափն է ընտրել՝ ելնելով նաեւ այն հանգամանքից, որ Առաջին ատյանի դատարանում վիճարկվող դատական ակտի քննությունն ընթացել է ամբաստանյալի բացակայությամբ: Դատավորը պարզաբանեց, որ պատրաստ է քննարկել ամբաստանյալի ներկայության հարցը, եթե պաշտպանները դրա անհրաժեշտությունը գտնում են:
Խուդոյանն ընդգծեց, որ բազմաթիվ մինչդատական նիստերից առաջ դատարանն իրենցից հետաքրքրվում է՝ արդյոք ամբաստանյալը ցանկանո՞ւմ է մասնակցել նիստին: Պաշտպանի գնահատմամբ՝ ի տարբերություն մյուս դեպքերի՝ այս դեպքում դատարանն առաջնորդվել է ի վնաս իր պաշտպանյալի շահերի, սակայն ինքնաբացարկի միջնորդության համար ինքն առավել լուրջ հիմքեր ունի:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց պաշտպանական կողմի գործողությունների դեմ՝ դրանք որակելով ձեւականություն. նա նշեց՝ փորձ արվեց ստեղծել տպավորություն, թե դատարանի գործողությունները կարող են դեմ լինել մեղադրյալի իրավունքներին: Դատախազի խոսքով՝ եթե պաշտպանական կողմը գտնում էր, որ անհրաժեշտ է ամբաստանյալի ներկայությունը, ապա վերջիններս զրկված չէին նման միջնորդությամբ հանդես գալուց:
Այնուհետեւ պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ նշելով, որ, իրենց գնահատմամբ, դատավոր Արմեն Դանիելյանն այս գործով չի կարող լինել անաչառ եւ անկողմնակալ դատավոր: Որպես ինքնաբացարկի հիմք պաշտպանը նշեց հինգ պատճառ:
Դիմելով դատարանին՝ պաշտպանն ասաց, որ առաջին պատճառը դատավորի անձն է. «Մեր նախորդ բողոքի քննության ընթացքում առանց պաշտպանական կողմի արտահայտվելու իրավունքն ապահովելու դուք վերացրել եք պարոն Քոչարյանի անձնական երաշխավորությունը եւ նախատեսել կալանք: Պաշտպանական կողմը դրա վերաբերյալ ԶԼՄ-ներով պարբերաբար արտահայտել է իր դիրքորոշումը՝ ձեզ քննադատության ենթարկելով: Անձամբ ես նշել եմ, որ ձեր կողմից կայացված դատական ակտը զուրկ է իրավական հիմքից, որ դուք սխալվել եք ձեր բոլոր գնահատականներում, որ ընդհանուր բան չունեք դատավորի կոչման հետ եւ ձեր գործելակերպը որակել եմ իբրեւ խայտառակություն: Պաշտպան Արամ Վարդեւանյանը նշել է, որ ձեր գործողությունները դուրս են քրեական դատավարությունից, Հայկ Ալումյանը գտել է, որ դուք արել եք ամեն բան, որպեսզի հնարավորինս շատ խախտվեն պարոն Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, իսկ Ռուբեն Սահակյանն էլ ասել է, որ ինքը ձեզ համարում է հանցագործ»: Հովհաննես Խուդոյանն արձանագրեց, որ փաստորեն բոլոր պաշտպանները կոշտ քննադատության են ենթարկել դատավորի անձը, ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել դատավորի բացասական վերաբերմունքին՝ ինչպես իրենց, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Միջնորդության երկրորդ պատճառը դատավորի վերաբերմունքն է դատական գործի նկատմամբ եւ նրա գործողությունները, որոնք, պաշտպանական կողմի գնահատմամբ, ուղղված են եղել Քոչարյանի դեմ. «Դուք թույլ չեք տվել, որ մենք մասնակցենք խափանման միջոցի հարցի քննությանը եւ կարծիք հայտնենք: Ընդ որում, ֆիզիկական մասնակցությունը մենք չենք համարում մասնակցություն, մենք ակնկալում էինք կարծիքի հնարավորություն»: Պաշտպանն ընդգծեց նաեւ այն հանգամանքը, որ կալանավորման որոշում կայացնելուց հետո դատավորն առանց որեւէ իրավական հիմքի խափանման միջոցի վերաբերյալ գործի նյութերը չի վերադարձրել Առաջին ատյանի դատարան. «Ասել է թե՝ նյութերը պահել եք ձեզ մոտ, որպեսզի պարոն Քոչարյանը զրկվի ազատության հնարավորությունից»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ երբ իրենք գրավոր դիմել են դատարանին, պատասխանը եղել է այն, որ նյութերը չեն կարող ուղարկվել Առաջին ատյան, քանի դեռ դատական ակտի բողոքարկման ժամկետը չի լրացել, որից հետո էլ գործն արդեն ուղարկվել է Վճռաբեկ դատարան: Խուդոյանի խոսքով՝ հետագայում Վճռաբեկ դատարանն ինքնուրույն գործը վերադարձրել է Առաջին ատյան, ինչը պաշտպանին առիթ է տալիս կարծելու, որ օրենսդրությունը նման հնարավորություն ընձեռել է, ուստի Վերաքննիչ դատարանը եւս իր որոշման հրապարակումից հետո գործը կարող էր հետ ուղարկել՝ շուրջ երկու ամիս այդ պրոցեսը չհետաձգելով:
Ինքնաբացարկի հիմք ներկայացվող երրորդ պատճառն այն է, որ պաշտպանական կողմը հաղորդում է ներկայացրել՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչը մերժվել է. «Վարույթի հարուցման մերժման որոշումը մենք բողոքարկել ենք, եւ այժմ Վարչական դատարանում քննություն է իրականացվում, այդ քննության ընթացքում դուք շահագրգիռ կողմ եք, կարող եք ծանուցվել, եւ ձեր նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ»,- ասաց պաշտպանը:
Մյուս պատճառը դատավորի կողմից կայացված դատական ակտում եղած ենթադրյալ կեղծիքն է: Այդ դատական ակտում, ըստ պաշտպանների, եղել է արտահայտություն, որն իր ոճական առանձնահատկությամբ գրավել է իրենց ուշադրությունը: Խոսքը «հակառակ տեսակետի հետ չհամաձայնելու իրավական հիմքեր առկա չեն» ձեւակերպման մասին է. «Սա շատ պարզ եւ ոչինչ չասող արտահայտություն է, ես փորձեցի գտնել, թե «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում նման արտահայտություն կա, թե ոչ, եւ հետաքրքիր էր, որ հայտնաբերեցի 11 դատական ակտ, որում այն առկա էր: Այդ ակտերից մեկը կայացրել եք դուք, մնացած տասը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը»: Խուդոյանի խոսքով՝ այժմ իրենք ունեն առերեւույթ կասկած, որ դատական ակտը կայացնելիս դատավոր Արմեն Դանիելյանը կա՛մ խորհրդակցել է Ռուբիկ Մխիթարյանի հետ, որը նրան օգնել է, կա՛մ առհասարակ այդ դատական ակտը հեղինակել է այլ դատավոր: Պաշտպանը հիշեցրեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում եւս քննարկվեց այն ողջամիտ կասկածը, որ դատական ակտը կարող է նա հեղինակած չլինել, ինչը նախորդ դեպքերում հանդիսացավ ինքնաբացարկի հիմք Վերաքննիչ դատարանի այլ դատավորների համար. «Այդ արտահայտությունը չի համապատասխանում ձեր ոճային առանձնահատկություններին, ինչն առերեւույթ հիմք է, եւ քանի դեռ այդ կասկածը փարատված չէ, դուք չեք կարող այս գործով անաչառ դատավոր լինել»:
Ինքնաբացարկի վերջին պատճառն էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցազրույցներից մեկում արված արտահայտությունն էր. «Ձեր դատական ակտերի մասին խոսելիս Ռուբեն Վարդազարյանը նշել է՝ իշխանությունը ցանկանում է, որ բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի եւ Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմությունը, որ լինեն Դավիթ Գրիգորյանի եւ Ալեքսանդր Ազարյանի նման: Այսինքն՝ նա ձեզ բնորոշում է որպես իշխանությանը ցանկալի անձ եւ կասկածի տակ է դնում ձեր կողմնակալությունը: Այս գործն ունի հանրային մեծ հնչողություն, եւ գաղտնիք չէ, որ իշխանության համար ցանկալի որոշումը մոտ է ցանկությանը՝ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ տեսնելուն»,- ամփոփեց Խուդոյանը՝ կարեւորելով, որ դատավոր Արմեն Դանիելյանի գործելաոճը գնահատական է ստացել ոչ միայն դատավարության կողմերի, այլ նաեւ ԲԴԽ նախագահի կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT