Երևան
12 °C
ՀՀ դատախազության պաշտոնական տեղեկատվության համաձայն, Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Նշված առաջարկների հիման վրա ՍՊԸ-ն 01.12.2016թ. իրականացրել է Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոց 22 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 101.07 քմ մակերեսով նկուղի, ինչպես նաև առանձին՝ Աջափնյակ համայնքի 16 թաղամասի թիվ 19 հասցեում գտնվող 115.5 քմ մակերեսով տարածքի գնահատում, որոնց արդյունքում առաջին հասցեում նշված անշարժ գույքը գնահատվել է 4.8մլն, իսկ երկրորդ հասցեում նշված գույքը՝ 7.8մլն ՀՀ դրամ: Այդ գնահատումների հիման վրա առաջին նշված գույքը մրցութային կարգով օտարվել է 3.6մլն ՀՀ դրամով, իսկ երկրորդը՝ 5.6մլն ՀՀ դրամով:
Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքերի 2016թ. շուկայական արժեքների վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված մի գույքի շուկայական արժեքը 2016թ. դրությամբ կարող էր կազմել 10մլն ՀՀ դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավել, իսկ մյուսը՝ 18մլն ՀՀ դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2.5 անգամ ավել:
Ըստ ՀՀ Դատախազության, պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից նշված անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես, հաշվի չի առնվել դրանց նպատակային նշանակությունը, մակերեսը: Արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել պետական սեփականություն հանդիսացող նշված գույքերի գնահատում, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չառնելով գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը, կազմել է կեղծ եզրակացություն, որով 2 կամ 2.5 անգամ նվազեցվել են դրանց իրական արժեքները: Արդյունքում համապատասսխան պաշտոնատար անձանց կողմից դրանք հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթի համար և դրանք օտարվել են հավանական շուկայական արժեքից շուրջ 3 անգամ, պակաս գնով՝ պետությանը պատճառելով էական վնաս:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է 2 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար
Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ
Եզակի առաքելությամբ ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը. հայտնի է՝ որ տիեզերակայանից այն կարձակվի
Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգը» արցախցիների պրոբլեմների «սոուսի տակ» փորձում է Երևանը Ստեփանակերտ դարձնել
Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
90-օրյա կասեցում. Թրամփը մաքսատուրքերի մասով որոշում է ընդունել
Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ. ինչ են քննարկել կողմերը
Զագրեբում պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Վայքում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
«Արարատ-Արմենիա»-ն՝ Սուպերգավաթակիր
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ
Արցախցիների վրանից արդեն իսկ հնչեցին իշխանափոխության հայտարարությունները, արագ մոռացան սոցիալականը. Չախոյան
Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը. ինչ հարցեր են քննարկվել
Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին. ՈւԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. տեսանյութ
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը
Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ երազել եմ, որ այն կավարտվի իմ կյանքի օրոք. Վարդանյան
Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված մեքենաների վրա
Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը. Զախարովա
Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից. տեսանյութ
Դանիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին. Սյոնդերգարդ
Ի՞նչ աստիճանի ապուշ պետք է լինես, որ հավատաս. Իոաննիսյանը զինվորների՝ խոնարհվելու կեղծ լուրերի մասին
Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր է ստորագրվել
Եղանակները տաքանան, ժողովրդին ոտքի ենք հանելու, հեռացնելու ենք իշխանությանը և Արցախն ազատագրելու ենք. Բազեյան
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար
Հայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են առաջիկա ծրագրերի և գործակցության հեռանկարները
ՀՀ և Իրանի ԶՈւ-երի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն կանցկացնեն
Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
«Կրթվելը նորաձև է» շարժումը այս շաբաթ օրը կլինի Մեղրիում. ինչպե՞ս մասնակցել
Հայտնաբերված տասնյակ խմբեր ունենք, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից. ՀՀ ոստիկանապետ
Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա, մենք պետք է լինենք զգոն՝ հարմարվելով մարտահրավերներին. Վլադիմիր Վարդանյան
Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատը
Աբու Դաբիի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները շահագրգիռ են ՀՀ ֆինանսական շուկաների հնարավորություններով
«Քաղաքացիական պայմանագիր»-ը հետևողական է լինելու իր նախաձեռնած ծրագրերը կյանքի կոչելու հարցում. Գյուլնազարյան
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին
Կարևոր է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանել. ԱՍՀ նախարարն ընդունել է Եգիպտոսի դեսպանին
Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս կհստակեցվի Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT