Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում դատարանը որոշեց դատական սանկցիա կիրառել ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի եւ Վարդգես Գեւորգյանի, ինչպես նաեւ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Արամ Վարդեւանյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Ռուբեն Սահակյանի նկատմամբ:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը չէր կայացել, քանի որ ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտել էին այն՝ նիստին չներկայանալով: Ավելի վաղ ի նշան բողոքի՝ դատական նիստին չէր ներկայացել նաեւ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ինչի համար հետագայում նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց՝ նախազգուշացման տեսքով: Պաշտպանների բողոքի պատճառը տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի՝ նիստերից մեկում արված հետեւյալ հայտարարությունն էր. «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, ու չփորձեն այլ երեւույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»: Պաշտպանները պնդում են, որ սա սպառնալիք է՝ ուղղված իրենց:
Սրանով պայմանավորված՝ այսօրվա նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանն անցնում է պաշտպանների վարքագծի քննարկմանը՝ նրանց արտահայտվելու հնարավորություն տալով:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր չներկայանալը իր կարծիքի արտահայտման միակ ձեւն էր, որը դատավորն իրեն թողել էր. «Դատական նիստերից մեկում տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի կողմից հնչեց արտահայտություն, որի իմաստը չհասկանալով՝ ես անձամբ առաջարկեցի պարզություն մտցնել: Դուք պարտավոր լինելով ապահովել դատավարության բնականոն ընթացքը, փոխանակ ինքներդ պարզեիք, թե նա ինչ նկատի ուներ, որից հետո որոշեք դա համարում եք սպառնալիք կամ առնվազն ատելության խոսք, թե՝ ոչ, որեւէ ձեւ չարձագանքեցիք դրան, եւ մեզ դիտողություն արեցիք: Երկու շաբաթ հետո նոր միայն հասկացաք, որ դա պետք էր պարզել: Եվ անցյալ դատական նիստին Դուք ինքներդ արդեն Ձեր կողմից փորձեցիք դա պարզել»: Ալումյանի խոսքով՝ դատավորը պիտի հաշվի առնի, որ բացի իրավունքներից ինքն ունի նաեւ պարտականություններ, եւ դրանից է նաեւ այն, որ գալով այս նիստին՝ ինքը ուրիշ բանով մտահոգված չլինի. «Մեր ֆրանսիահայ կոլեգան քանի նիստ է չի կարողանում գալ, որովհետեւ տեսնում է, թե ինչ է կատարվում, նա սովոր չէ այս ամենին, որ մեզ մոտ դատական նիստ է կոչվում»,- ամփոփեց Ալումյանը:
Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ պարզաբանեց, որ ինքը ներկա չի գտնվել իր անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով. «Հնչել է սպառնալիք, նիստից հետո այդ սպառնալիքը վերարտադրվել է լրագրողների հետ զրույցում, որին ավելացվել է պնդում, թե գուցե ոչ մենք, բայց Աստված կպատժի»: Ի հավելումն Հայկ Ալումյանի պնդումների՝ Արամ Օրբելյանն ասաց, որ պաշտպանները բացի իրավական եւ փաստական հանգամանքներից որեւէ այլ հանգամանքների, այդ թվում՝ այլ անձանց նկատմամբ նրբանկատ գտնվելու մասին չպիտի մտածեն: Խնդրում եմ դատարանին՝ այսուհետ սպառնալիքի ցանկացած ենթադրություն պարզել, նոր միայն վարույթը շարունակել:
Պաշտպան Ռուբեն Սահակյանը եւս նշեց, որ դատական նիստին չի ներկայացել նույն պատճառներով. «Այդ արտահայտությունը որպես սպառնալիք է ընկալվել նաեւ տուժողի իրավահաջորդ Քլոյանի կողմից, ով դրանից անմիջապես հետո ասաց, որ դա լեզվի սայթաքում էր»:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ հայտնեց, որ ինքը չի ներկայացել դատական նիստին, քանի որ չի ունեցել տեղեկություն, որ նշված օրը տեղի է ունենալու դատական նիստին, եւ ըստ նրա՝ խոսքը պարզապես այս դահլիճում հավաքվելու մասին չէ. «Դատական նիստը իրենից ենթադրում է դատավարության կանոնների պահպանման որոշակի գործընթաց, որը Ձեր կողմից խաթարվել է: Այն պահից, երբ ինքը նկատել է, թե որն է այդ պատշաճ ընթացակարգը, այսինքն՝ այսօրվանից, ներկայացել եմ դատական նիստին»: Հաշվի առնելով, որ իրենց բացակայությունը պայմանավորված է եղել նախագահող դատավորի՝ իրենց գնահատմամբ ոչ իրավաչափ գործողություններով՝ պաշտպանը դատավորին առաջարկեց իրենց նկատմամբ սանկցիա կիրառելու մասին մտածելիս մտածել նաեւ ինքնուրույն ԲԴԽ դիմելու եւ իր գործողություններին գնահատական տալու մասին:
Պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ հավելեց, որ ինքը երկու անգամ նիստի ընթացքում զրկվել էր արտահայտվելու իրավունքից, եւ այժմ օգտվում է իր լսված լինելու իրավունքից. «Տուժողի իրավահաջորդի կողմից հայտնած արտահայտությանը նախորդել էր Ձեր կողմից նրան նախազգուշացում տալը, եւ դրան հաջորդող գործողությունը լինելու էր նրան դատական նիստերից հեռացնելը, որը Դուք չարեցիք՝ պայմանավորված կողմնակալ վերաբերմունքով»: Նշված արտահայտությունը, ըստ Արամ Վարդեւանյանի, առնվազն ատելության խոսք էր եւ անհարգալից՝ իրենց նկատմամբ. «Եթե դատական սանկցիայի հիմք պիտի լինի դարեր փաստաբանների՝ դարերից եկող բոյկոտի իրավունքը, մենք էլ մեր գործողությունները կձեռնարկենք՝ այդ հարցը անուղղակիորեն բարձրաձայնելով նաեւ ԲԴԽ-ին,- ասաց Վարդեւանյանը:
Այնուհետեւ ելույթ ունեցան ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպանները: Մասնավորապես, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ նախորդ դատական նիստին ներկա չգտնվելու դրդապատճառները հանգամանալից ներկայացրել է իր դիմումով եւ վերահաստատում է, որ դատավարության ընթացքում դատարանի կողմից լիարժեքորեն չեն ապահովվում մրցակցության եւ հավասարության սկզբունքները. ինչը, ըստ նրա, առավելապես դրսեւորվում է, երբ դատարանը իրենց չի թույլատրում հանդես գալ հայտարարություններով. «Սույն դատավարության ժամանակ պաշտպանության կողմի նկատմամբ դատավարության այլ մասնակիցների, մասնավորապես՝ տուժողների կողմից հնչել են վիրավորական արտահայտություններ, սպառնալիքներ: Նման երեւույթների առկայության դեպքում դատարանը չի ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված կլինեն դրանք կանխելուն»: Ալեքսանյանը նշեց, որ ինքը, ենթադրելով, որ դատարանն ի վերջո կորոշի իրենց նկատմամբ կիրառել դատական սանկցիա, ինքը նախապես հայտնում է իր առարկությունը դատարանի հետագա գործողությունների դեմ՝ համարելով դրանք ոչ իրավաչափ:
Արմեն Գեւորգյանի մյուս պաշտպան Վարդգես Գեւորգյանն էլ ասաց. «Նիստից բացակայելը իր դժգոհությունն արտահայտելու ձեւ էր: Դատարանը ինքը պիտի մտածեր՝ էսքան պաշտպաններ ինչո՞ւ չեն ներկայացել: Ուրեմն՝ դատարանն է մեղավոր, որ պաշտպանները չեն ցանկացել ներկայանալ նիստին»: Պաշտպանի խոսքով՝ իրենց մոտ կարծիք կա, որ դատարանը կամ չի տիրապետում կամ չի ցանկանում արդարադատություն իրականացնել:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպաններից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այսօրվա նիստին ներկայանալը վկայում է, որ իրենց խոչընդոտող հանգամանք այլեւս չկա: Ի պատասխան սրան՝ Հայկ Ալումայնն ասաց, որ իրենց դժգոհությունը ոչ թե տուժողի իրավահաջորդի, այլ դատավորի ոչ պրոֆեսիոնալ գործողությունների դեմ էր, եւ հաշվի առնելով, որ նախորդ դատական նիստին դատավորը արեց այն, ինչ իրենք երկու շաբաթ խնդրում էին, որոշեցին դատավորին եւս մեկ հնարավորություն տալ:
Լսելով պաշտպաններին՝ դատավոր Աննա Դնաիբեկյանն ասաց, որ պաշտպանների դժգոհությունը չի կարող արդարացնել իրենց պարտականությունը չկատարելը. «Պաշտպանների այս քայլը միտված էր դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, քանի որ առկա չէր նիստին չներկայանալու հարգելի պատճառ»: Դատարանն արձանագրեց, որ պաշտպանների կողմից չարամտորեն չի կատարվել իրենց պարտականությունը, ինչի հետեւանքով խոչընդոտվել է գործի բնականոն ընթացքը եւ որոշեց նրանց նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT