Ադրբեջանն այլեւս չի կարողանում իր նախկին գործիքներով աշխատել ԵԽԽՎ-ում․ Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը շատ հաջողված է համարում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում հայաստանյան պատվիրակության աշխատանքը։ Այս այցի ընթացքում, ինչպես արդեն հայտնել են, մեր պատգամավորները հաջողություններ են գրանցել՝ պատվիրակության վերակազմավորումից մեկ տարի անց ընտրվելով մի քանի կարեւոր պաշտոններում։

Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԱԺԴ խմբակցության փոխնախագահ, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, նույն խմբակցությունից Սոս Ավետիսյանը՝ ԵԽԽՎ Մեդիայի եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ․

«Սա շատ լավ արդյունք է, առավել լավ գնահատական մեր պատվիրակության աշխատանքին չի կարող լինել, եւ սա, վստահաբար, կարեւոր է, որպեսզի պատվիրակությունն ավելացնի իր ազդեցությունը ԵԽԽՎ-ում»,- ասաց Ռուբինյանը։

Նա հատկապես կարեւորեց Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձեւի ընդունումը՝ նշելով, որ ադրբեջանցի պատվիրակներն այդ փաստը ծանր տարան, սակայն ունեն այն, ինչ ունեն։

Շարունակելով այս թեման՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանին հաջողվում էր իր լվացքատան եւ խավիարային դիվանագիտության մետաստազներն օգտագործելով՝ տապալել ԵԽԽՎ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ այդ բանաձեւի ընդունումը։ Նա հիշեցրեց 2013 թվականի հունվարը, երբ ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի՝ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ» զեկույցը տապալվեց, ինչից հետո բացվեցին «Խավիարային դիվանագիտության» եւ «Ադրբեջանական մեծ լվացքատան» կոռուպցիոն սկանդալները, թե ինչպես եւ ինչ սխեմաներով է Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ պատգամավորներին՝ Բաքվին ոչ հաճո զեկույցները տապալելու համար։

Զոհրաբյանը շեշտեց, որ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվեց Ադրբեջանից 2.3 միլիոն եվրո կաշառք ստանալու մեջ․

«Ակնհայտ էր, որ Ադրբեջանն այլեւս չի կարողանում իր նախկին գործիքներով աշխատել ԵԽԽՎ-ում, եւ նրանց պատվիրակության ղեկավարի հիստերիկ պահվածքը դրա վկայությունն էր»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ այստեղ իր լուման ունեցել է նաեւ մեր պատվիրակությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1561 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում