Երևան
12 °C
Հունվարի 27-ից մինչեւ այսօր մեր երկրի օդային եւ ցամաքային սահմանին լրացվել է 859 հասցեական քարտ: Այդ ուղեւորների մեջ եղել են ե՛ւ չինացիներ ե՛ւ Չինաստանից ժամանած հայեր: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ըստ այդմ՝ մինչ օրս կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրս գրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռեւս հոսպիտալացված է:
Բոլորն ստացել եւ ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կորոնավիրուսի նոր ենթատեսակի մուտքը Հայաստան կանխելու համար սահմանային անցման կետերում, բացի ջերմաչափում իրականացվելուց, այն անձինք, որոնք եկել են Չինաստանից կամ վերջին 14 օրերի ընթացքում գտնվել են այդ երկրում, լրացնում են հասցեական քարտեր, որոնց միջոցով էլ մասնագետները նրանց հետ պետք է կապ պահպանեն եւ հետաքրքրվեն առողջական վիճակում հնարավոր փոփոխություններով:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահական եւ տեսչական մարմնի հիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, հիվանդության գաղտնի շրջանը տեւում է 14 օր, այդ պատճառով վերահսկողությունը կատարվում է հենց այդքան ժամանակ: Վերահսկողական այս գործառույթն իրականացվում է հետեւյալ սկզբունքով. հասցեական քարտերը լրացվում են օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում, որտեղ նշվում է բնակության վայրը կամ հյուրանոցը եւ բջջային հեռախոսահամար: Քարտերը փոխանցվում են տեսչական մարմնին, որն էլ կապ է հաստատում տեղի պոլիկլինիկաների եւ հյուրանոցների հետ: Վերջինների դեպքում նաեւ առանձին զգուշացվում են այն բոլոր ախտանիշների մասին, որոնք բնորոշ են այս հիվանդությանը, որպեսզի դրանց առկայության դեպքում նրանք կապ հաստատեն, եւ բուժաշխատողները հոսպիտալացնեն հիվանդին:
Այս բոլոր տվյալները պոլիկլինիկաներից բացի՝ փոխանցվում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն: Այսքանով տեսչական մարմնի գործառույթներն ավարտվում են:
Աննա Հարությունյանի խոսքով՝ հասցեական քարտեր գրանցած անձանց հետ կապը պահպանում են պոլիկլինիկաների աշխատակիցները: Եթե տվյալ անձինք ՀՀ քաղաքացիություն չունեն եւ որեւէ պոլիկլինիկայում գրանցված չեն, ապա այդ հարցով զբաղվում է տվյալ անձի բնակության մոտ գտնվող բժշկական հաստատությունը: Բժիշկները շարունակ կապ են հաստատում ու ճշտում նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն:
Նշենք, որ ԱՆ-ի տեղեկացմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր թեստերի նոր խմբաքանակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը
Թրամփը կատակել է Մակրոնի՝ Դավոսի ֆորումում մուգ ակնոցներով հայտնվելու հանգամանքի շուրջ. տեսանյութ
Եկեք չբզբզանք, թողեք գնանք խաղաղության, հերիք է, ժողովո՛ւրդ ջան. Սասուն Միքայելյան
Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն
Մենք փայլուն հաղթանակ ենք տարել, թե հետո ինչ եղավ, նախկին իշխանությունների խնդիրն է. Սասուն Միքայելյան
«Երազի իմ երկիր հայրենի»․ տոնական կատարում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-ամյակին
ԱՄՆ-ում առատ ձյան հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ. տեղումները շարունակվում են. տեսանյութ
Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ
Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է
«Աբովյան» բժշկական կենտրոնում 18-ամյա բուժառուն ոտքով հարվածել է բժշկուհուն և մետաղական մատնոցով խփել գլխին
«Ժողովուրդ» օրաթերթը, որի սեփականատերը Սերժի ստերի Թագուհին է, նոր անտաղանդ մեգասուտ է հորինել. Հովհաննիսյան
Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն Սիմոնյան
Կտրիճ Ներսիսյանը ճիշտ այնքան է կարող եպիսկոպոս կարգալույծ անել, որքան Ռոբերտ Քոչարյանը. Ալեքսանյան
Փաստացի եպիսկոպոսը հետապնդվում է ՀՀ օրենքներով սահմանված իր իրավունքը իրացնելու համար. Խուդաթյան
Խոշոր ավտովթար Արարատում. մեքենան կոտրել է բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջվել. կա տուժած
Մայր Աթոռը վեր է ածվել խենթանոցի. միանձնյա, քմահաճ, կամայական որոշումներով լրիվ բեսպրեդել է դարձել. Սաֆարյան
Ընտրվեցի ԵԽԽՎ երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի նախագահ. Ղազարյան
Չկա մարդ, չկա խնդիր. ցավոք, այս սկզբունքով են առաջնորդվել ու առաջնորդվում Մայր Աթոռում. Տեր Բարդուղիմեոս
Այսպես որ գնա, «կարգալույծ եղած» հոգևորականները ավելի շատ կլինեն, քան «կարգալույծ չեղածները». Ղևոնդյան
Եպիսկոպոսին կարգալույծ անելու համար պիտի շատ ծանր պատճառներ լինեն, ի՞նչ մեղք է գործել Գևորգ սրբազանը. Հակոբյան
Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համար. վարչապետ
Զինվորական դառնալու որոշում ունեի, գնդապետ հայրս ասաց՝ ո՛չ, պատրաստվիր կոնսերվատորիային․ Տիգրան Հովհաննիսյան
Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ․ Գևորգ սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս և թեմակալ առաջնորդ․ Ռուբինյան
Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան
Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. «Իմ քայլը» և Պեկինի Նորմալ համալսարանը հուշագիր են ստորագրել
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ
Բեռլինի Թանգարանային կղզին առաջին անգամ ցուցանմուշներ կցուցադրի երկրից դուրս՝ Հայաստանի պատմության թանգարանում
Պահպանել սովորականից մեծ տարածություն․ խիտ մառախուղ է, լուսադեմին ճանապարհները կպատվեն մերկասառույցով
Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ
Շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նախագահին
Արմավիրի ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար
Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը․ Սանդու
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին համաձայնություն է ձեռք բերվել
Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի ԱԳ նախարարություն․ Սիյարտո
ԿԳԲ-շնիկ Գարեգինը, Տաշիր Սամոն, Քոչարյանը, Սերժը և ստրուկ ընդդիմությունը չպետք է լինեն պառլամենտում. տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Արարատի մարզերում․ ժամանակացույց
Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Տիմոշենկոյի նկատմամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT