Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի փետրվարի 6-ին՝ ժ. 11:00-ին:
Խաչատրյանի պաշտպանները, հիշեցնենք, բողոքարկել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու որոշումը:
Այսօրվա նիստից հետո Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բողոքում մատնանշել են մի քանի խնդիր: Առաջին խնդիրն այն է, որ պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը. «Խոսքը վատ վերաբերմունքի մասին է, ինչը պետությունը որեւէ մեկի նկատմամբ դրսեւորելու իրավունք չունի»: Հաջորդ խդիրը, ըստ պաշտպանի, հիմնավոր կասկածի բացակայությունն է. «Գտնում ենք, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել, այսինքն՝ ներկայացված ապացույցները չեն հիմնավորում, թե առկա է ներկայացված հանցագործության հիմնավոր կասկածը»: Երրորդ խնդիրն էլ վերաբերում է կալանավորման հիմքերի բացակայությանը. «Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է բերում՝ ասելով, թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցեր, այլ կա ճիշտ հակառակը. Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել»:
Պաշտպանի խոսքով՝ 2015 թվականից սկսած՝ Գագիկ Խաչատրյանը պարբերաբար բուժման մեջ է գտնվել Գերմանիայում և վիրահատությունների է ենթարկվել, իսկ 2018 թվականին, երբ ողնաշարի վիրահատությունից հետո պետք է վերականգնողական պարտադիր բուժում ստանար, ընդամենը մեկ զանգով ընդհատել է բուժումը՝ պայմանով, որ հետագայում կվերադառնա. «Հարուցվել է քրեական գործ, նա եկել ու ներկայացել է վարույթն իրականանցնող մարմին»,-նկատեց Երեմ Սարգսյանը։ Վերջինիս խոսքով՝ նախաքնական մարմինը պնդում է, թե Գագիկ Խաչատրյանը կարող է խոչընդոտել, քանի որ այս գործով հարցաքննվում են նրա մտերիմները, ծանոթները, նախկին աշխատակիցները. «Երբ փետրվար ամսից նրանք հարցաքննվում էին, երբեւէ խոչընդոտե՞լ է, չկա նման փաստ, այսինքն՝ այդ պնդումները բացարձակ անհիմն ու դատարկ են»:
Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը մի քանի դրվագով ավելացվել է, եւ հասցված վնասի չափն այժմ հասնում է մի քանի միլիարդ դրամի. «Իմանալով նրա առողջական ծանր վիճակի մասին՝ արտերկրում բնակվող հարազատները եւ ընկերները պատրաստակամություն են հայտնել այդ ենթադրյալ վնասի գումարի չափը փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին, միայն թե անձը հայտնվի ազատության մեջ եւ բուժում ստանա, մինչեւ օբյեկտիվ կքննվի եւ գործի ընթացքը պարզ կդառնա»: Հարցին՝ առաջադրված մեղադրանքի որեւէ դրվագ Գագիկ Խաչատրյանը ընդունել է թե ոչ, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Մեղադրանքի որեւէ դրվագ չի ընդունել, բայց հարազատները նման պատրաստակամություն են հայտել, որպեսզի պետությանը եւս մեկ անգամ հստակ լինի, որ քննությունից խուսափելու որեւէ միտում չկա»: Երեմ Սարգսյանը հայտնեց, որ միաժամանակ խնդրել են դատարանին թույլատրելի համար գրավի կիրառելիությունը:
Սարգսյանը հայտնեց նաեւ, որ իր պաշտպանյալը հորդորել է մանրամասնել չհայտնել առողջական խնդրի վերաբերյալ, սակայն այդ խնդիրն այնպիսին է, որ դրա պայմաններում նրան երկարատեւ կալանքի տակ պահելն արդեն խոշտանգման տարրեր է պարունակում:
Գագիկ Խաչատրյանը կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT