Երևան
12 °C
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է պաղեստինաիսրայելական հակամարտության լուծմանն ուղղված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը:
Բրյուսելը հավատարիմ է «2 պետությունների այն սահմաններին, որոնք հստակեցվել են 1967 թվականին եւ կարող են փոփոխվել միայն փոխհամաձայնեցված ձեւով, տարածքների հնարավոր համարժեք փոխանակման տարբերակով», - ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի, փետրվարի 4-ին: Պաղեստինա-իսրայելական սահմանների մասին Վաշինգտոնի նախաձեռնությունը շեղվում է միջազգայնորեն համաձայնեցված պայմանավորվածություններից, ասվում է փաստաթղթում:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ երկու կողմերի համար ուղիղ բանակցությունները անհրաժեշտւթյուն են՝ «արդար և հարատեւ խաղաղություն» հաստատելու համար»: Նրա խոսքով, միայն այս ձեւով կարելի է լուծել սահմանների, Երուսաղեմի կարգավիճակի, անվտանգության եւ փախստականների հետ կապված հարցերը:
Եվրամիությունը կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ միակողմանի կայացված որոշումներից, որոնք կարող են հակասել միջազգային իրավունքի նորմերին եւ էլ ավելի սրել լարվածությունը:
Մասնավորապես, Բրյուսելը անհանգստացած է Հորդանանի հովտի եւ Արեւմտյան ափի մասերի հնարավոր բռնակցման վերաբերյալ Իսրայելի հայտարարություններով: Ժոզեպ Բորելը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի «աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են միջազգային գործընթացը վերակենդանացնելուն»:
Հունվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որին ներկա էեղել նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման իր պլանը: Թրամփը ներկայացրել է նաեւ ապագա Պաղեստին պետության քարտեզը:
Նախագծի համաձայն՝ Երուսաղեմը լինելու է Իսրայելի անբաժան մայրաքաղաքը, իսկ Իսրայելի ինքնիշխանությունը տարածվելու է Հորդանան գետի արեւելյան ափի մի մասի նկատմամբ: Թրամփը միաժամանակ Պաղեստինին առաջարկել է սեփական մայրաքաղաքն ունենալ Արեւելյան Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ը «հպարտորեն» դեսպանատուն կբացի: Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է, որ համաձայնության դեպքում Պաղեստինում 50 մլրդ դոլարի ներդրումներ կանի:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջարկն անվանել է «իրատեսական տարբերակ» ՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Մինչդեռ Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը եւ արմատական իսլամիստական «Համմաս» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան վճռականորեն մերժել են Սպիտակ տան ղեկավարի պլանը:
ԱՄՆ-ի նախագահի գաղափարին ՄԱԿ-ը բավական զուսպ արձագանք է տվել:
Թուրքիայի ԱԳՆ-ն Թրամփի ծրագիրը «բռնակցման պլան» եւ «Պաղեստինի տարածքների գրավման փորձ» է որակել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հատուկ ընդգծել է կարեւորությունը՝ ստուգելու, թե ինչպես է Ամերիկայի նախագահի առաջարկը համատեղելի միջազգային նորմերի եւ իրավական հիմքերի հետ:
Նշենք, որ պաղեստինաիսրայելական հակամարտության «բանալի» համարվող Թրամփի այս նախագիծը եւ քարտեզը 3 տարի մշակել է Թրամփի փեսա ու խորհրդական Ջերարդ Քուշները:
Հիշեցնենք, Թրամփի նախագիծը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: 180 Էջից բաղկացած փաստաթուղթը 2 մասից է՝ տնտեսական եւ քաղաքական: Տնտեսական մասերը հրապարակվել են դեռ անցյալ տարվա ամռանը, իսկ քաղաքական բաղադրիչի մանրամասնությունների վերաբերյալ հայտնի Է դարձել միայն այժմ:
Պլանի հիմքում ընկած Է 2 պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա:
Բացի այս, ԱՄՆ-ը մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում:
Փաստաթղթում հատուկ ուշադրություն Է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում Է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը, եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:
ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ Է նշել այն, որ Պաղեստինի իշխանությունների կհրաժարվեն Գազայում գործող «Համմաս» արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT