Երևան
12 °C
Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ «Նյութական պահուստի մասին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Ինչպես նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը, ելնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքից՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ՝ ճանապարհային շրջափակման պայմաններում, բնակչության եւ զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը:
«Հաշվի առնելով, որ էներգակիրները եւ մի շարք պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվում են՝ ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատեւ խափանումը ՀՀ-ում կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձեւավորման մոտեցումները եւ կառավարման համակարգը»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ նախորդ տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ որդեգրված մոտեցումներն այլեւս չեն կարող համարվել բավարար եւ չեն ապահովում նյութական պահուստի զարգացման գործընթացը:
Փոխնախարարի համոզմամբ՝ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձեւավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը շուկայական հարաբերությունների պայմաններում բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման եւ փոխարինման գործընթացի արդյունավետությունը:
«Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է նյութական պահուստի ձեւավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքներ՝ ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսական յուղ: Այս ապրանքների տնտեսվարողներն իրենց մոտ պետք է միշտ ռեզերվային 10% պահեն»,- ասաց Նազարյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մանրամասնեց, որ հիմա պետությունն առնում է պաշարներն ու պահում իր պահեստներում. երբ ժամկետի ավարտը մոտենում է, ստիպված իրացնում է բնականաբար ավելի ցածր գնով, ինչի արդյունքում պետությունը կորուստ է ունենում:
«Այս կարգավորմամբ պայմանագիր կնքելով մասնավոր ընկերությունների հետ՝ այս 10% պահուստները մնում են իրենց պահեստներում: Առաջին ամսում պահուստը մնում է, բայց հետո՝ անընդհատ շրջանառում»,- եզրափակեց պատգամավորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊետության թշնամին պետք է լինել՝ հայտարարելու համար, թե 2020-ի պատերազմը սկսել է հայկական կողմը. Չախոյան
Վարչապետը հյուրընկալել է Վրաստանի նախագահի պատվիրակությանը. տեսանյութ
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու
Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները
Եթե 70-80-ականների զենքերը լավն են, ինչո՞ւ այստեղ չաշխատեցին. հարցին պետք է լինի հստակ պատասխան. Սահակյան
Բերման է ենթարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը
Վարչապետի որոշմամբ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել
Հայկ Սանոյանն ազատվել է պաշտոնից
Քո մարտունակ բանակն այն բանակն էր, որի նախարարներն ու շտաբի պետերը արդեն 7 տարի փախած են երկրից․ Բաբաջանյան
Կցրտի 8-10 աստիճանով, այնուհետև ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Բացահայտվել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք
Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետև նաև մրցավարական գործունեություն կծավալի
Հայաստանը բարձր է գնահատում խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը. ՀՀ նախագահ
Ի՞նչ վիճակում են Գյումրիի խոշոր ավտովթարից տուժածները. նրանցից մեկը երեխա է. տեսանյութ
Դեսպան Քվինը հանդիպել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
Լոռիում մայրը 4 ամսական երեխային կաթ է տվել, գնացել աշխատանքի, եկել տուն և որդուն հայտնաբերել մահացած
«Կրթվելը նորաձև է» շարժումը մեծ աջակցություն է վայելում, սակայն կա մոտ 50 չարացած և ագրեսիվ մարդ. Հակոբյան
Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում
Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ
Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Գյումրիում բախվել է 5 մեքենա, հրդեհի վայր մեկնող հրշեջ «Կամազ»-ը կողաշրջվել է. կան զոհ և 4 վիրավոր
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հաշտության համաձայնություններով Հայաստանին է փոխանցվել 1 միլիոն 803 հազար դոլարին համարժեք դրամ. վարչապետ
Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. վնասվել են ավտոմեքենաներ, արևային պանելներ
Ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած տրանսպորտային միջոցի վարորդը կազատվի աշխատանքից
Մերձավանի աղմկոտ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ինչ է տեղի ունեցել, քանի անձ է ներգրավված
Խուդաթյանը, Պապոյանն ու այլք հանդիպում են ունեցել ՔՊ Կապանի տարածքային կառույցի անդամների հետ
Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ
Տրակտորի կցորդչի վրա մեծ քանակությամբ անասանկեր է այրվել
Շտապօգնության անձնակազմի վրա դանակով հարձակված տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեբուժարան
Թբիլիսիում մեկնարկած ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը
Մանուէլ Պետրոսյանը՝ Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Սա դասական քաղաքական կացինություն է. Չախոյանը՝ 80-ականների զենքերի հուսալիության շուրջ Քոչարյանի պնդման մասին
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Գիտե՞ն հեղինակները, որ իմպիչմենտը ձախողելու է, միանշանակ՝ այո. Հակոբյանը նշել է՝ ինչի համար է այն կազմակերպվել
Մեզ չի վիճակվել նորմալ ընդդիմություն ունենալ, նրանց գործողությունները նվեր են իշխանություններին. Մինասյան
Մոսկվան վրեժ է լուծում. Շահրամանյանն է ԼՂ նախկին ղեկավարությանը հանձնել Բաքվին ու եկել ՀՀ. Շիրինյան. տեսանյութ
Երևանում կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից շինարարն ընկել ու մահացել է
Փաշինյանը և Միխալն ամփոփել են քննարկումների արդյունքները և պատասխանել ԶԼՄ-ների հարցերին. ամբողջական
Հունվարից մինչ օրս քանի՞ քաղաքացի է ստացել սոցիալական կրեդիտ և որքա՞ն է գումարը. վարչապետը թվեր է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT