Երևան
12 °C
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավանդական ամենամյա ուղերձով հանդես է եկել Կոնգրեսում՝ երկրի հետագա զարգացման վերաբերյալ իր ծրագրերը ներկայացնելով Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին:
Ինչպես արդեն հայտնել էինք, ուղերձը դեռ չսկսած՝ իրավիճակը բավական սրվել է Թրամփի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ կապված միջադեպից հետո, երբ Թրամփն օդում է թողել իրեն պարզված Փելոսիի ձեռքը, իսկ Փելոսին էլ բարկացած պատռել է նախագահի ուղերձի ելույթի տեքստի՝ իր մոտ եղած բոլոր էջերը:
Այնուամենայնիվ, դա չի խանգարել, որ ԱՄՆ-ի նախագահը ելույթ ունենա: Կոնգրեսին ուղղված նրա ուղերձը տեւել է 1 ժամ 20 րոպե:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփն ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ամուսնուն աջակցելու համար Կոնգրեսում է եղել: Իրեն հատուկ էլեգանտությամբ ընտրել է ամբողջովին սեւ դասական զգեստ՝ ժամանելով այն ժամանակ, երբ Թրամփն արդեն դահլիճում է եղել: Նրան դիմավորել են ծափահարություններով:

Առաջին տիկինը Կոնգրեսում Ազատության մեդալ է շնորհել ամուսնու ամենաակտիվ աջակիցներից մեկին՝ ռադիոհաղորդավոր Ռաշ Լիմբոյին:

ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում խոսել է միջազգային հարաբերություններից, տիեզերքից, առողջապահությունից, ներքին քաղաքականությունից եւ տնտեսությունից:
Թրամփի ուղերձի առանցքային կետերից մեկն Իրանի հետ փոխհարաբերություններն են: Խոսելով Իրանի հետ առկա լարվածության մասին՝ Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու իր փորձերից, դադարի ահաբեկչություն, մահ ու ավերածություն տարածել: Եթե միջուկային զենքի գաղափարից Իրանը հրաժարվի, ապա Վաշինգտոնը խոստանում է ամենասեղմ ժամկետներում չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները եւ օգնել նրան տնտեսության հարցում: Թրամփը մեկ անգամ եւս ընդգծել է, որ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների պատճառով Իրանի տնտեսությունը գտնվում է շատ վատ վիճակում: Նաեւ ասել է, որ Իրանը շատ հպարտ է կամ անխելք՝ ԱՄՆ-ից օգնություն խնդրելու համար:

Անցում կատարելով ահաբեկչության խնդրին՝ Թրամփը Կոնգրեսի ամբիոնից դիմել է ահաբեկիչներին՝ հայտարարելով, որ վերջիններին չի հաջողվի խուսափել ամերիկյան արդարադատությունից: Որպես օրինակ՝ նա նշել է ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից սպանված գեներալ Սուլեյմանիին:
«Սպանված գեներալ Ղասեմ Սուլեյմանին իրանական ռեժիմի ամենաանխիղճ մսագործն էր: Լինելով թիվ 1 ահաբեկիչն աշխարհում՝ նա մեղավոր էր Իրաքում հազարավոր զինվորականների սպանության եւ վիրավորումների համար, ինչպես նաեւ հազարավոր կանանց, երեխաների ու քաղաքացիական տղամարդկանց մահվան մեջ»,- ասել է Թրամփը:
Շարունակելով ահաբեկչության թեման՝ ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախված է 100 տոկոսով, իսկ նրանց առաջնորդ արյունարբու ալ-Բաղդադին՝ սպանված:
Անդրադառնալով Աֆղանստանից իր զորքերի դուրս բերմանը՝ Թրամփն ասել է.
«ԱՄՆ-ն աշխատում է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ուղղությամբ, քանի որ ժամանակն է վերջ դնել ամենաերկար պատերազմին: Մեր զինծառայողների վճռականությունը թույլ է տվել հասնել աներեւակայելի արդյունքների Աֆղանստանում. խաղաղ բանակցությունները շարունակվում են»:
Իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահը անդրադարձել է նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին՝ նշելով, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման հարցում նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց ապագայի համար հակամարտության կարգավորման բանաձեւն իրենք առաջարկել են:
Թրամփը նշել է նաեւ, որ ԱՄն-ը ձգտում է Վենեսուելայում, Նիկարագուայում եւ Կուբայում ժողովրդավարություն հաստատել:

Թրամփը խոսել է նաեւ Չինաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ նրանց հետ առեւտրային առաջին համաձայնագրի կնքումից հետո այժմ Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները հրաշալի են, քան երբեւէ:
ԱՄՆ-ի տնտեսությունը, ըստ նախագահի, վերելք է ապրում. «Տնտեսական անկման տարիներն ավարտվել են, ԱՄՆ-ի բանակն ամբողջությամբ վերակազմավորված է, իսկ ամերիկյան ընտանիքները հրաշալի են ապրում: Իմ եւ իմ ադմինիստրացիայի քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական բումի, ստեղծվել է 7 մլն նոր աշխատատեղ, գործազրկության մակարդակը երբեւէ եղած ցուցանիշների մեջ ամենափոքրն է, իսկ ֆոնդային շուկայի ցուցանիշները բարձրացել են ավելի քան 70%-ով: Միացյալ Նահանգները դարձել է նավթի արտադրության առաջատարն աշխարհում: Երկիրը տնտեսապես ամբողջությամբ անկախ է»,- հայտարարել է Թրամփը:
Խոսելով երկրի ներքին քաղաքականությունից՝ նախագահն ասել է, որ հաջողություններ են գրանցում առողջապահության ոլորտում, փնտրում են նոր դեղամիջոց՝ մանկական քաղցկեղի բուժման համար, ինչպես նաեւ ակտիվ աշխատանք են տանում՝ ՄԻԱՎ-ի մակարդակը երկրում նվազագույնի հասցնելու: 51 տարում առաջին անգամ երկրում իջել է դեղորայքի գինը, ակտիվ պայքար է տարվում կորոնավիրուսի տարածման դեմ:
Երկրի հարավային սահմաններում շարունակվում է «բարձր եւ շատ ամուր» պատի կառուցումը: Ցանկապատի ավելի քան 150 կմ-ն արդեն կառուցվել է, 800 կմ-ից ավելին կկառուցվի մինչև հաջորդ տարի:
Եզրափակելով իր ելույթը՝ Թրամփը նշել է, որ իրենք հաջողություններ ունեն տիեզերագնացության ոլորտում: Թրամփն ընդգծել է, որ օրենսդիրները պետք է միշտ հիշեն ԱՄՆ-ի՝ առաջատար լինելու փաստն ու շարժվեն է՛լ ավելի առաջ՝ մինչեւ Լուսին: «Կոչ եմ անում Կոնգրեսին ամբողջապես ֆինանսավորել «Արտեմիս» ծրագիրը՝ երաշխավորելու համար, որ Լուսնի մակերևույթին վայրէջք կատարող հաջորդ կինն ու տղամարդն ամերիկացի տիեզերագնացներ են լինելու: Խնդրում եմ երաշխավորել, որ Ամերիկան կլինի Մարսի վրա դրոշ ծածանած առաջին պետությունը»,- ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ «Ապոլլոն 17» լուսնային առաքելության 45-ամյակի կապակցությամբ Թրամփը ստորագրել էր փաստաթուղթ, որով ԱՄՆ տիեզերագնացության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պետք է առաջիկա մի քանի տարում տիեզերագնացներին Լուսին ուղարկի, որտեղ տեղադրվելու է ամերիկյան դրոշը:
Թրամփն այս տարվա իր ուղերձի ժամանակ խոսել է շուրջ 80 րոպե:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT