Երևան
12 °C
ԱՄՆ-ի Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, հայտնում է CNN-ը:
Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:
Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց Կոնգրեսի վերին պալատի 48 անդամ՝ մեղադրանքի առաջին կետով, եւ 47 անդամ՝ մեղադրանքի երկրորդ կետով: Մեղավոր ճանաչելուն դեմ քվեարկեց 52 սենատոր: Նախագահի պաշտոնանկության համար պահանջվում էր սենատորների ձայների 2/3-րդը:
Այսպիսով, Սենատը հրաժարվեց ընդունել մեղադրանքը, որը դեկտեմբերին առաջադրվել էր Դոնալդ Թրամփին Ներկայացուցիչների պալատի կողմից:
Նախագահին մեղադրում էին լիազորությունները չարաշահելու մեջ. Ուկրաինային ռազմական օգնության վճարումը հետաձգելու որոշման եւ այդ օգնության սառեցման հետ կապված դրվագի հետաքննությանը խոչընդոտելու համար:
Դեմոկրատները, մեկնաբանելով Սենատի որոշումը, ափսոսանք են հայտնել քվեարկության համար, սակայն նշել են, որ նման հանգուցալուծման պատրաստ էին:
ԱՄՆ նախագահը արձագանքել է Սենատում իր իմպիչմենթի գործով տեղի ունեցած քվեարկությանը եւ թվիթերյան էջում կիսվել տեսանյութով, որտեղ Թրամփի թիմի նշանն է 2024, 2028, 2032 եւ հաջորդող տարիներին:
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 5, 2020
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 18-ին 230 կողմ եւ 197 դեմ ձայների հարաբերակցությամբ իմփիչմենտի ենթարկեց նախագահ Դոնալդ Թրամփին: Քննարկումները տեւել էին գրեթե 13 ժամ:
Իմփիչմենտի հետագա ճակատագիրը պետք է որոշվեր արդեն Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, որտեղ կա՛մ 50+1 ձայներով կչեղարկվեր Ներկայացուցիչների պալատի որոշումը, կա՛մ էլ Սենատի անդամների 2/3-ի ձայներով Թրամփը կհեռացվեր Սպիտակ տնից:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունվարին Սենատ էր ուղարկել 111 էջանոց փաստաթուղթ, որտեղ ներառել էին Թրամփին պաշտոնանկ անելու գործով բոլոր հիմնավորումները: Քննարկումները սենատում սկսվեցին հունվարի 21-ին:
Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության 45 նախագահներից երրորդը, ում օրենսդիր մարմինը իմփիչմենթի ենթարկեց: ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում մինչ այս իմփիչմենտ է հայտարարվել 2 նախագահի՝ Էնդրյու Ջոնսոնին, 1868 թվականին, եւ Բիլ Քլինթոնին՝ 1998-ին։ Երկուսն էլ արդարացվել են Սենատի կողմից: Բացի այդ՝ 1947 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնը, իմփիչմենթի սպառնալիք տեսնելով, ինքնակամ լքեց նախագահի պաշտոնը՝ չսպասելով Կոնգրեսի որոշմանը:
Թրամփը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է եւ մտադիր է 2020 թվականի նախագահական ընտրություններում վերընտրվել երկրորդ ժամկետով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT