Երևան
12 °C
«Բոլոր հնարավոր միջոցներով փորձում են դատարանի մոտ տպավորություն ստեղծել, թե իբր Գագիկ Խաչատրյանն անձամբ չի ցանկանում բուժվել»:
Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ հավելելով. «Մենք խնդրում ենք, դիմումներով պահանջում ենք, որ նրան բժշկական օգնություն տրամադրեն, մեկ էլ դատարան դիմում է ներկայացվում, ըստ որի՝ Գագիկ Խաչատրյանին իբր առաջարկել են տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»՝ ստացիոնար բուժման, ինչից նա հրաժարվել է, սակայն նման առաջարկ նրան չի արվել»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված է, որ անձը բուժօգնությունից պետք է հրաժարվի գրավոր կարգով, բայց նման դիմում Գագիկ Խաչատրյանի կողմից երբեւէ չի գրվել. «Եթե մի քիչ խոր վերլուծենք, այստեղ կարող ենք առերեւույթ հանցագործության՝ պաշտոնեական անփութության, դիրքի չարաշահման հատկանիշներ տեսնել»: Հարցին, թե ում կողմից է այդ փաստաթուղթը ներկայացված, պաշտպանը պատասխանեց. «Իրավասու մարմինների, ես այժմ անուններ չհնչեցնեմ, որովհետեւ արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ եմ տանում՝ պարզելու, թե ոնց է ստացվել, որ նման գրություն է դատարան ներկայացվել»:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք բժիշկները նշե՞լ են, որ Գագիկ Խաչատրյանը «Դատապարտյալների հիվանդանոցում» չի կարողանա ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Բժիշկները չեն նշել, թե «Դատապարտյալների հիվանդանոցում» չի կարող այդ բուժումն ստանալ, բժիշկները նշել են, որ անձը դրա կարիքն ունի, իսկ թե որտեղ կստանա, արդեն ինքն է որոշում: Բայց եթե մի քիչ անկեղծ խոսենք, բոլորս էլ գիտենք, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» ընդհանրապես որեւէ պայման չկա, ամենամինիմալ իրավիճակն է, ուստի դա միայն պատրվակ է, բայց, նորից եմ ասում, նույնիսկ նման առաջարկ չի արվել»:
Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն իսկ դիմում է հասցեագրել Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի վերջինս արձանագրի պետական իրավասու մարմինների խախտումները. «Միաժամանակ գրավոր կարգով պահանջել եմ, որ հայտնեն, թե երբ եւ ով է նման առաջարկ արել, երբ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել, եւ պահանջել եմ թույլ տալ ծանոթանալ անձնական բժշկական գործին. փետրվարի 1-ին ես գրավոր դիմել էի Քրեակատարողական բժշկական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենին՝ հայտնելով, որ 31.01.2020-ի տվյալներով անձնական գործին ծանոթանալով՝ չեմ պարզել, թե նման փաստաթուղթ կա»:
Պաշտպանը նշեց, որ եթե առաջիկայում եւս միջոցներ չձեռնարկվեն Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնություն ստանալու իրավունքն ապահովելու համար, չի բացառում, որ կքննարկեն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT