Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանում այսօր երեկոյան բաց քննարկում է հրավիրվել, որը նվիրված է Կենդանաբանական այգու զարգացմանն ու սպասվելիք փոփոխություններին: Կստեղծվի Երեւանի կենդանաբանական այգու տնօրենին կից գիտական խորհուրդ, որտեղ ներգրավված կլինեն տարբեր մասնագետներ: Այս մասին ՀԺ-ին հայտնեց այգու տնօրենի պաշտոնակատարի օգնական Վալյա Մարգարյանը:
«Դեռ նախորդ տարի Երեւանի ավագանին կանոնադրության փոփոխություն արեց, որոշվեց, որ պետք է ստեղծվի Կենդանաբանական այգու տնօրենին կից գիտական խորհուրդ, որտեղ ներգրավված կլինեն տարբեր մասնագետներ: Նրանք կլինեն Գիտության ակադեմիայից, Երեւանի պետական համալսարանից կամ այլ կազմակերպություններից»,- ասաց նա:
Վալյա Մարգարյանը հայտնեց, որ այսօր նաեւ քննարկվելու է վերջին շրջանում այգում տեղի ունեցած իրադարձությունները, կենդանիների հերթական կորուստն ու այգու շուրջ չդադարող աղմուկը:
Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե քանի հոգին են գիտական խորհրդում ներգրավվելու հայտ ներկայացրել: Քաղաքապետարանից մեր հարցին չպատասխանեցին: Ուղղորդեցին բոլոր հարցերն ուղղել քննարկման նախաձեռնող՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին:
Նախորդ տարվանից Երեւանի ավագանու որոշմամբ սահմանվել է, որ Կենդանաբանական այգին ունի կառավարման խորհուրդ, որը բաղկացած է 11 անդամից. երկուսը կենդանաբանական այգու աշխատակիցներ կլինեն, մյուսները՝ հասարակական սեկտորից: Եվ Անտոնյանի խոսքով՝ դեռ այն ժամանակ էին որոշել, որ Կառավարման խորհուրդը պետք է ունենա նաեւ գիտական խորհուրդ:
«Սա իր բնույթով խորհրդակցական մարմին է՝ գիտական ուղղվածությամբ: Անդամները կընտրվեն՝ ըստ անհրաժեշտության եւ ըստ հայտերի: Այնպես չէ, որ բոլոր հայտերը քաղաքապետարանը պարտավոր է ընդունել: Բոլորի խոսքը լսելի կլինի»,- ասաց Անտոնյանը:
Արդեն մեկ տարի է, ինչ Երեւանի քաղաքապետարանն էլ է ջանում լուծել Կենդանաբանական այգում առաջացած խնդիրները եւ առավել խիստ վերահսկողություն իրականացնել այնտեղ, սակայն կարծես թե դա դեռ չի ստացվում: Եվ ինչպես Անտոնյանն է վստահեցնում, խնդիրներն այնտեղ խորքային են, լուծվում են փուլ առ փուլ:
Վերջինս տեղեկացրեց, որ այսօրվա քննարկումը լինելու է նաեւ կենդանաբանական այգու շուրջ մասնագիտական վերլուծություն: Առաջարկ է լինելու ներգրավել այն սրտացավ մասնագետներին, ովքեր ցանկություն կունենան ընդգրկվել գիտական խորհրդում:
«Լինելու են միայն գիտակ մարդիկ, ովքեր ոլորտից հասկանում են: Օրինակ՝ ես այս գործին գիտակ չեմ, որքան էլ կենդանասեր եմ, ուստի ինչքան էլ ցանկանամ, ինձ թույլ չեմ տա առաջադրվել գիտական խորհրդում»,- ասաց Անտոնյանը՝ հավելելով, որ այսօրվա քննարկումից հետո պարզ կդառնա խորհրդի ընդհանուր կոնցեպտը, եւ այն կձեւավորվի մոտ ապագայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT